Օրգանական մշակույթի թանգարան
Օրգանական մշակույթի թանգարան | |
---|---|
Տեսակ | կալվածք, թանգարան և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կոլոմնա և Մոսկվայի մարզ |
Հասցե | Улица Казакова, дом 10140400Kazakova Street, Kolomna? |
Հիմնադրվել է | 2011 |
Կայք | museumart.ru |
Օրգանական մշակույթի թանգարան (ռուս.՝ Музей органической культуры, կրճատ՝ ՕՄԹ, ռուս.՝ МОК), գտնվում է Կոլոմնայում՝ վաճառական Լվովի դաստակերտում, տեղակայված է XIX դարի փայտե ճարտարապետական հուշարձան համարվող շենքում[1]։ Թանգարանում հավաքված է XX դարի սկզբի ռուսական ավանգարդի նկարիչների աշխատանքների հավաքածուն (Միխայիլ Մատյուշին, Ելենա Գուրո) և ժամանակակից նկարիչների աշխատանքներ[1][2][3]։ Հավաքածուում ընդգրկված են նաև 21-րդ դարի ռուսական լուսանկարիչների աշխատանքներ։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը կազմակերպվել է Ալլա Պովելիխինայի, Նինա Սուետինայի, Վասիլի և Ելենա Ռակիտինիխների և Իրինա Ալիկինայի նախաձեռնությամբ։ Թանգարանի ստեղծման ակունքներում կանգնած են եղել նաև Նովո-Գոլուտվինայի Սուրբ Երրորդություն վանքի միանձնուհիները[4]։ Թանգարանի բացման արարողությանը մասնակցել են դերասանուհի Ալլա Դեմիդովան , երգչուհիներ Մաղվալա Կասրաշվիլին և Ելենա Կամբուրովան, արվեստագետներ Վասիլի Ռակիտինը և Վիտալի Պացյուկովը, նկարիչ Ֆրանսիսկո Ինֆանտեն, կոմպոզիտոր և փիլիսոփա Վլադիմիր Մարտինովը, բանաստեղծ Օլգա Սեդակովան։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գործունեության ընթացքում ՕՄԹ-ն ներկայացնում է ռուսական արվեստում «օրգանական»[5] ուղղության ձևավորման և զարգացման պատմությունը[6] և Օրգանական մշակույթի խնդիրները[7]։ Մոսկվայի մարզի Մշակույթի նախարարությունը Մերձմոսկովյան թանգարաններին նվիրված «Մերձմոսկովյան 100 թանգարաններ» հրատարակության մեջ հատուկ առանձնացնում է Օրգանական մշակույթի թանգարանի գիտական ծրագրի նշանակությունը. «Ինչ է իրենից ներկայացնում օրգանական շարժումը արվեստում և ռուսական ավանգարդում օրգանական ուղղության հրատապությունը»[8]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բաղկացած է երեք ստորաբաժանումներից՝ 20-21-րդ դարերի արվեստի թանգարան, Ռուսական լուսանկարչության թանգարան, Ավանդույթի թանգարան։ Յուրաքանչյուր ստորաբաժանում ունի ինքնուրույն նշանակություն, բայց ընդհանուր առմամբ նրանք ներկայացնում են օրգանական արվեստի գաղափարախոսությունը։
XX-XXI դարերի արվեստի թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]XX-XXI դարերի արվեստի թանգարանի մշտական ցուցադրություններում են գտնվում Օրգանական մշակույթի կարևոր գործիչներ Ելենա Գուրոյի[9] և Միխայիլ Մատյուշինի աշխատանքները[10][11][12]։
1923-1926 թվականներին Միխայիլ Մատյուշինը[13] ղեկավարում էր Գեղարվեստական մշակույթի պետական ինստիտուտի Օրգանական մշակույթի բաժինը[14]։ Բաժնի խնդիրն էր փորձնական ճանապարհով, լաբորատոր հետազոտությունների միջոցով ստուգել, հստակեցնել և հաստատել բնական դիտարկման ընթացքում հայտնաբերված պլաստիկ լեզվի և գույնի ձևի առանձնահատկությունները և հետագայում դրանց ազդեցությունը ձայնի վրա[15]։ Գույնի, ձայնի ձևի ուսումնասիրության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանց հետազոտությունը և կենդանի դիտարկումը իրականացվում է ոչ թե մեկուսացման մեջ, այլ հաշվի առնելով այն տարածական միջավայրը, որտեղ գտնվում են դիտարկվող օբյեկտները։ Դա ձեռք էր բերվում «ընդլայնված դիտարկման» «ԶОՐ-ՎԵԴ»[16] (տեսողություն + զգացողություն) միջոցով, որը ստեղծում էր փոխկապակցման հասկացություն, «ոչ թե երևույթների այլ էության միավորում»[17][18]։
Այս ուղղության ամենահայտնի վարպետներն էին եղբայր և քույրեր Բորիս, Մարիա և Քսենիա Էնդերները։ Թանգարանի հավաքածուի մի մասը համալրում են պետերբուրգցի նկարիչ Վլադիմիր Ստերլինգովի[19][20][21][22], Տատյանա Գլեբովայի[23], Պավել Կոնդրատևի, Ելիզավետա Ալեքսանդրովայի, Ա. Բատուրինայի և մյուսների աշխատանքները[2]։
-
Ելենա Գուրո, «Միխայիլ Մատյուշինի դիմանկարը», 1900-ական թվականների վերջ
-
Միխայիլ Մատյուշին, «Երազ», 1910-ական թվականներ
-
Միխայիլ Մատյուշին, «Տնակներով տեսարան», 1904 թվական
-
Միխայիլ Մատյուշին, «Ելենա Գուրոյի դիմանկարը», 1900-ական թվականների վերջ
-
Ելենա Գուրո, «Քարը ջրում», 1910 թվական
Ռուսական լուսանկարչության թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական լուսանկարչության թանգարանի «Պատմական էջեր» մշտական ցուցադրություններում ներկայացված են լուսանկարչական արվեստի հետևյալ ուղղությունները` պատկերագրական ռեալիզմ (գեղարվեստական լուսանկարչություն), բնանկար (լոսանկարում բնական միջավայրում), XIX դարի երկրորդ կեսի ազգագրական լուսանկարչություն, վավերագրայնություն , արվեստանոցային լուսանկարչություն[24]։
Ավանդույթների թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդույթների թանգարանը գտնվում է ձևավորման փուլում և նրա ցուցադրությունները ընդգրկում են հնագիտական, ժողովրդական արհեստների և նկարիչների ստեղծագործություններ, որոնք շրջակա միջավայրը տեսնում են պարզամտորեն[25][26]։ Այդ նկարիչներից են Պավել Լեոնովը, Եկատերինա Մեդվեդևան, Տաիսա Շվեցովան, Լյուդմիլա Վորոնովան, Լյուբով Մայկովան և ուրիշներ[27]
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգերորդ հոբելյանին նախապատրասվելիս թանգարանը կազմակերպեց հայտնի քանդակագործ Անդրեյ Կրասուլինի աշխատանքների լայնածավալ (ավելի քան 120 աշխատանք) ցուցադրություն[28]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «В подмосковной Коломне открылся Музей органической культуры». Официальный сайт телеканала «Культура». Культура. 01.09.2011. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
- ↑ 2,0 2,1 Павликова, Алла (2008 թ․ սեպտեմբերի 29). «Новому искусству – новую оболочку. Три концепта Юрия Аввакумова». Архитектурный вестник, № 3 (108). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին. «…собрана уникальная коллекция работ русского авангарда начала XX в. К середине 1910-х гг. в авангардном искусстве выделилось несколько направлений, в том числе «органическое».»
- ↑ «В Музее органической культуры открылась выставка наследников русского художественного авангарда». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
- ↑ В подмосковной Коломне открылся Музей органической культуры Արխիվացված 2018-01-23 Wayback Machine // Телеканал «Культура», 1.09.2011.
- ↑ Лосский, Н. Мир как органическое целое. — МОК. — 2014.
- ↑ ««Великая Утопия» осуществлена в Москве, но в Нью-Йорке она была более великой». «Коммерсантъ» № 79. 29.04.1993.
- ↑ «Organica» / Под редакцией Аллы Повелихиной и др.. — Galerie Gmurzynska. — 1999.
- ↑ Министерство культуры Московской области 100 музеев Подмосковья. — Санкт-Петербург: ООО "ЛД-ПРИНТ", 2015. — С. 68,69. — 203 с. — ISBN 978-5-94509-053-8
- ↑ «Экспозиция и коллекция Музея органической культуры». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Антон Компотов Колыбель русского авангарда. — Историческая прогулка.
- ↑ Замятин, Дмитрий (2002 թ․ մարտի 14). «Шорох пространства». Независимая газета. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Лекция «Органическая культура. Михаил Матюшин, ученики и последователи», 18 декабря в ГТГ». Энциклопедия русского авангарда.
- ↑ Искусство Коломны. Михаил Матюшин
- ↑ «Органика. Беспредметный мир природы в русском авангарде XX века» / Автор концепции выставки и научный редактор каталога Алла Повелихина. — «RA». Москва.. — 2000.
- ↑ Михаил Матюшин Справочник по цвету. Закономерность изменяемости цветовых сочетаний / Предисловие Л. Жадовой. — 2007 г. — 72 с. — ISBN 978-5-94056-016-4
- ↑ Ольга Кабанова (26 октября 2001). «Безмерное постижение». Публикация в газете "Известия".
- ↑ Александр Туфанов. «Заумие».
- ↑ Энциклопедия Кругосвет. «Эндер, Борис Владимирович».
- ↑ «Владимир Стерлигов» / Высказывания Владимира Стерлигова приводятся по записям Аллы Повелихиной, сделанным во время разговора с художником. — Санкт-Петербург. — 2009. — ISBN 978-5-91542-044-0
- ↑ «Геометрия природы глазами Владимира Стерлигова». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Радиостанция «Благо». Репортаж с открытия выставки «Геометрия природы Стерлигова» в Коломне». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Ольга Седакова на открытии выставки «Геометрия природы Стерлигова» в Музее органической культуры
- ↑ В Коломне можно услышать Музыку цвета Татьяны Глебовой
- ↑ Газета «Известия», 9 мая 2012 г. А. Сопова «Генный код новаторства в фотоискусстве»
- ↑ «Открылась выставка «Свобода простых состояний»». Портал о культуре Коломны.
- ↑ Газета Коммерсантъ - Арт-молебен «Свобода простых состояний» в Коломне"
- ↑ «Выставка «Художники, наивно увидевшие окружающую их жизнь»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Музей органической культуры в Коломне отмечает первый юбилей Արխիվացված 2020-11-30 Wayback Machine // Телеканал «Культура», 2.10.2015.
XX-XXI դդ. արվետին առնչող թանգարանային հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Михаил Матюшин. Творческий путь художника. - МОК. Под редакцией Аллы Повелихиной. Коломна. 2011. ISBN 978-5-4253-0274-8
- Музей искусств XX-XXI в. Каталог 2013" . Москва: Музей органической культуры. 2013 ISBN 978-5-4253-0749-1
- Ученики Владимира Стерлигова. Каталог 2016" . Санкт-Петербург: Музей органической культуры. 2016 ISBN 978-5-9908712-3-6
- «Культура, иконосфера в богослужебном пении древней Руси» В.Мартынов. 2014. Москва: Музей органической культуры. ISBN 978-5-4253-0667-8
- «Геометрия природы Стерлигова. К 110-летию со дня рождения В. В. Стерлигова. Каталог выставки» Москва: Музей органической культуры, 2014 г. ISBN 978-5-905942-60-0
- «Музыка цвета Татьяны Глебовой». К 115-летию со дня рождения художника. Каталог выставки 2015 г. МОК. ISBN 978-5-519-48596-8
- "Свобода простых состояний. Сергей Резников \ Василий Романенко " Москва: Музей органической культуры, 2013 г. ISBN 978-5-4253-0647-0
- «Органическое движение в искусстве XX-XXI века. Сфера Земли». Каталог выставки 2012 г. МОК
- «Возврат к природе. Беседа 0/1 2012-08-30». Музей органической культуры. 2012 г.
- «Возврат к природе. Беседа 0/2 2013-08-30 Восток и Запад. Великий Шёлковый путь». Музей органической культуры. 2013 г.
Թանգարանի մասին հրատարակություններ ուղեցույցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Коломенский Кремль Արխիվացված 2019-07-31 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- (անգլ.) Organica. Curated by Alla V.Povelikhina.2000. Galerie Gmurzynska.
- Органика. Новая мера восприятия Природы художниками русского авангарда XX века. Каталог выставки. Московский центр искусств. Москва 2001. ISBN 5-901751-03-5
- Михаил Матюшин. Творческий путь художника. - Музей органической культуры. Коломна. 2011. ISBN 978-5-4253-0274-8
- Победа над Солнцем. Издание осуществлено в рамках выставки «Музей великих надежд». Арсенал, ГЦСИ, Волго-Вятский филиал. По изданию «Творческий путь художника», Музей органической культуры, 2011 г. ISBN 978-0-946311-19-4
- Ефимов А. В. «Цвет + форма. Искусство 20-21 веков (живопись, скульптура, инсталляция, лэнд-арт, дигитал-арт)» Москва: БуксМАрт, 2014-616 с. «Органика» - стр 181-197. ISBN 978-5-906190-14-7
- Михаил Матюшин. Профессор академии художеств. - Москва: НТ-Принт, 2007. ISBN 978-5-901751-70-1
- Маргарета Тильберг. Цветная Вселенная. Михаил Матюшин об искусстве и зрении. - М.: Новое литературное обозрение, 2008. ISBN 978-5-86793-600-6
- Повелихина, Алла Васильевна Велимир Хлебников в Петербурге - Петрограде: Описание выставки в Государственном музее истории Ленинграда. - Ленинград, 1986. ISBN 5-289-01928-6
- Повелихина, Алла Васильевна, Ковтун, Евгений Фёдорович. Русская живописная вывеска и художники авангарда. - Ленинград: Аврора, 1991. - 200 с. - 2000 экз. - ISBN 5-7300-0274-2.
- Елена Гуро - поэт и художник, 1877-1913: Живопись, графика, рукописи, книги: Каталог выставки / Автор-составитель и автор вступительной статьи А. В. Повелихина; Государственный музей истории Санкт-Петербурга, Рукописный отделИнститута русской литературы, Российский государственный архив литературы и искусства. - СПб.: Мифрил, 1994. - 113 с. - ISBN 5-86457-007-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Страница МОК на сайте «Музеи России»
- Օրգանական մշակույթի թանգարան Ֆեյսբուքում
- Государственный центр современного искусства
- Государственный музей истории Санкт-Петербурга
- Беседы об Органике 0/3 - 28.09.2014
- Органическое направление в искусстве - статья на сайте Музея органической культуры
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրգանական մշակույթի թանգարան» հոդվածին։ |