Օտտ Արդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Օտտ Արդեր
Ott Arder 2004.jpg
Ծնվել է փետրվարի 26, 1950({{padleft:1950|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:26|2|0}})
Ծննդավայր Տալլին, ԽՍՀՄ
Վախճանվել է հունիսի 26, 2004({{padleft:2004|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:26|2|0}}) (54 տարեկանում)
Վախճանի վայր Տալլին, Հարյումաա, Էստոնիա
Մասնագիտություն լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, մանկագիր և գրող
Լեզու էստոներեն
Քաղաքացիություն Flag of Estonia.svg Էստոնիա
Ott Arder Վիքիպահեստում

Օտտ Արդեր (էստ․՝ Ott Arder, փետրվարի 26, 1950({{padleft:1950|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:26|2|0}}), Տալլին, ԽՍՀՄ - հունիսի 26, 2004({{padleft:2004|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:26|2|0}}), Տալլին, Հարյումաա, Էստոնիա), էստոնացի բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ։ Հեղինակ է Էստոնիայում բավական հայտնի մի շարք երգերի ու թատերական ներկայացումների[1]։ 1990 թվականից Էստոնիայի գրողների միության անդամ է։

1990 թվականից Էստոնիայի գրողների միության անդամ է։ Նրա կրտսեր եղբայրը՝ Յան Արդերը, երաժիշտ ու երգիչ է։ Վերջինս եղել է Էստոնիայում ու ԽՍՀՄ-ում հայտնի Апельсин խմբի անդամ։ Օտտ Արդերը հեղինակել է այդ խմբի համար գրված մի շարք երգերի տեքստեր։

«Լճացման» վերջին տարիներին Օտտ Արդերը Տալլինում ապաստան է տվել բանաստեղծ-երգահան Բորիս Բարկասին, երբ վերջինիս երգերն արգելված էին ԽՍՀՄ-ում[2]։

Օտտ Արդերին մահացած են գտել 2004 թվականի հունիսի 26-ին Կասսարա կղզու լողափում։ Թաղված է Տալինի Ալեքսանդրո-Նևսկյան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]