Jump to content

Ֆաթեմեհ Ռահբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաթեմեհ Ռահբար
պարս.՝ فاطمه رهبر
Դիմանկար
Ծնվել է1964
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էմարտի 7, 2020(2020-03-07)[1]
Մահվան վայրԹեհրան, Իրան[1]
Քաղաքացիություն Պահլավական Իրան և  Իրան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԻսլամական սահմանադրական խորհրդի անդամ, Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ և Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ
ԿուսակցությունIslamic Coalition Party?
 Fatemeh Rahbar Վիքիպահեստում

Ֆաթեմեհ Ռահբար (պարս.՝ فاطمه رهبر, 1964, Թեհրան, Իրան - մարտի 7, 2020(2020-03-07)[1], Թեհրան, Իրան[1]), իրանցի պահպանողական քաղաքական գործիչ, որը երեք անգամ եղել է Իրանի խորհրդարանի անդամ` ներկայացնելով Թեհրանը, Ռեյը, Շեմիրանթը և Էսլամշահրը։ Ռահբարը ընտրվել է խորհրդարանի անդամ չորրորդ անգամ, բայց մահացել է միչև ժամկետի սկիզբը։

Ռահբարը ստացել է մագիստրոսի աստիճան վիսուալ կոմունիկացիաների ոլորտում և գիտությունների թեկնածուի աստիճան ռազմավարական մենեջմենթի ոլորտում։ Նա աշխատել է որպես արտադրության մենեջեր Համացանցային քաղաքականության գլխավոր խորհրդի համացանցային քարտուղարությունում[2]։

Ռահբար պահպանողական քաղաքական գործիչ էր և իսլամական կուալիցիոն կուսակցության անդամ[3]։ 2004-ից 2016 թվականներին նա եղել է Իրանի խորհրդարանի անդամ` ներկայացնելով Թեհրանը, Ռեյը, Շեմիրանթը և Էսլամշահրը[4]։ Որպես խորհրդարանի անդամ Ռահբարը եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-յի Իրանի հանձնաժողովի փոխնախագահ, Կանանց ֆրակցիայի նախագահ և Մեդիայի և արվեստի հանձնաժողովի նախագահ[5]։ Ռահբարը եղել է Իմամ Խոմեինի օգնության հիմնադրամի փոխնախագահը[3]։ Նա ընտրվել է որպես խորհրդարանի անդամ չորրորդ անգամ, բայց մահացել է մինչև ժամկետի սկսվելը[4][6]։

Ռահբարը կոմայի մեջ է ընկել 2020 թվականի մարտի 5-ին, COVID-19-ի պատճառով` Իրանում նոր կորոնավիրուսի բռնկման ժամանակ[6]։ Նա մահացել է 2020 թվականի մարտի 7-ին հիվանդության բարդացման պատճառով[7][8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 https://www.middleeasteye.net/news/iranian-mp-fatemeh-rahbar-dies-coronavirus-age-55
  2. ↑ «آشنايي با چهره هاي فرهنگي و هنري مجلس هفتم». Hamshahri. Արխիվացված է օրիգինալից 2020-03-22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  3. 1 2 رویداد۲۴, پايگاه خبری، تحلیلی. «استعفای "رهبر" از کمیته امداد برای شرکت در انتخابات مجلس». fa (պարսկերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. 1 2 «Parliament members» (Persian). Iranian Majlis. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. ↑ «زندگينامه فاطمه رهبر». Shoma Weekly. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  6. 1 2 «Iran: 124 dead from virus including FM's adviser, could use force to stop travel». www.timesofisrael.com.
  7. ↑ «Iranian Lawmaker Dies After Contracting Coronavirus As Fatality Toll Hits 145». Radio Free Europe. 2020 թ․ մարտի 7.
  8. ↑ «Newly elected Iranian female politician dies from coronavirus, as country confirms 1,234 new cases». CNN.com. 2020 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  9. ↑ «Newly-Elected Female Politician Dies of Coronavirus in Iran». Արխիվացված է օրիգինալից 2020-03-20-ին. Վերցված է 2021-04-22-ին.