Օտո Պարտեր
Օտո Պորտեր Otto Porter | ||
Պորտերը 2014 թվականի նոյեմբերին | ||
Չիկագո Բուլս
| ||
---|---|---|
Ակումբ | Չիկագո Բուլս | |
Դիրքը | թեթև հարձակվող | |
Համար | 22 | |
Ի ծնե տրված անունը | Օտո Պորտեր Կրտսեր | |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 3, 1993 (31 տարեկան) | |
Ծննդավայր | Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ | |
Ազգություն | ամերիկացի | |
համալսարան | Ջորջթաուն Հոյաս | |
Դրաֆթ | 3-րդ | |
Դրաֆթի տարի | 2013 | |
Դրաֆթ ակումբ | Վաշինգտոն Վիզարդս | |
Օտո Պորտեր Կրտսեր (անգլ.՝ Otto Porter Jr., հունիսի 3, 1993, Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի Չիկագո Բուլս ակումբի կազմում։ Համալսարանական տարիներին հանդես է եկել «Ջորջթաուն Հոյաս» հավաքականում։ 2013 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է Վաշինգտոն Վիզարդս ակումբի կողմից 3-րդ համարի ներքո[1][2][3]։
Ավագ դպրոցի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտերը հաճախել է Սքոթ Քանթի Սենթրալ ավագ դպրոցը, որը սպասարկում էր Մորլի, Վանդուսեր, Հեյվուդ Սիթի փոքրիկ բնակավայրերը և Սայկստոնի որոշ հատվածներ։ Առաջին տարում նվաճել է բոլոր համանահանգային մրցանակները։ Երեք անգամ թիմին օգնել է դուրս գալ առաջին մակարդակի առաջնություն։ Օգնել է «Բրեյվս»-ին հասնել 29 հաղթանակ 2 պարտություն ռեկորդին՝ միջինում հավաքելով 30 միավոր և 14 անդրադարձ[4]։
«Rivals.com»-ը նրան համարել է չորսաստղանի սկսնակ։ 2011 թվականին Պորտերը համարվել է երկրի 8-րդ լավագույն հարձակվող և 37-րդ լավագուն բասկետբոլիստ[5]։
Համալսարանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցը ավարտելուց հետո Պորտերը համաձայնագիր է կնքել Ջորջթաուն Հոյասի հետ։ 2011 թվականի նոյեմբերի 12-ին Սավանա Սթեյթ Թայգերսի դեմ խաղում հավաքել է 9 միավոր, 8 անդրադարձ և 3 բլոքշոթ։ Դեբյուտային տարվա ավարտին նա միջինում հավաքել էր 9,7 միավոր և 6,8 անդրադարձ։ Երկրորդ տարվա ընթացքում կրկնապատկել է իր նախորդ տարվա արդյունքները՝ միջինում հավաքելով 16,2 միավոր և 7,5 անդրադարձ։
2012-13 թվականների մրցաշրջանի ժամանակ Պորտերը առաջնորդել է թիմին դեպի 25 հաղթանակ և 7 պարտություն ռեկորդային արդյունքը։ Իր ծանր աշխատանքի համար անվանվել է «Մեծ Արևելքի տարվա լավագույն խաղացող»։ Եղել է «Նեյսմիթի մրցանակի» և «Ջոն Վուդենի անվան մրցանակի» ֆինալիստ։ 2013 թվականի մարտի 22-ին Ֆլորիդա Գուլդ Քոսթ համալասարանի «Իգլսի» ակումբի դեմ խաղում հավաքել է 13 միավոր և 11 անդրադարձ[6]։
2013 թվականի ապրիլի 15-ին Պորտերը հայտարարել է, որ մտադրվել է լքել համալսարանական առաջնությունը և մասնակցել NBA դրաֆթին։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաշինգտոն Վիզարդս (2013–2019)
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ (2013–2016)
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի NBA դրաֆթի ժամանակ Պորտերը ընտրվել է վաշինգտոն Վիզարդս ակումբի կողմից 3-րդ ընդհանուր համարի ներքո[7]։ Սակայն բաց է թողել առաջին իսկ 18 խաղերը և մարզումների ճամբարը վնասվածքի պատճառով։ Դեբյուտային խաղը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, որի ժամանակ 14 րոպեում չի հավաքել ոչ մի միավոր[8]։ 2014 թվականի ապրիլին երկու անդամ հավաքել է 9 միավոր։ 2014 թվականի նոյեմբերի 1-ին Բաքսի դեմ հաղթանակած հանդիպման ժամանակ հավաքել է 21 միավոր, որոնցից 19-ը երկրորդ կեսում՝ սահմանելով նոր անձնական ռեկորդ[9]։ 2015 թվականի նոյեմբերի 7-ին Ատլանտա Հոքսի դեմ հաղթանակած խաղում հավաքել է 23 միավոր[10]։ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Դալաս Մավերիկս ակումբի դեմ հաղթանակած քխաղում հավաքել է 28 միավոր[11]։
2016–17 մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի նոյեմբերի 9-ին Բոստոն Սելտիքսի դեմ հաղթանակած խաղի ընթացքում հավաքել է 34 միավոր՝ սահմանելով նոր անձնական ռեկորդ։ Դեկտեմբերի 26-ի Միլուոքի Բաքս ակումբի դեմ հաղթանակած հանդիպման ընթացքում հավաքել է 32 միավոր, որից 15-ը երեքմիավորանոց նետումներով[12]։ Հունվարի 6-ին Մեմֆիս Գրիզլիս ակումբի դեմ հաղթանակած խաղի ընթացքում նետել է 6 երեքմիավորանոց, գերազանցելով նախորդ լավագույն արդյունքը[13]։ Անմիջապես հաջորդ հանդիպման՝ հունվարի 19-ի Նյու Յորք Նիքսի դեմ հաղթանական խաղի ժամանակ, Պորտերը կրկին նետել է 6 երեքմիավորանոց[14]։ 2016-17 մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 80 հանդիպում, որոնց ժամանակ միջինումմ հավաքել է 13,4 միավոր, 6,4 անդրադարձ և 1,5 խլում։ «ESPN's Real Plus-Minus»-ին համաձայն՝ Պորտերը NBA լավագույն ռմբարկուներից մեկն էր[15]։ NBA-ում երեքմիավորանոցների իրականացման հավանականությամբ համարվել է չորրորդ լավագույն խաղացողը[16]։
2017–18 մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 4-ին Բրուքլին Նեթսը Պորտերին 4 տարի երկարությամբ և 106,5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր է առաջարկել[17]։ Սակայն Պորտերը և ակումբը հրաժարվել է[18]։ Հոկտեմբերի 27-ին Գոլդեն Սթեյս Ուորիորսի դեմ հանդիպման ժամանակ հավաքել է 29 միավոր[19][20]։ Դեկտեմբերի 29-ին Հյուսթոն Ռոքեթսի դեմ հաղթանակած խաղի ընթացքում նետել է 7 երեքմիավորանոց[21]։ Փետրվարի 28-ին Ուորիորսի դեմ խաղում հավաքել է 29 միավոր[20]։
2018–19 մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի նոյեմբերի 24-ին Նյու Օռլենաս Պելիկանսի դեմ հաղթանակած խաղի ընթացքում հավաքել է 29 միավոր[22]։ Աջ ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել 10 հանդիպում[23]։ Հունվարի 2-ին ապաքինվել է, սակայն փոխարինողների նստարանին է մնացել ևս 3 խաղ։ Խաղադաշտ է դուրս եկել հունվարի 30-ին Ինդիանա Փեյսերսի դեմ հանդիպման ժամանակ, սակայն կրկին վնասվածք է ստացել[24]։
Չիկագո Բուլս (2019–ներկա)
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի փետրվարի 6-ին Պորտերը տեղափոխվել է Չիկագո Բուլս՝ Ջաբարի Պարկերի, Բոբի Պորտիսի և 2023 թվականի դրաֆթի պիկի փոխարեն[25][26]։ Փետրվարի 13-ին Մեմֆիս Գրիզլիսի դեմ հաղթանակած խաղի ժամանակ հավաքել է 37 միավոր[27]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Draft Express
- ↑ NBA Draft.net
- ↑ Chad Ford's Top 100 – 2013
- ↑ «Top sports stories of 2011: No. 2 – Otto Porter». Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Otto Porter Recruiting Profile
- ↑ «Florida Gulf Coast stuns Georgetown; 7th No. 15 seed to beat No. 2». Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Wizards Sign 2013 Draft Picks Otto Porter & Glen Rice Jr.
- ↑ Notebook: Bucks 109, Wizards 105
- ↑ Otto Porter 2013-14 Game Log
- ↑ Paul Pierce ejected; Wizards top Bucks 108-97
- ↑ Porter, Wall lead Wizards past Mavericks, 114-111
- ↑ Porter, Wall push Wizards to 107–102 comeback win vs Bucks
- ↑ Home cooking: Wiz top Grizz 104-101, 13th win in row in DC
- ↑ Wall has 29 points, 13 assists as Wizards top Knicks 113-110
- ↑ Greenberg, Neil (2017 թ․ հուլիսի 5). «Analysis | Even with his max deal, Otto Porter Jr. will be underpaid». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «NBA.com/Stats | Season Leaders». stats.nba.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Bontemps, Tim (2017 թ․ հուլիսի 4). «Otto Porter Jr. agrees to max contract with Brooklyn Nets. Now, Wizards must make decision». WashingtonPost.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Bontemps, Tim (2017 թ․ հուլիսի 6). «Wizards get look at Otto Porter's offer sheet — and aren't fazed by the details». WashingtonPost.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Wizards Retain Otto Porter Jr». MonumentalSportsNetwork.com. 2017 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ 20,0 20,1 Otto Porter 2017-18 Game Log
- ↑ Porter scores 26, Wizards hand Rockets 5th straight loss
- ↑ «Porter, Wall help Wiz beat short-handed Pelicans 124-114». ESPN.com. 2018 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Beal scores 24 points in Wizards' 114-98 win over Hawks». ESPN.com. 2019 թ․ հունվարի 2. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Beal, Green lead Wizards past reeling Pacers 107-89». ESPN.com. 2019 թ․ հունվարի 30. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «BULLS COMPLETE TRADE WITH WIZARDS». NBA.com. 2019 թ․ փետրվարի 6. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Buckner, Candace (2019 թ․ փետրվարի 6). «Wizards trade part of their core, deal Otto Porter Jr. to Bulls for Jabari Parker, Bobby Portis». The Washington Post. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Porter scores career-high 37, Bulls beat Grizzlies 122-110». ESPN.com. 2019 թ․ փետրվարի 13. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտո Պարտեր» հոդվածին։ |
|