Ֆաբլուխ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆաբլուխ Հարությունյան
Ծնվել էդեկտեմբերի 10, 1929(1929-12-10)
Ղարաքիլիս, Գուգարքի շրջան
Մահացել էմայիսի 8, 1981(1981-05-08) (51 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1974) և պրոֆեսոր (1978)

Ֆաբլուխ Ռուբենի Հարությունյան (դեկտեմբերի 10, 1929(1929-12-10), Ղարաքիլիս, Գուգարքի շրջան - մայիսի 8, 1981(1981-05-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1978

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԵՊՀ-ն (19521965-1968 թվականներին՝ ՀՀ ԳԱ ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի, 1968-1976 թվականներին՝ ՀՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ։ 1977-1981 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային և տարրական մասնիկների տեսությանը։ Աշխատակիցների հետ հետազոտել է ռենտգենյան անցումային ճառագայթումը և մասնակցել այդ ճառագայթման դետեկտորների ստեղծմանը։ Ուսումնասիրել է մակերևութային անհարթություններից էլեկտրոնների ճառագայթումը, էլեկտրոնների և լազերային փնջի ֆոտոնների փոխազդեցությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 323 CC-BY-SA-icon-80x15.png