Jump to content

Օքսֆորդի հաշվիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Սուայնսհեդ, Հաշվիչ, 1520

Օքսֆորդի հաշվիչներ (անգլ.՝ Oxford Calculators), 14-րդ դարի մտածողների խումբ էր, որոնք գրեթե բոլորը կապված էին Օքսֆորդի Մերթոն քոլեջի հետ; այդ պատճառով նրանց անվանել են «Մերթոնի դպրոց»։ Այս մարդիկ ապշեցուցիչ տրամաբանական և մաթեմատիկական մոտեցում են ցուցաբերել փիլիսոփայական խնդիրներին։ Հիմնական «հաշվիչները», որոնք գրել են 14-րդ դարի երկրորդ քառորդում, եղել են Թոմաս Բրեդվարդինը, Ուիլյամ Հեյթսբերին, Ռիչարդ Սուայնսհեդը և Ջոն Դամբլթոնը[1]։ Օգտագործելով Ուոլթեր Բրլիի, Ջերարդ Բրյուսելի և Նիկոլ Օրեսմեի մի փոքր ավելի վաղ ստեղծած աշխատությունները՝ այս անհատներն ընդլայնել են «լայնություններ» հասկացությունները և թե իրական աշխարհի ինչ կիրառություններ կարող էին կիրառել դրանք։

Օքսֆորդի հաշվիչների առաջընթացը սկզբում զուտ մաթեմատիկական էր, բայց հետագայում կիրառվեց մեխանիկայի համար։ Օգտագործելով Արիստոտելյան տրամաբանությունը և ֆիզիկան՝ նրանք ուսումնասիրել են և փորձել են քանակականացնել ֆիզիկական և դիտելի բնութագրերը, ինչպիսիք են՝ ջերմությունը, ուժը, գույնը, խտությունը և լույսը։ Արիստոտելը կարծել է, որ միայն երկարությունը և շարժումը կարող են քանակական գնահատվել։ Բայց Օքսֆորդի հաշվիչները օգտագործել են նրա փիլիսոփայությունը և ապացուցել, որ այն չի համապատասխանում իրականությանը, կարողացել են հաշվարկել այնպիսի բաներ, ինչպիսիք են ջերմաստիճանը և հզորությունը[2]։ Նրանք մշակել են Ալ-Բաթանիի աշխատանքը եռանկյունաչափության վերաբերյալ, և նրանց ամենահայտնի աշխատանքը միջին արագության թեորեմի մշակումն էր, (չնայած այն հետագայում վերագրվել է Գալիլեյին), որը հայտնի է որպես «Ընկնող մարմինների օրենքը» (Ազատ անկման արագացում)[3]։ Չնայած Օքսֆորդի հաշվիչները փորձել են քանակականացնել այս դիտելի բնութագրերը, նրանց հետաքրքրությունները ավելի շատ փիլիսոփայական և տրամաբանական ասպեկտների վրա էին, քան բնական աշխարհի։ Նրանք թվեր են օգտագործել՝ փիլիսոփայորեն չհամաձայնելու և ապացուցելու «ինչո՞ւ» ինչ-որ բան աշխատում է այսպես, այլ, ոչ «ինչպես» ինչ-որ բան գործում է այնպես, ինչպես աշխատումլ է[4]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ахутин А. В.  История принципов физического эксперимента от античности до XVII века. — М.: Наука, 1976. — 292 с.
  • Гайденко В. П., Смирнов Г. А.  Западноевропейская наука в средние века: Общие принципы и учение о движении. — М.: Наука, 1989. — 352 с. — (Библиотека всемирной истории естествознания). — ISBN 5-02-007958-8.
  • Григорьян, Ашот Тигранович, Зубов, Василий Павлович   Очерки развития основных понятий механики. — М.: Изд-во АН СССР, 1962. — 274 с.
  • Моисеев, Николай Дмитриевич  Очерки истории развития механики. — М.: Изд-во Моск. ун-та, 1961. — 478 с.
  • Юшкевич А. П.  О проблеме математизации знания в средние века // Вопросы истории естествознания и техники, № 1, 1990. — С. 21—35.
  • Sylla E.  Medieval Cuantification of Qualities: The «Merton School» // Archive for the History of the Exact Sciencies, 8, 1971. — P. 9—39.
  • Sylla E.  Medieval Concept of the Latitude of Forms: the «Oxford Calculators» // Archives d'historie doctrinale et littéraire du moien age, 40, 1973. — P. 223—283.
  • Sylla E.  The Oxford Calculators in Context // Science in Context, 1, 1987. — P. 257—279.
  • Truesdell C.  History of Classical Mechanics. Part I, to 1800 // Die Naturwissenschaften, 63 (2), 1976. — P. 53—62.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sylla, Edith D. (1973). «MEDIEVAL CONCEPTS OF THE LATITUDE OF FORMS: THE OXFORD CALCULATORS». Archives d'histoire doctrinale et littéraire du Moyen Âge. 40: 223–283. ISSN 0373-5478.
  2. Agutter, Paul S.; Wheatley, Denys N. (2008) "Thinking About Life"
  3. Gavroglu, Kostas; Renn, Jurgen (2007) "Positioning the History of Science"
  4. Paul S. Agutter, and Denys N. Wheatley, ed. (2008). Thinking About Life. Springer. ISBN 978-1-4020-8865-0.