Օր (Միքելանջելո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օր
տեսակքանդակ
քանդակագործՄիքելանջելո
տարի1526
բարձրություն160 սանտիմետր
լայնություն150 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ
նյութմարմար
գտնվելու վայրNew Sacristy?
հավաքածուՄեդիչիների ժամատուն
մասն էTomb of Giuliano de' Medici, Duke of Nemours?
 Day (Michelangelo) Վիքիպահեստում

«Օր» (իտալ.՝ Il Giorno), մարմարե քանդակ, ստեղծել է Միքելանջելոն՝ 1520—1534 թվականներին։ Քանդակը Ջուլիանո Մեդիչիի և Կապելլա Մեդիչիի հիշատակին նվիրված կոմպոզիցիայի մաս է կազմում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքելանջելոն քանդակի վրա աշխատել է 1520-1534 թվականներին։ Աշխատանքը վերջնական տեսքի է բերվել 1534 թվականին4[1], երբ Միքելանջոն գնացել է Հռոմ[а]։

Նախապատրաստական մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվել է քանդակի կավե թրծած տարբերակը, որը ստեղծվել է մոտավորապես 1524 թվականին։ Կավե տարբերակի մոտ բացակայում է աջ ոտնաթաթը, գլուխը ավարտուն տեսքի է բերված[2]։ Մոդելի դեմքը ամբողջությամբ համապատասխանում է «Հաղթանակի ոգին» քանդակաշարից պարտվողի դեմքին՝ գլխարկի նմանվող խիտ, փարթամ վարսեր, երկար մորուք, լայն քիթ[3]։ Ավարտուն քանդակի համեմատ այս մոդելն առավել մկանուտ է։ Հենց այս տեսքով է այն պատկերվել Տինտորետոյի նկարներում[4]։

Մոդելը պահվում է Հյուսթոնի գեղարվեստի թանգարանում (Հյուսթոն, Տեխաս)[5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օր» քանդակը մկանուտ, ուժեղ տղամարդու կերպար է։ Ուիլյամ Ուոլլեսի կարծիքով «Օր» քանդակի դեմքը «բարձանում է ուսից այնպես, ինչպես արեգակը հրվանդանի վրա»[6]։ Ըստ Լազարևի՝ քանդակը «հիշեցնում է ուժգին հեղեղ, ակներև են Սիքստինյան կապելլայի տիտանյան կերպարներին նմանությունը»[7]։

Հովարդ Բենջամին Հիբարդը (անգլ.՝ Howard Benjamin Hibbard), գրել է, որ քանդակը «Բելվեդերյան մարմնաքանդակի մեկ այլ տարբերակ է»[8]։

Ինչպես գրել է Լիբմանը, «Օրը» նայում է «ուսի վրայով՝ մռայլ և անբարյացակամորեն, կարծես թաքնվում է թշնամական աշխարհից»[9]։

Ինչպես կապելլայի մյուս քանդակները, «Օրի» աչքերը կույր են․ քանդակագործը դրանք ստեղծել է առանց բիբերի[10]։

Գերմանացի արվեստաբան Հերբերտ ֆոն Այնեմը վկայակոչում է Ֆրիդրիխ Կրիգբաումին, ըստ որի «Օրը», ըստ նախնական մտադրության, պետք է ստեղծվեր առնձնահատուկ գծերով, արևի խույրով[11]։

Կերպարն արվեստի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրվինգ Սթոունի կենսագրական «Տառապանք և զմայլանք» (1961) գրքում գրված է․

«(…) իմաստուն ուժեղ մարդ, ով գիտեր ամեն ինչ անցած ցավի և կյանքի վայելքների մասին (…) գլուխը թեքված է ուսի վրա այնպես, որ մկանուտ իրանը ընգծում է մեջքը, որը կարող է բարձրացնել և իր վրա պահել ողջ աշխարհը»[12]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вазари Д. Жизнеописания прославленных живописцев, скульпторов и архитекторов իտալ.՝ Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti {{{заглавие}}}. — К.: Искусство, 1970. — С. 296 —429, 497 —507. — 520 с. (ուկր.)
  • Микеланджело. Поэзия. Письма. Суждения современников / сост. В. Н. Гращенков. — М.: Искусство, 1983. — 451 с.
  • Herbert von Einem; Ronald Taylor. Michelangelo = գերմ.՝ Michelangelo (1959). — London: Methuen&Co Ltd, 1973. — 329 с. (անգլ.)
  • Эрпель Фриц. Микеланджело / Пер. с нем. Сергея Данильченко. — Берлин: Хеншель, 1990. — 72 с. — ISBN 3-362-00044-4
  • Eric Scigliano. Michelangelo's Mountain: The Quest For Perfection In The Marble Quarries Of Carrara. — Simon and Schuster, 2005. — 352 с. (անգլ.)
  • Paul James LeBrooy. Michelangelo models formerly in the Paul von Praun Collection. — Michigan, 1972. (անգլ.)
  • Либман М. Я. Микеланджело Буонарроти. — М.: Советский художник, 1964. (ռուս.)
  • John Addington Symonds. The Life of Michelangelo Buonarroti. — 1893. (անգլ.)
  • William Wallace. The Treasures of Michelangelo. — Andre Deutsch, 2010. — ISBN 978-0-233-00253-8 (անգլ.)
  • Howard Hibbard Michelangelo. — Harper & Row, 1985. — 358 с.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

а. [а]гробница была завершена по заказу Козимо I Медичи в 1554—1555 гг. Джорджо Вазари и Бартоломео Амманнати[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эрпель, 1990, էջ 14
  2. LeBrooy, 1972, էջ 53
  3. LeBrooy, 1972, էջ 54
  4. LeBrooy, 1972, էջ 55 —57
  5. LeBrooy, 1972, էջ 52
  6. Wallace, 2010, էջ 33
  7. Микеланджело. Поэзия. Письма, 1983, էջ 21
  8. Hibbard, 1985, էջ 192
  9. Либман, 1964, էջ 22
  10. Hibbard, 1985, էջ 185
  11. Einem, 1973, էջ 103
  12. Irving Stone The Agony And The Ecstasy. — Random House, 2015. — P. 658. — 787 p. — ISBN 9781473505704
  13. Наталя Куликова. «Медичи - символ эпохи Возрождения». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.