Ֆայվիշ Արոնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆայվիշ Արոնես
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 1893(1893-06-21)[1]
ԾննդավայրԴաուգավպիլս, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 27, 1982(1982-08-27)[1] (89 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
ԳերեզմանSouthern Tel-Aviv Cemetery (Darom)[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Իսրայել
Մասնագիտությունդերասան և բանաստեղծ

Ֆայվիշ Արոնես (ռուս.՝ Файвиш (Файвель Львович) Аронес, հունիսի 21, 1893(1893-06-21)[1], Դաուգավպիլս, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 27, 1982(1982-08-27)[1], Թել Ավիվ, Իսրայել), թատրոնի հրեա դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, պոետ և թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայվիշ Արոնեսը ծնվել է 1893 թվականին[2], Դվինսկում, դերձակի ընտանիքում։ Եղել է Պոալեյ Ցիոնի անդամ[3], Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Պարգևատրվել է Գեորգիևյան մեդալով։ Խարկովի («Ունզեր Վինկլ») և Մինսկի պետական հրեական թատրոնների, Մոսկվայում բելառուսական հրեական ստուդիայի դերասան։ Հյուրախաղերով հանդես է եկել Յալթայում, Ֆրունզեում, Ալմա Աթայում, Կիսլովոդսկում, Եվպատորիայում, Խարկովում, Կրեմենչուգում, Պոլտավայում, Կիևում և այլ քաղաքներում[4]։ 1935 թվականից աշխատել է Բիրոբիջանի պետական հրեական թատրոնում որպես դերասան և ռեժիսոր։ Թատրոնում ներկայացվում էին Արոնեսի պիեսները («Աղքատ, բայց ուրախ» և այլն.) և այլ դրամատուրգների պիեսներ, որոնք նա թարգմանել էր իդիշերենից։ Ձերբակալվել է 1949 թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ-ում հրեական մշակույթի ջախջախման ժամանակ։ Մասնավորապես մեղադրվում էր իր շրջապատում[5], իբր ԽՍՀՄ-ում գործող «հրեաների նկատմամբ հալածանքների» վերաբերյալ զրպարտչական հերյուրանքների տարածման մեջ և դատապարտվում է 10 տարի ուղղիչ աշխատանքային ճամբարում։ Արդարացվել է 1956 թվականի սեպտեմբերի 14-ին[6]։

1972 թվականից ապրել է Իսրայելում։ Բնեյ-Բրակի Ոսկե մեդալի մրցանակի դափնեկիր է։

Իդիշերեն թարգմանությունների (պոեզիա և դրամատուրգիա) հեղինակ է։ Արոնեսի «Արիստոկրատ» պիեսը ներկայացվել է ինչպես ԽՍՀՄ-ում այնպես էլ արտասահմանում։ Ճամբարային բանաստեղծությունների գիրքը հրատարակվել է 1980 թվականին իդիշերեն։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը` Բերտա (Բելլա) Արոնես
  • Որդին` Մարկ (Մայրում) Արոնես[7]
  • Զաչմիկը` Գերշոն Գինսբուրգի, հրեական մշակութային գործիչ, Հարավային Աֆրիկայի հրեական մշակութային միության մասնակից,Հարավ-աֆրիկյան կոմկուսի անդամ[8]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սահման — ռաբբի, 1935[9]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://gravez.me/deceased/720A12A3-99DA-4952-B02F-A2F5A26EDC22
  2. «Museum «Jews in Latvia» | News>». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  3. Доступ ограничен
  4. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  5. Госархив ЕАО: Как делали врагов народа: о репрессированных деятелях культуры Еврейской автономной области(չաշխատող հղում)
  6. Книга памяти Хабаровского края
  7. Faivish Arones (1893—1982) — Genealogy
  8. Manuscripts & Archives
  9. http://www.cinetecadibologna.it/files/festival/CinemaRitrovato/2009/pdf/kinojudaica.pdf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]