Օտոնե Վիսկոնտի
Օտոնե Վիսկոնտի իտալ.՝ Ottone Visconti | |
![]() | |
Մասնագիտություն՝ | կաթոլիկ քահանա |
---|---|
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] |
Ծննդյան օր | 1207 |
Ծննդավայր | Ինվորիո, Նովարա, Պիեմոնտ, Իտալիա |
Վախճանի օր | օգոստոսի 8, 1295 |
Վախճանի վայր | Chiaravalle Abbey, Միլան, Signoria of Milan |
Թաղված | Միլանի տաճար |
Դինաստիա | House of Visconti? |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Uberto Visconti?[2][3] |
Մայր | Bertha (Pirovano) Visconti?[3] |
Օտտոնե Վիսկոնտի (իտալ.՝ Ottone Visconti; 1207, Ինվորիո, Նովարա, Պիեմոնտ, Իտալիա - օգոստոսի 8, 1295, Chiaravalle Abbey, Միլան, Signoria of Milan), իտալացի արքեպիսկոպոս (1262-1295) և Միլանի ղեկավար (1277-1287)։ Միլանի Վիսկոնտիների տան հիմնադիր Ուբալդո Վիսկոնտիի և Անաստասիա Պիրովանոյի որդին է[4]։ Իր եկեղեցական կարիերան սկսել է որպես կարդինալ Օտտավիանո Ուբալդինի պապական նվիրակ[5]։ 1260 թվականին դարձել է Նովարայի պոդեստան։ 1262 թվականի հուլիսի 22-ին ֆեոդալական ազնվականության և պոպոլաների պայքարի շնորհիվ Հռոմի Պապ Ուրբանոս IV-ը նրան նշանակել է Միլանի արքեպիսկոպոս և Օտտոն անմիջապես դարձել է քաղաքի բնակչության ֆեոդալական մասի ճանաչված առաջնորդ[6]։ Վիսկոնտի Դելլա Տորեի հետ սկսել է պայքարել Միլանի սահմաններից դուրս։
Շուտով Կառլ Անժուացու ակտիվ գործողությունների պատճառով Դելլա Տորրը կապը խզել է իր հետ և սկսել աջակցություն ստանալ կայսրից, որը նույնպես հետաքրքրված էր Միլանի հսկողությամբ։ Այս փոփոխությունն ամրապնդել է արքեպիսկոպոս Օտտո Վիսկոնտիի դիրքերը, ով դեռևս հենված էր Պապի աջակցությանը[7]։

1272 թվականին երկու ճամբարների միջև զինված պայքարը սկսել է ավելի մեծ ուժերով։ 1277 թվականի հունվարին պայքարը հանգեցրել է Դեզիոյի ճակատամարտին, որտեղ Նապո դելա Տորեն չստանալով Ռուդոլֆ I-ի աջակցությունը՝ պարտություն է կրել և գերեվարվել[8]։ Օտտոնե Վիսկոնտին սկսել է ղեկավարել միայնակ՝ հիշեցնելով, որ Միլանի արքեպիսկոպոսների հին իրավունքներով աշխարհիկ իշխանություն ունեն։ 1287 թվականին իշխանությունը փոխանցել է իր եղբորորդուն՝ Մաթեո I Վիսկոնտուն (1250-1332) և հեռացել Կլերվո վանական համալիր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ http://www.storiadimilano.it/Personaggi/Visconti/visconti.htm#Ottone%20I
- ↑ 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Baroni Maria Franca (1995)։ University of Milan, ed.։ La documentazione di Ottone Visconti arcivescovo di Milano (1262-1295)։ Studi di storia medioevale e di diplomatica, n. 15 (Italian)
- ↑ Treccani (ed.)։ Viscónti, Ottone (Italian)
- ↑ Richard Charles-Louis, Giraud Jean-Joseph (1822)։ Méquignon Fils Ainé, ed.։ Bibliothèque sacrée, ou, Dictionnaire universel [...] des sciences ecclésiastiques (French) 13։ էջ 301
- ↑ Motta Antonio (1931)։ DELLA TORRE։ Enciclopedia Italiana (Italian)
- ↑ «Milan by Thais»։ thais.it։ ապրիլի 9, 2009։ Վերցված է մարտի 1, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գուկովսկի Մ. Ա. Իտալական վերածնունդ Archived 2012-06-03 at the Wayback Machine.
- Visconti di Milano զինանշան
- Օտտո Վիկտոնին(չաշխատող հղում)
|