Օտո Ադո
Առաջարկվում է այս և Օտտո Ադո հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
![]() | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 9, 1975[1][2][3] (47 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր |
![]() | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 188 | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Օտո Ադո (անգլ.՝ Otto Addo, հունիսի 9, 1975[1][2][3], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գանացի ֆուտբոլիստ, հանդես է եկել որպես կիսապաշտպան։ Ներկայումս հանդիսանում է «Բորուսիա Մյոնխենգլադբախ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի օգնական։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադոն իր կարիերան սկսել է 1991 թվականին՝ Համբուրգում։ Խաղացել է տեղի «Բրամգելդեր» և «93 Համբուրգ» ակումբներում։ Հետագայում տեղափոխվել է «Հաննովեր 96», որտեղ խաղացել է Ջերալդ Ասամոյի և Ֆաբիան Էրնսթոնի հետ։ Այս թիմը ավելի քան 100 գոլի հեղինակ է, սակայն որակավորման փլեյ էֆում զիջել է «Էներգիին»։
1998 թվականին «Հաննովերը» վերջապես կարողացավ հասնել Երկրորդ Բունդեսլիգա։ Իր առաջին մրցաշրջանում Օտոն՝ մասնակցելով 30 հանդիպման, կարողացավ դառնալ 7 գոլի հեղինակ՝ դառնալով առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Մրցաշրջանի ավարտից հետո նա տեղափոխվեց «Դորտմունդի Բորուսիա»։ Թիմի կազմում մասնակցել է 75 հանդիպան, 2002 թվականին կարողացել է դառնալ Գերմանիայի չեմպիոն։ Հանդես գալով ակումբում, Ադոն հաճախ վնասվածքներ է ստացել՝ երեք անգամ պատռել է խաչաձև կապանները։ 2002 թվականի մայիսի 8-ին «Բորուսիայի» կազմում Ադոնը մասնակցել է ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ հանդիպմանը, որտեղ 3:2 հաշվով պարտվել են «Ֆեյենորդին»։
2003 թվականի սեպտեմբերի 24-ին ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջնությունում՝ «Ավստրիայի» դեմ խաղի ժամանակ, Ադոնը երրորդ անգամ վնասեց իր աջ ծունկը՝ հայտնվելով կարիերան ավարտելու վտանգի առաջ[4][5]։ Այս վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը կորցրեց ամբողջ 2004 թվականը, վերադարձավ միայն 2005 թվականի հունվար ամսվա վերջերին՝ մասնակցելով «Բորուսիա Մյոնխենգլադբախ»ի դեմ կայացած հանդիպմանը։ 2005/2006 թվականին նա տեղափոխվեց «Մայնց 05»
2007 թվականի օգոստոսի 9-ին Ադոնը պայմանագիր ստորագրեց իր հարազատ ակումբի՝ «Համբուգի» հետ[6]։ 2007/2008 մրցաշրջանում թիմի հիմնական կազմում անցկացրեց 4 հանդիպում։ Մրցաշրջանի ավարտից հետո հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած Ադոն ծնվել է Գերմանիայում, նա ուներ Գանայի քաղաքացիություն, այդ իսկ պատճառով հանդես էր գալիս նրա ազգային հավաքականում[7]։ Դեբյուտային հանդիպումը կայացել է 1999 թվականի փետրվարի 28-ին, Էրիթրեայի ազգային հավաքականի դեմ խաղում։ Առաջին առաջնությունը, որին Ադոն հրավիրվել և մասնակցել է, Աֆրիկայի ազգերի առաջնությունն էր՝ 2000 թվականին։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում՝ Չեխիայի դեմ խաղում, Ադոն խաղադաշտ դուրս եկավ որպես աջ կիսապաշտպան (2:0)։ Բացի այդ, նա նաև փոխարինման է դուրս եկել ԱՄՆ-ի դեմ կայացած հանդիպման ժամանակ։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիերայի ավարտից հետո Ադոնը սկսեց իր մարզչական կարիերան՝ «Համբուրգի» պատանեկան հավաքականում, որպես մարզչի օգնական[8]։ 2010/11 նա դարձավ ակումբի գլխավոր մարզիչ[9]։ 2012 թվականի ապրիլից մինչև մայիս ֆուտբոլային մարզչի դասեր է անցել, որից հետո՝ 2012 թվականի մարտի 27-ին ստացել է իր մարզչի լիցենզիան[10][11]։
2013 թվականի սեպտեմբերի 17-ին Տորստենա Ֆինկայի հեռացումից և Ռոդոլֆո Կարդոսոյի նշանակումից հետո Ադոնը դարձավ թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարը[12]։ «Վերդեր» 0:2 «Համբուրգ» պարտությունից հետո կարողացավ 1:0 հաշվով հաղթել «Գրոյթերային», որից հետո վերադարձավ թիմի պատանեկան հավաքական։ 2014/2015 մրցաշրջանից հետո նոր պայմանագիր չի կնքել[13]։
2014 թվականին՝ աշխարհի առաջնության ժամանակ եղել է Գանայի ազգային հավաքականի գլխավոր սկաուտ[14][15]։
Ձեռքբերումններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բորուսիա Դորտմունդ
- Գերմանիայի առաջնություն (1)։ 2001/2002
- ՈՒԵՖԱյի գավաթի առաջնության ֆինալիստ (1)։ 2001/2002
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադոն ուժեղ է մեկ-մեկ խաղի ժամանակ։ Ուներ լավ ֆիզիկական տվյալներ։ Համարվում է ունիվերսալ կիսապաշտպան, քանի որ կարողանում է հանդես գալ երկու եզրերում[16]։ Նրա հիմնական հմտությունը գնդակը հիասքանչ վարելն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «Otto Addo’s Injury Not Career Threatening»։ Ghanaweb։ 30 сентября 2003։ Վերցված է 2017-07-17
- ↑ «Addo’s career under threat after injury»։ Ghanaweb։ 25 сентября 2003։ Վերցված է 2017-07-17
- ↑ «Hamburg in shock Addo swoop»։ BBC։ 9 августа 2007։ Վերցված է 2017-07-17
- ↑ «Otto Addo living the dream with Ghana»։ Ghanaweb։ հունիսի 18, 2006։ Վերցված է հունիսի 18, 2006
- ↑ «Otto Addos Traumturnier»։ abendblatt.de (Deutsch)։ Վերցված է 2010-10-11
- ↑ «"Deutschland ist klarer Favorit"»։ hsv.de (Deutsch)։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-17-ին։ Վերցված է 2010-10-11
- ↑ «Otto Addo ist Fußball-Lehrer»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-31-ին։ Վերցված է 2017-10-29
- ↑ «25 Kandidaten für Fußball-Lehrer-Lehrgang ausgewählt "Wie schon beim vorangegangenen Lehrgang gehören dazu zahlreiche ehemalige Bundesligaspieler wie Jörg Böhme, Otto Addo und Ante Covic. "»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-09-ին։ Վերցված է 2015-08-29
- ↑ Der HSV trennt sich von Thorsten Fink Archived 2013-09-17 at Archive.is
- ↑ «Petrowsky übernimmt zur neuen Saison die U19»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2017-10-29
- ↑ «Otto Addo: "Ghana hat das Potenzial, Deutschland zu schlagen"»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-03-ին։ Վերցված է 2017-10-29
- ↑ «2014 World Cup: Otto Addo and Stephen Appiah join Ghana's backroom staff»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-15-ին։ Վերցված է 2017-10-29
- ↑ «Addo, Otto»։ worldfootballers.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-25-ին։ Վերցված է հունիսի 26, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Otto Addo — World Footballers Archived 2013-12-25 at the Wayback Machine.
|