Ֆարֆալլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ֆարֆալլե
Տեսակմակարոնի տեսակ
Ենթատեսակմակարոնեղեն
Առաջացման երկիր Իտալիա
 Farfalle Վիքիպահեստում

Ֆարֆալլե (իտալ.՝ farfalle՝ թիթեռնիկներ), թիթեռի ձև ունեցող մակարոնեղեն, որը պատրաստվում է ցորենի պինդ տեսակից: Օրիգինալ ձևով ֆարֆալլեն հատկապես սիրում են երեխաները[1]: Ֆարֆալլեն հորինվել է 16-րդ դարում Լոմբարդիայում և Էմիլիա Ռոմանիայում՝ Իտալիայի հյուսիսում[2]: Ձևով ֆարֆալլեն դասվում է ձևավոր պաստաների տեսակին: Գոյություն ունեն տարատեսակներ՝ Ֆարֆալլետե կամ Ֆարֆալլինի, որոնք տարբերվում են փոքր չափսերով:

Ֆարֆալլեն իրենից ներկայացնում է խմորի փոքր քառակուսիներ՝ մեջտեղից ոլորած: Շնորհիվ խմորի տարբեր հաստության (մեջտեղում ավելի լայն և եզրերին ավելի նեղ)՝ ձեռք է բերել այլ պաստաներից ավելի մեծ հռչակ: Շնորհիվ հարթ կազմության՝ համադրվում է բանջարեղենային թեթև սոուսների հետ: Այն օգտագործվում է մակարոնով պատրաստվող աղցանների պատրաստման մեջ, ինչպես նաև համադրվում է ինչպես ավանդական սոուսների՝ տոմատի, պանրի, կարագի, այլև ոչ ստանդարտ սոուսների հետ: Ֆարֆալլեն համադրվում է բոլոր մթերքների հետ՝ միս, ձուկ, բանջարեղեն, պանիր և այլն: Նրանք հաճախ վաճառվում են Իտալիայի դրոշի գույներով խառնուրդով, խառնուրդը շատ հաճախ պատրաստվում է հավով:

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստման եղանակը չի տարբերվում այլ մակարոնների պատրաստման եղանակից: Սկզբում աղաջուրը թողնում են եռա, հետո լցնում են ֆարֆալլեն և թողնում են այնքան, մինչև պատրաստ լինի: Նրանք պետք է դառնան ավելի փափուկ, սակայն պետք է ունենան մի փոքր պնդություն: 100 գ պաստային ավելացնում են 1 լ ջուր և 7-10 գ աղ: Խորհուրդ է տրվում օգտագործել փոքր ինչ ավելի ջուր, որպեսզի ավելի քիչ խառնվի մակարոնը: Ֆարֆալլեի եփելու տևողությունը այնքան է, որքան գրված է փաթեթի վրա:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Farfalle Chefs։ «Farfalle Recipes»։ Farfalle Recipe Book (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 2011-05-21 
  2. «Strichetti verza e pancetta» (իտալերեն)։ Արխիվացված օրիգինալից 2013-04-20-ին։ Վերցված է 2013-04-18