Օրա Նամիր
Օրա Նամիր | |
![]() | |
Կուսակցություն՝ | Մաարախ, ՄԱՊԱՅ և Ավոդա |
---|---|
Կրթություն՝ | Հանթեր քոլեջ և Levinsky College of Education? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 1, 1930[1] |
Ծննդավայր | Հադերա, Hadera Subdistrict, Հայֆայի մարզ[1] |
Վախճանի օր | հուլիսի 7, 2019 (88 տարեկան) |
Վախճանի վայր | Թել Ավիվ, Իսրայել |
Թաղված | Hogla |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Մորդեխայ Նամիր |
Օրա Նամիր (եբրայերեն՝ אורה נמיר, սեպտեմբերի 1, 1930[1], Հադերա, Hadera Subdistrict, Հայֆայի մարզ[1] - հուլիսի 7, 2019, Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի նախկին քաղաքական գործիչ և դիվանագետ։ 1974-1996 թվականներին եղել է Քնեսեթի անդամ, 1990-ական թվականների ընթացքում զբաղեցրել Շրջակա միջավայրի պահպանության նախարարի և Սոցիալական հարցերի և ապահովության նախարարի պաշտոնները։ Հետագայում եղել է Իսրայելի դեսպանը Չինաստանում և Մոնղոլիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նամիրը ծնվել է Հադերայում, Մանդատային Պաղեստինում։ Նախքան Նյու Յորքի Հանթեր քոլեջում դասականություն և անգլերեն գրականություն սովորելը, Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ որպես սպա ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում։
1951-1955 թվականներին Երկրորդ Քնեսեթում եղել է ՄԱՊԱՅ-ի խորհրդարանական խմբակցության և կոալիցիոն կառավարության քարտուղար, նախքան Միավորված ազգերի կազմակերպությունում Իսրայելի պատվիրակության քարտուղար դառնալը։ 1967-1974 թվականներին եղել է «Նա'ամաթ» կազմակերպության Թել Ավիվ մասնաճյուղի գլխավոր քարտուղարը։
1973 թվականին Նամիրը Մաարախ քաղաքական կուսակցության ցուցակով ընտրվել է Քնեսեթի անդամ և 1975-1978 թվականներին եղել Իսրայելում Կանանց կարգավիճակի հետազոտման Վարչապետի հանձնաժողովի կոմիտեի նախագահ։
Վերընտրվել է Քնեսեթի 1977, 1981, 1984 և 1988 թվականների ընտրություններում, 1991 թվականին Աշխատանքի կուսակցության (Ավոդա) կազմում զբաղեցրել է չորրորդ տեղը։ 1992 թվականին ընտրություններում պահպանելով իր տեղը` Իցհակ Ռաբինի կառավարությունում նշանակվել է Շրջակա միջավայրի պահպանության նախարար, սակայն չի վայելել նախարարության աշխատակիցների համակրանքը[2]։ Նույն տարվա դեկտեմբերին դարձել է Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար[2] և այս պաշտոնը շարունակել է զբաղեցնել, երբ Շիմոն Պերեսը ստեղծեց նոր կառավարությունը Ռաբինի սպանությունից հետո։
1996 թվականի մայիսի 21-ին հրաժարական է տվել և դուրս եկել Քնեսեթից և կառավարության կազմից` Չինաստանում դեսպան և Մոնղոլիայում ոչ-ռեզիդենտ դեսպան դառնալու համար և պաշտոնավարել է մինչև 2000 թվականը։ Քնեսեթում նրա տեղը զբաղեցրել է Զվի Նիրը։ Իսրայել վերադառնալուց հետո միացել է «Մեկ ազգ» կուսակցությանը և 2003 թվականի ընտրական ցուցակում զբաղեցրել հինգերորդ տեղը[3]։ Սակայն կուսակցությունը Քնեսեթում ստացել է միայն երեք տեղ։
Նամիրն ամուսնացել է իրենից 33 տարի մեծ Մորդեխայ Նամիրի հետ, որը նույնպես եղել է Սոցիալական հարցերի և ապահովության նախարար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 חה"כ אורה נמיר — Knesset.
- ↑ 2,0 2,1 Tal, A. (2002) Pollution in a Promised Land 0-520-23428-6 p296
- ↑ Candidates for the 16th Knesset Israel Ministry of Foreign Affairs
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրա Նամիր» հոդվածին։ |
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Հուլիսի 7 մահեր
- 2019 մահեր
- Թել Ավիվ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսրայելցի կին դիվանագետներ
- Քնեսեթի կին անդամներ
- Իսրայելի դեսպաններ
- Կին դեսպաններ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Իսրայելի կին քաղաքական գործիչներ
- Իսրայելի նախարարներ
- Իսրայելցի հասարակական գործիչներ
- Իսրայելցի լրագրողներ
- Հրեա քաղաքական գործիչներ