Ֆանի Լուուկկոնեն
Ֆանի Լուուկկոնեն ֆիններեն՝ Fanni Luukkonen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 13, 1882 |
Ծննդավայր | Օուլու, Ֆինլանդիա |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1947 (65 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Գերեզման | Kruununsaari |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ուսուցչուհի և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ֆանի Լուուկկոնեն (ֆիններեն՝ Fanni Luukkonen, մարտի 13, 1882, Օուլու, Ֆինլանդիա - հոկտեմբերի 27, 1947, Հելսինկի, Ֆինլանդիա), ֆին կանանց Lotta Svärd ռազմական կազմակերպության ղեկավար 1929 թվականից մինչև 1944 թվականը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆանի Լուուկկոնենը ծնվել է Օուլուում, 1882 թվականին, Օլլի և Կատարինա Սոֆյա Լուուկկոնենների ընտանիքում, ընտանիքում երկրորդ երեխան էր։ Ժողովրդական դպրոցն ավարտելուց հետո նա հաճախել է Օուլուի աղջիկներ դպրոց։ Նրա դասղեկը պիետիզմի հայտնի քարոզիչ Անգելիկա Վենելն էր, որի ազդեցությունը դպրոցն ավարտելուց հետո երկար ժամանակ զգացվում էր նրա բազմաթիվ շրջանավարտների վարքի և մտածողության վրա։ Ավարտել է Հելսինգֆորսի համալսարանին կին կանանց մանկավարժական ուսումնարանը 1902 թվականին։ Դրանից հետո աշխատել է Օուլուի դպրոցում որպես ուսուցչուհի, այնուհետև՝ 1912 թվականից, զբաղեցրել է Սորտավալի մանկավարժական ճեմարանին կից աղջիկների դպրոցի ավագ մանկավարժի պաշտոնը։
Քաղաքացիական պատերազմի տարիներին ծառայել է շյուցկորում, իսկ դրա ավարտից հետո միացել է նորաստեղծ Լոտա Սվյարդ կազմակերպությանը, որը նա ղեկավարել է 1929 թվականին։
1939-1940 թվականների խորհրդային-ֆիննական պատերազմի ավարտից հետո, 1940 թվականի հունիսին Մարշալ Մաներհեյմը Լուուկկոնենին հանձնել է Ազատության առաջին աստիճանի Խաչի շքանշանը (մարտական ծառայությունների համար)։ Նա առաջին կինն էր, ով արժանացավ նման պարգևի։ 1944 թվականին նա լրացուցիչ պարգևատրվել է այդ շքանշանի աստղով։ Գրաված Կարելիայի ճամբարներով և ճակատային զորամասերով վերահսկիչ շրջայցեր կատարելուց հետո նա այցելել է Հիտլերի շտաբ, որտեղ Ֆյուրերը նրան հանձնել է գերմանական արծվի շքանշանի խաչը` աստղով (3-րդ կարգի շքանշան վեցից)[4]։
1941-1944 թվականների խորհրդային-ֆիննական պատերազմի ավարտին, Մոսկվայի զինադադարի պայմանների պահանջով Լուուկկոնենի ղեկավարած ռազմական կազմակերպությունը պաշտոնապես լուծարվել է։
Իր կյանքի վերջին տարիները Ֆանի Լուուկկոնենն ապրել է Հելսինկիում, որտեղ զբաղվել է գրական թարգմանություններով։ Նա բազմիցս նշել է, որ սկսել է սպառնալիքներով և վիրավորանքներով նամակներ ստանալ իր կողմից ղեկավարած ռազմական կազմակերության գործունեության պատճառով տուժած անձանցից։ Այդ նամակները հիմնականում անանուն են եղել։
Ֆանի Լուուկկոնենը մահացել է Հելսինկիում, 1947 թվականի հոկտեմբերի 27-ին, սրտի կաթվածից և թաղվել է Կրուունունսարիում։ Գերեզմանաքարի վրա փորագրված են լոտերի խորհրդանիշն ու «Isänmaa on Jumalan ajatus» («Հայրենիքն Աստծո գաղափարն է») արտահայտությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Helsingin Sanomat (фин.) / K. Niemi — Helsinki: Sanoma Media Finland, 1992. — P. D1. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
- ↑ 2,0 2,1 https://kansallisbiografia.fi/kansallisbiografia/henkilo/7574
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 130. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ «Etusivu»։ kansallisbiografia.fi։ Վերցված է 2020-04-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Suomen Lottaperinneliitto ry:
- Լոտի թանգարանը Տյուսուսուլայում
- Լոտի կանոնները
- Շյուտսկորի և Լոտա Սվյարդի պատմությունը
- [1] Archived 2020-02-25 at the Wayback Machine.
- [2]
|