Ֆատմիրե Ալուշի
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 1988[1][2][3] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Istog, Istok Municipality, Peja District, Կոսովո | ||
Հասակ | 170 սանտիմետր | ||
Քաշ | 58 կիլոգրամ[4] | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆատմիրե Ալուշի[5][6] (ալբ․՝ Fatmire Alushi, ապրիլի 1, 1988[1][2][3], Istog, Istok Municipality, Peja District, Կոսովո), ալբանական ծագմամբ նախկին գերմանացի ֆուտբոլիստուհի։ Աշխարհի չեմպիոն (2007), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2009 և 2013), ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008)[7]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆատմիրե Բայրամայը ծնվել է 1988 թվականի ապրիլի 1-ին Հարավսլավիայի Իստոկ քաղաքում (այժմ՝ Կոսովոյի Հանրապետություն)՝ Կոսովոյի ալբանացիների ընտանիքում։ Ֆատմիրեի ծնողները՝ Իսմեթ և Գանիմեթ Բայրամայները, որոշել են արտագաղթել երկրից։ 1993 թվականին նրանք ընտանիքով տեղափոխվել են Գերմանիա[8]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆատմիրե Բայրամայը կարիերան սկսել է «Գիզենկիրհեն» թիմում։ 1997-ից մինչև 2004-ը նա խաղացել է «Մենհենգլադբահ»ում, մինչև «Դույսբուրգ 2001» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելը [9][10]։ Բայրամայը առաջնությունում նորամուտը նշել է 2004 թվականի սեպտեմբերին և անմիջապես դարձել է հիմնական կազմի խաղացող։ «Դույսբուրգ»-ի կազմում հանդես գալու ընթացքում մարզուհին թիմի հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթակրի (2008/09), Գերմանիայի առաջնության քառակի արծաթե (2004/05, 2005/06, 2006/07, 2007/08) և Գերմանիայի գավաթակրի (2008/09) տիտղոսները։
Հինգ մրցաշրջանից հետո Ֆատմիրեն Դույսբուրգից տեղափոխվեց Պոտսդամի «Տուրբինե» ֆուտբոլային ակումբ[11], որի կազմում նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը 2009/10 մրցաշրջանում, ինչպես նաև երկու անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն (2009/10, 2010/11): 2012 թվականին ընդգրկվել է «Ֆրանկֆուրտ» թիմի կազմում։ Այս տրանսֆերն ամենաթանկն է կանանց Բունդեսլիգայի պատմության մեջ[12]։ 2014 թվականին տեղափոխվել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբ[13]։
2017 թվականի փետրվարի 28-ին հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին[14]։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականից հանդես է եկել Գերմանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 2005 թվականի հոկտեմբերի 20-ին ազգային հավաքականի կազմում դեբյուտը նշեց Շոտլանդիայի դեմ խաղում։ 2007 թվականի հուլիսի 29-ին Դանիայի հավաքականի դարպասին խփեց առաջին գոլը[15]։ Հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն (2007), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2009, 2013), ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008) և Ալգարվեի գավաթակիր (2014)[7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականից հարաբերություններ է ունեցել ալբանացի դերասան Էշրեֆ Դուրմիշիի հետ[16]։ 2011 թվականի հունիսին սկսել է հանդիպել ալբանացի ֆուտբոլիստ Էնիս Ալուշիի հետ[17]։ Զույգը ամուսնացել է 2013 թվականի դեկտեմբերին, Ֆատմիրե Բայրամայը վերցրել է ամուսնու՝ Ալուշի ազգանունը[18]։ Հղիության պատճառով Կանադայում բաց է թողել աշխարհի առաջնությունը[19]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դեյսբուրգ 2001»[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող (1) 2008/09
- Գերմանիայի առաջնության արծաթե մրցանակակիր (4) 2004/05, 2005/06, 2006/07, 2007/08
- Գերմանիայի գավաթի հաղթող (1) 2008/09, ֆինալիստ (1) 2006/07
«Տուրբինե»[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող (1) 2009/10, ֆինալիստ (1) 2010/11
- Գերմանիայի առաջնության հաղթող (2) 2009/10, 2010/11
«Ֆրանկֆուրտ»[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆինալիստ (1) 2011/12
- Գերմանիայի գավաթի ֆինալիստ (1) 2011/12
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի առաջնության հաղթող (1) 2007
- Եվրոպայի առաջնության հաղթող (2) 2009, 2013
- Օլիմպական խաղերի բրոնզե մրցանակակիր (1) 2008
- Ալգարվեի գավաթի հաղթող (1) 2014
- Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հաղթող (1) 2006
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արծաթե դափնու տերև[20]
- ՖԻՖԱ Ոսկե գնդակ - երրորդ տեղ (2010)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 3,0 3,1 FemBio database (գերմ.)
- ↑ Olympedia — 2006.
- ↑ «ЧМ среди женщин: Фатмире Алуши»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-03-ին։ Վերցված է 2019-08-03
- ↑ «FATMIRE ALUSHI AU PARIS SAINT-GERMAIN»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2019-08-03
- ↑ 7,0 7,1 Nationalspielerin Fatmire Bajramaj
- ↑ «Film ab! Jetzt spielen auch die Eltern mit»։ Der Tagesspiegel (German)։ հունիսի 23, 2008։ Վերցված է մարտի 23, 2010
- ↑ «Portrait of the Footballer Fatmire Bajramaj: From Refugee to World Champion»։ En.qantara.de։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է հունիսի 1, 2011
- ↑ VON CHRISTIAN SPOLDERS – zuletzt aktualisiert: 01.10.2007։ «Weltmeisterin aus Giesenkirchen»։ Rp-online.de։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-15-ին։ Վերցված է հունիսի 1, 2011
- ↑ «Fatmire Bajramaj wechselt zum 1. FFC Frankfurt» [Bajramaj transfers to FFC Frankfurt] (գերմաներեն)։ womensoccer.de։ ապրիլի 18, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-21-ին։ Վերցված է մայիսի 20, 2011
- ↑ «Bajramaj-Wechsel läutet neue Ära ein» [Bajramaj-transfer starts a new era] (գերմաներեն)։ womensoccer.de։ ապրիլի 20, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-04-ին։ Վերցված է մայիսի 20, 2011
- ↑ Alushi enticed by Paris - UEFA Women's Champions League - News - UEFA.com
- ↑ «Weltmeisterin Alushi beendet ihre Karriere» [Чемпионка мира Алуши завершила свою карьеру] (գերմաներեն)։ dfb.de։ փետրվարի 28, 2017։ Վերցված է դեկտեմբերի 24, 2017
- ↑ Players Info Bajramaj
- ↑ «Die schöne Weltmeisterin steht auf Tussischuhe» (գերմաներեն)։ Welt.de։ հոկտեմբերի 8, 2007։ Վերցված է հունիսի 1, 2011
- ↑ Schöne Lira liebt diesen Zweitliga-Profi
- ↑ Bajramaj, prej dje, Fatmire Alushi Archived 2014-02-19 at the Wayback Machine.
- ↑ Fatmire Alushi ist schwanger und fehlt bei der WM
- ↑ Deutsche Fußball-Nationalspielerin auf Stippvisite in Altenhaßlau
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Ֆատմիրե Ալուշիի էջը UEFA-ի կայքում Archived 2019-08-03 at the Wayback Machine.
- Ֆատմիրե Ալուշիի էջը Գերմանական ֆուտբոլային միության կայքում
|