Ֆելիքս Յանևիչ
Ֆելիքս Յանևիչ | |
---|---|
Ծնվել է | 1762[1][2][3][…] Վիլնյուս, Ռեչ Պոսպոլիտա |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | մայիսի 21, 1848[1][4][5] Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Warriston Cemetery |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Պարգևներ |
Ֆելիքս Յանևիչ (լեհ.՝ Feliks Janiewicz, 1762[1][2][3][…], Վիլնյուս, Ռեչ Պոսպոլիտա - մայիսի 21, 1848[1][4][5], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ազգությամբ լեհ բրիտանացի ջութակահար և կոմպոզիտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ որոշ աղբյուրների Ֆելիքս Յանևիչը սովորել է Ջովանի Ջորնովիչիի մոտ։ 1777-1784 թվականներին եղել է Լեհաստանի թագավոր Ստանիսլավ Օգոստոս Պոնյատովսկիի պալատական երգչախմբի ջութակահարը։ 1785 թվականին հանդես է եկել Վիեննայում, որտեղ ծանոթացել է Յոզեֆ Հայդնի և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հետ։
1787-1790 թվականներին Յանևիչն ապրել է Փարիզում, որտեղ հաջողությամբ ունեցել է համերգներ։ Հեղափոխական իրադարձությունների սկզբին նա տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ անցկացրել է իր կյանքի մնացած մասը։ Նա սկզբում հաստատվել է Լոնդոնում՝ հանդես գալով որպես մենակատար, այդ թվում՝ 1794 թվականին Հայդնի լոնդոնյան հյուրախաղերի ժամանակ։ 1800 թվականին նա հաստատվել է Լիվերպուլում, որտեղ հիմնել է երաժշտական հրատարակչություն և խանութ։ Շարունակելով ակտիվ կապեր պահպանել Լոնդոնի հետ՝ Յանևիչը Լոնդոնի ֆիլհարմոնիկ ընկերության առաջին անդամներից էր և նրա աշխատանքի առաջին շրջանում նվագել է առաջին ջութակը։ 1815 թվականին Էդինբուրգի երաժշտական փառատոնի կազմակերպման համար հրավեր է ստացել Էդինբուրգից, որին մասնակցել է նաև իր ընկեր Դոմենիկո Դրագոնետին[6]։ Հետագայում նա Էդինբուրգում շարունակել է հանդես գալ մինչև 1829 թվականը։
Որպես կոմպոզիտոր Յանևիչի ժառանգությունը ներառում է ջութակի առնվազն հինգ կոնցերտ, ինչպես նաև լարային տրիոներ, դիվերտիսմենտներ և այլ կամերային երաժշտություն։
Ֆելիքս Յանևիչը Յան Կլեչինսկու հետ համարվում է լեհական երաժշտության գործիքային համերգի (առաջին հերթին՝ ջութակի) ժանրի հիմնադիրներից մեկը։
Յանևիչի որդին՝ Ֆելիքս Յանևիչը (1805-1886), եղել է ատամնաբույժ, որոշ աղբյուրների համաձայն որ նա առաջինն է եղել Լիվերպուլում, որն օգտագործել է եթերը որպես անզգայացնող միջոց[7]։
Նա թոշակի է անցել 1829 թվականից հետո և մահացել 86 տարեկան հասակում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Соловьёв Н. Ф.,. Яневич, Феликс // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 Լորդ Բայրոնը և իր ժամանակները
- ↑ 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 Երաժշտություն (ֆր.)
- ↑ Fiona M. Palmer. Domenico Dragonetti in England (1794—1846): the career of a double bass virtuoso — Oxford University Press, 1997. — P. 207—210. (անգլ.)
- ↑ T. Cecil Grey. Whatever happened to Feliks Yaniewicz? // Journal of the Royal Society of Medicine, Vol. 71, April 1978. (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Scores by Feliks Janiewicz in digital library Polona
|