Օտարականը (վեպ)
Օտարականը անգլ.՝ Outlander և իսպ.՝ Forastera | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի, պատմական գեղարվեստական գրականություն, ռոմանտիկ գեղարվեստական գրականություն, գիտական ֆանտաստիկա, գիտական ֆենտեզի, historical fantasy? և time-travel fiction? |
Ձև | վեպ |
Հեղինակ | Diana Gabaldon? |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | Dell Publishing |
Հրատարակվել է | հունիսի 1, 1991 |
Շարք | Outlander series? |
Հաջորդ | Dragonfly in Amber? |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օտարականը (այլ կիրառումներ)
«Օտարականը» (անգլ.՝ Outlander), Դիանա Գեբլդոնի ութ պատմավեպերի շարքի առաջին ստեղծագործությունը, որ հրատարակվել է 1991 թվականին։ Պատմում է բուժքույր Քլեր Ռենդալի մասին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվանից տեղափոխվում է 18-րդ դարի Շոտլանդիա և ընկնում արկածների մեջ ու սիրավեպ ունենում Ջեյմի Ֆրեյզերի հետ[1]։ Գրքերի շարքում համադրված են մի քանի ժանրեր՝ պատմական արձակ, սիրավեպ, արկածային գրականություն և գիտական ֆանտաստիկա/ֆենտեզի։
2014 թվականի օգոստոսի 9-ին թողարկվել է գրքի հիման վրա նկարահանված հեռուստասերիալն ամերիկյան Starz ալիքով[2]։ 2018 թվականի մայիսի 9-ին Starz-ը հայտարարել է, որ սերիալը երկարաձգվել է մինչև 5-րդ և 6-րդ եթերաշրջաններ[3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1946 թվականին, բրիտանացի զինվորական բուժքույր Քլեր Ռենդալն իր ամուսնու՝ Ֆրենկի հետ մեկնում է մեղրամիսն անցկացնելու շոտլանդական Ինվերնեսում։ Ֆրենկը պատմության պրոֆեսոր է, ուսումնասիրում է տոհմի պատմությունը, իսկ Քլերը ծաղիկներ է հավաքում Քրեգ նա Դուն բլրի վրա գտնվող մենհիրների մոտ։ Հանկարծակի ուշաթափությունից հետո նա գիտակցության է գալիս 18-րդ դարում և հանդիպում իր ամուսնու նախնուն՝ Ջեք Ռենդալին։ Հայտնվում է շոտլանդացի գաելը, որը Քլերին տանում է Մաքենզիների կլան, որտեղ նա օգնում է բուժել Ջեյմիի ուսի հոդախախտումը։ Այդտեղ նա հասկանում է, որ տեղափոխվել է անցյալ, իրեն ներկայացնում է որպես անգլիացի այրի, որը գնում է Ֆրանսիա՝ իր ընտանիքի մոտ։ Գաելները չեն հավատում նրան և տանում են Լեոխ ամրոց, որտեղ Քլերը փորձում է գտնել հետ վերադառնալու միջոց։
1743 թվականին ապրող գաելները Քլերին համարում են օտարական, «սաքսոն», «օտարերկրուհի», որը հեռու է գաելյան մշակույթից։ Սակայն իր բժշկական գիտելիքների շնորհիվ Քլերը ձեռք է բերում նրանց հարգանքը, սակայն տոհմի առաջնորդ Քոլում Մաքքենզին նրան համարում է անգլիական լրտես։
Քլերին կասկածներից ու կապիտան Ռենդալի հարցաքննություններից փրկելու նպատակով տոհմի առաջնորդի եղբայր Դուգալը նրան ամուսնացնում է Ջեյմիի հետ, ինչի շնորհիվ նա դառնում է Շոտլանդիայի քաղաքացի։ Մենհիրների Քրեյգ նա Դուն բլրի ճանապարհին Քլերը հանդիպում է կապիտան Ռենդալի մարդկանց և Ջեյմին խնդրում փրկել իրեն։ Վերադառնալով Լեոխ ամրոց՝ Քլերը շարունակում է բուժել մարդկանց, բժշկություն է սովորեցնում տեղացի պաշտոնյա Գեյլիս Դունկանի կնոջը։ Շուտով նրանց երկուսին մեղադրում են կախարդության մեջ, սակայն Ջեյմին ժամանակին հասնում է, որպեսզի փրկի Քլերին։ Գտնվելով հսկողության տակ՝ Քլերն իմանում է, որ Գեյլիսն ընդգրկված է այն կազմակերպության կազմում, որը ցանկանում է Շոտլանդիայի գահին վերադարձնել Յակով թագավորին։ Փախչելուց առաջ Քլերը Գեյլիսի մարնին եղած բնական ծաղկի պատվաստման սպիներից հասկանում է, որ նա նույնպես ապագայից է։
Քլերը պատմում է իր իրական պատմությունը Ջեյմիին, որը նրան տանում է Քրեյգ նա Դուն։ Ստիպված լինելով ընտրություն կատարել գնալու ու մնալու միջև՝ Քլերը որոշում է մնալ։ Ջեյմին նրան տանում է Լալիբրոխում գտնվող իր տուն, որտեղ նրանց դիմավորում է Ջեյմիի քույր Ջենին իր ամուսնու հետ։ Վարձակալներից մեկի մատնությամբ անգլիացիներից թաքնվող Ջեյմիին տանում են Վենթվորտ բանտ։ Քլերի ու Մաքենզի տոհմի՝ Ջեյմիի փրկելու փորձը ձախողվում է, Քլերը գերի է ընկնում Ռենդալի մոտ, որը նրան սպառնում է բռնաբարությամբ։ Քլերը Ռենդալին ասում է, որ ինքը վհուկ է ու կանխագուշակում է նրա մահվան օրը, որն իմացել էր իր ամուսնու՝ Ֆրենկի ընտանեկան պատմությունից։ Ջեյմի մոր նախկին փեսացուն՝ սըր Մարկուս ՄաքՌանոխը, կազմակերպում է Ջեյմիի փախուստը, որը տուժել էր Ռենդալի ծաղրանքներից։ ՄաքՌոնախի ամրոցում Քլերը բուժում է Ջեյմիի վերքերը։ Ապաքինվելուց հետո Ջեյմին իր կնքահայր Մուրտաղի ու Քլերի հետ փախչում է ֆրանսիական Սենտ Անն դե Բոպրե վանք, որտեղ Ջեյմիի քեռին ծառայում է որպես ավագերեց։ Այնտեղ Քլերը հասկանում է, որ հղի է[4]։
Վեպի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիանա Գեբլդոնը ցանկացել է փորձ ձեռք բերել ստեղծագործելու բնագավառում՝ չունենալով որոշակի մտահղացում։ Դոկտոր Ովի մասին «Ռազմական խաղեր» սերիան դիտելուց հետո[5] նրա ուշադրությունը գրավել է Ջեյմի Մաքքրիմոնի հերոսը, որ 1745 թվականի երիտասարդ շոտլանդացի էր։ Քիլթով երիտասարդ շոտլանդացին երկար զբաղեցրել է Գեբլդոնի մտքերը, և նա որոշել է գրել վեպ 18-րդ դարում Շոտլանդիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին։
Գեբլդոնը նախապես ծրագրել է ստեղծել պատմավեպ, սակայն աշխատանքի ընթացքում նրա հերոսուհի Քլերը «առանց հապաղելու իր ձեռքն է վերցրել պատմությունն ու սկսել է ինքը պատմել այն՝ կատարելով խորամանկ ժամանակակից դատողություններ ամեն ինչի մասին»[6]։ Այդ ժամանակ Գեբլդոնը որոշել է իր հերոսուհուն դարձնել ժամանակակից կին, որ հայտնվել է 18-րդ դարի Շոտլանդիայում։
«Օտարականը» շարքում ընդգրկված են մի քանի գրքեր՝
- Օտարականը (անգլ.՝ Outlander, 1991)
- Ճպուռը սաթի մեջ (անգլ.՝ Dragonfly in Amber, 1992)
- Ճանապարհորդը (անգլ.՝ Voyager, 1993)
- Աշնան թմբուկներ (անգլ.՝ The Drums of Autumn, 1996)
- Կրակե խաչ (անգլ.՝ The Fiery Cross, 2000)
- Ձյան և մոխրի շնչառություն (անգլ.՝ A Breath of Snow and Ashes, 2005)
- Անցյալի արձագանք (անգլ.՝ An Echo in the Bone, 2009)
- Գրված է իր սեփական սրտի արյունով (անգլ.՝ Written in My Own Heart's Blood, 2013)
Քննադատություն և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպն արժանացել է քննադատների դրական արձագանքներին[7], ստացել 1991 թվականին Ամերիկայում լավագույն սիրավեպի համար շնորհվող մրցանակին[8]։
Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունիսին Starz-ը ծրագրել է ստեղծել հեռուստատեսային տարբերակի 16 սերիա, և արտադրությունն սկսվել է 2013 թվականի հոկտեմբերին Շոտլանդիայում[9]։ Սերիալի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում 2014 թվականի օգոստոսի 9-ին։ Երկրորդ եթերաշրջանի ստեղծման աշխատանքներն սկսվել են 2014 թվականի օգոստոսի 15-ին[10]։
Այլ ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին Գեբլդոնը վեպի երկու երրորդը հարմարեցրել է գրաֆիկական վեպի համար, որ նկարազարդել է Հոանգ Նգուենը[11][12][13]։ Նույն թվականին թողարկվել է 14 երգերից կազմված մյուզիքլ[14][15][16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Reese Jennifer (November 27, 2007)։ «Book Review: Lord John and the Hand of Devils (2007)»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից October 11, 2014-ին։ Վերցված է October 30, 2013
- ↑ Ng Philiana (May 8, 2014)։ «Starz's Outlander Gets First Poster, Premiere Date»։ The Hollywood Reporter։ Վերցված է June 14, 2014
- ↑ Kimberly Roots, Kimberly Roots (2018-05-09)։ «Outlander Renewed for Seasons 5 and 6 — Plus, See First Season 4 Photos» (անգլերեն)։ TVLine։ Վերցված է 2018-12-11
- ↑ Гэблдон Д. Чужестранка = Outlander / Л. Лебедева. — Эксмо, Домино, 2011. — 928 с. — ISBN 978-5-699-53503-3
- ↑ Gabaldon Diana։ «FAQ: About the Books: Scotland»։ DianaGabaldon.com։ Վերցված է April 27, 2017
- ↑ Gabaldon Diana։ «FAQ: About the Books: Idea»։ DianaGabaldon.com։ Վերցված է April 27, 2017
- ↑ «Fiction Book Review: Outlander by Diana Gabaldon»։ PublishersWeekly.com։ 3.06.1991։ Վերցված է 23.11.2013
- ↑ «RITA Award Winners»։ Romance Writers of America. (անգլերեն)։ www.rwa.org։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-14-ին։ Վերցված է 2017-12-22
- ↑ Andreeva Nellie (1.06.2013)։ «Outlander Greenlighted To Series By Starz»։ Deadline.com։ Վերցված է 31.07.2014
- ↑ Hibberd James (August 15, 2014)։ «Outlander renewed for second season»։ Entertainment Weekly։ Վերցված է August 15, 2014
- ↑ Brienza Casey (September 21, 2010)։ «The Exile: An Outlander Graphic Novel»։ GraphicNovelReporter.com։ Արխիվացված է օրիգինալից September 24, 2014-ին։ Վերցված է September 16, 2014
- ↑ «Fiction Book Review: The Exile: An Outlander Graphic Novel»։ Publishers Weekly։ 23.08.2010։ Վերցված է 16.09.2014
- ↑ «Official site: The Exile (graphic novel)»։ DianaGabaldon.com։ Վերցված է September 16, 2014
- ↑ «PROGRESS! OUTLANDER:The Musical now on Amazon!»։ DianaGabaldon.com։ 26.09.2010։ Վերցված է 30.07.2014
- ↑ «Outlander the Musical»։ DianaGabaldon.com։ 26.10.2013։ Վերցված է 30.07.2014
- ↑ «Stage Tube: First Listen of Jill Santoriello's Outlander Musical»։ BroadwayWorld.com։ 16.07.2012։ Վերցված է 30.07.2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.dianagabaldon.com/ Օտարականը (վեպ). պաշտոնական կայք
- «An Outlander Family Tree (Official)»։ Random House։ 2014
|