Օսլոյի գերմանական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օսլոյի գերմանական դպրոց
գերմ.՝ Deutsche Schule Oslo
111020DSO 51.jpg
111020DSO 51.jpg
Տեսակմիջազգային դպրոց
Հիմնադրված է1980 թվական
ՏնօրենՈւրսուլա Հոհենշթեյն
ԵրկիրՆորվեգիա
ՏեղագրությունՕսլո
ԿայքՊաշտոնական կայք
Օսլոյի գերմանական դպրոցը գտնվում է Նորվեգիաում
Օսլոյի գերմանական դպրոց

Օսլոյի գերմանական դպրոց (գերմ.՝ Deutsche Schule Oslo), միջազգային գերմանալեզու դպրոց, որը գտնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:

Համարվում է Նորվեգիայի գլխավոր միջազգային ուսումնական հաստատություններից մեկը և տարածաշրջանի խոորագույն գերմանական դպրոցներից մեկը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսլոյի գերմանական դպրոցը բացվել է 1980 թվականին: Այն նախատեսված էր Գերմանիայի գերմանական բողոքական համայնքի կրթության հարցերի լուծման համար:

Ունի միջնակարգ դպրոցի կարգավիճակ: Բացի գորմաներեն լեզվից, դպրոցում դասավանդվում է նաև նորվեգերեն, ֆրանսերեն և անգլերեն: Դպրոցը ներկայումս կրում է գերմանա-նորվեգական հայտնի գրող Մաքս Տաուի անունը, ով ժամանել է Նորվեգիա 1938 թվականին[1][2]:

Գերմանական դպրոցին կից գործում է նաև մանկապարտեզ, ինչպես նաև տարրական և ավագ դպրոցներ: Չնայած նրան, որ Օսլոյի գերմանական դպրցը մասնավոր է այն ստանում է Նորվեգիայի և Գերմանիայի համապատասխան նախարարությունների ֆինանսական հովանավորությունը:

Ըստ 2010 թվականի տվյալների՝ դպրոցն ունի 222 աշակերտ և 75 մանկապարտեզի սան[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lorenz Einhart (2005)։ «Max Tau»։ in Helle Knut։ Norsk biografisk leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է ապրիլի 2, 2011 
  2. 2,0 2,1 Tvedt Knut A., ed. (2010)։ «Deutsche Schule Oslo - Max Tau»։ Oslo byleksikon (Norwegian) (5th ed.)։ Oslo: Kunnskapsforlaget։ էջ 136։ ISBN 978-82-573-1760-7 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]