Օսմանյան կայսրության զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օսմանյան կայսրության զինանշան
Osmanli-nisani.svg
Մանրամասնություններ

Օսմանյան կայսրության զինանշան (թուրք.՝ Osmanlı İmparatorluğu arması), Օսմանյան կայսրության պետական խորհրդանիշներից մեկը, որը ստեղծվել է 19-րդ դարի վերջին՝ եվրոպական հերալդիկ ավանդույթների միջոցով: Իր գոյության ընթացքում պետական խորհրդանշանը ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Զինանշանի վերջնական տարբերակը հաստատվել է 1882 թվականի ապրիլի 17-ին օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի հրամանով:

Զինանշանի վրա պատկերված են կանաչ շրջաններ և կիսալուսին՝ փայլող աստղի վրա: Շրջանի կենտրոնում գտնվում է Աբդուլ Համիդ սուլթանի տուղրան: Դրանց ստորին մասում գտնվում են երկու դրոշներ: Կարմիր դրոշը օսմանյան դինաստիայի դրոշն է, իսկ կանաչը՝ իսլամի դրոշը: Աջ և ձախ հատվածներում առկա են տարբեր տեսակների զենքեր, փադիշահի չալմայով վահան, ծաղիկներ, կշեռք և երկու գիրք, ավելի ներքև հինգ մեդալ՝ տարբեր իրադարձությունների համար նախատեսված:

Կենտրոնում առկա աստղը խորհրդանշում է Օսմանյան կայսրության գերիշխանությունը, որը լուսավորում է ամբողջ աշխարհը իր հզորությամբ: Զենքերը և վահանը խորհրդանշում են կայսրության ռազմական հզորությունը: Երկու գրքերը Ղուրանը և Սուննան են, իսկ դրանց վրա առկա կշեռքը խորհրդանշում է արդարությունը: Մեդալների անվանումներն են Şefkat Nişanı, Օսմանիե մեդալ, Իմթիյազ մեդալ, Մեջիդիե մեդալ և İftihar Nişanı: Դրանցով պարգևատրվել են փադիշահները կամ աչքի ընկած պետական գործիչները:

Օսմանյան կայսրության զինանշանի որոշ տարրեր անցել և ներկայումս օգտագործվում են ժամանակակից Թուրքիայի զինանշանում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]