Օսկար Ռուջերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսկար Ռուջերի
իսպ.՝ Oscar Ruggeri
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1962(1962-01-26)[1][2][3] (62 տարեկան)
Ծննդավայր Corral de Bustos, Մարկոս Խուարես շրջան, Կորդովա, Արգենտինա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Օսկար Ալֆրեդո Ռուջերի (իսպ.՝ Oscar Alfredo Ruggeri, հունվարի 26, 1962(1962-01-26)[1][2][3], Corral de Bustos, Մարկոս Խուարես շրջան, Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, պաշտպան։ 1986 թվականի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կազմում, Չեմպիոնական թիմի հիմնական պաշտպանական խաղացող։ Արգենտինական ֆուտբոլի պատմության ամենահայտնի պաշտպաններից մեկը։ 1991 թվականին նա ճանաչվել է Հարավային Ամերիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուջերին ծնվել է Կորդովայի Կորալ դե Բուստոս շրջանում։

Փոքր տարիքից խաղացել է ֆուտբոլ տեղական «Ռոսարիո Սենտրալ» և «Խեներալ Պաս Խունիորս» տեղական ակադեմիաներում, պատանեկան տարիքում տեղափոխվել է Բուենոս Այրես, որտեղ սկսել է զբաղվել «Բոկա Խունիորս» դպրոցում[4]։

Իր դեբյուտը կատարել է Արգենտինայի առաջնությունում՝1980 թվականի հունիսի 8-ին, «Նյուելս Օլդ Բոյզի» դեմ խաղում, որում «Բոկան» հաղթել է 3:0 հաշվով։ Մեկ ամիս անց՝ հուլիսի 9-ին, Ռուջերին խփել է իր առաջին գոլը «Բոկայի» կազմում, որի շնորհիվ ջենովացիները տոնել են իրենց հաղթանակը «Կոլոնի» նկատմամբ։ 1980-1984 թվականներին Ռուջերին «Բոկա Խունիորսի» կազմում անցկացրել է 146 խաղ և խփել 9 գոլ։ Նա պաշտպանության առանցքային խաղացող էր 1981 թվականի Մետրոպոլիտանոյի «Բոկիի» չեմպիոնական արշավում։ Նա հեռացել է «Բոկայից» ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով և տեղափոխվել է նրանց հիմնական մրցակիցների՝ «Ռիվեր Փլեյթի» ճամբար։ Ռիվերուում 1985-1986 դարձել է Արգենտինայի չեմպիոն, արժանացել է Լիբերտադորեսի և միջմայրցամաքային գավաթների։ 1988-1990 թվականներին մտել է Իսպանիայի Լորգոնեսի ակումբ, դրանից հետո Մադրիդի «Ռեալ»։ Դրանից հետո 1990 թվականին արժանացել է Իսպանիայի չեմպիոնի տիղոսի, բայց պայմանագրի շուրջ եղած տարաձայնությունների պատճառով լքել է արքայական ակումբը և տեղափոխվել Վելես Սարսֆիլդ։ Դրանից մեկ ու կես տարի հետո անցկացրել է խաղեր իտալական «Անկոնա» և մեքսիկական «Ամերիկա» ակումբներում, 1994 թվականին դարձել է «Սան Լորենսոյի» խաղացող։ Այստեղ Ռուջերին պլանավուրել է ավարտել իր կարիերան, բայց 1997 թվականին որոշ ժամանակ խաղացել է «Լանուսա» ակումբում, որը Օսկարի կարիերայի վերջին ակումբն էր։

Արգենտինայի հավաքականում իր դեբյուտը կատարել է Կառլոս Բիլարդոյի գլխավորությամբ 1983 թվականին՝ Չիլիի հավաքականի դեմ խաղում։ Հավաքականի կազմում երեք անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը։ 1986 թվականին նա օգնեց «Ալբիսելեստե» ակումբին՝ հաղթելու աշխարհի առաջնությունում, իսկ 1990 թվականին՝ հասնելու եզրափակիչ։ Նաև չորս անգամ մասնակցել է Ամերիկայի գավաթին և 1991 և 1993 թվականներին դարձել է այս մրցաշարի հաղթող։

Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո աշխատել է որպես մարզիչ։

Տիտղոս (խաղացող)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. ««Me hice duro por las palizas de mi vieja»» (իսպաներեն). El Gráfico. 2008 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Ռուջերի» հոդվածին։