Օպերացիա «Ֆորտունա»։ Հաղթելու արվեստը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օպերացիա «Ֆորտունա»։ Հաղթելու արվեստը
անգլ.՝ Operation Fortune: Ruse de Guerre
Երկիր ԱՄՆ
 Չինաստան
 Միացյալ Թագավորություն
 Թուրքիա
Ժանրլրտեսական ֆիլմ, մարտաֆիլմ, թրիլեր և կատակերգական էքշն ֆիլմ
Թվականհունիսի 16, 2022[1] և հունվարի 5, 2023
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳայ Ռիչի
ՊրոդյուսերՋեյսոն Սթեթհեմ, Ivan Atkinson?, Բիլ Բլոք և Steven Chasman?
Սցենարի հեղինակIvan Atkinson?
ԴերակատարներՋեյսոն Սթեթհեմ, Ջոշ Հարթնեթ, Օրբի Պլազա, Քերի Էլվես, Հյու Գրանտ, Max Beesley?, Սեմ Դուգլաս, Քոնոր ՄակՆիլ, Bugzy Malone?, Lourdes Faberes?, Փիթեր Ֆերդինանդո, Էդի Մարսան, Bestemsu Özdemir? և Քաան Ուրգանջըօղլու
ՕպերատորԱլան Ստյուարտ
ԵրաժշտությունChristopher Benstead?
Նկարահանման վայրԱնթալիա
ԿինոընկերությունMiramax Films, STXfilms? և Tencent Pictures?
Տևողություն114 րոպե
Պաշտոնական կայքէջ

Օպերացիա «Ֆորտունա»։ Հաղթելու արվեստը (անգլ.՝ Operation Fortune: Ruse de Guerre), բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիի կատակերգական մարտաֆիլմը։ Գլխավոր դերը կատարել է Ջեյսոն Սթեթհեմը։ Որոշ հետաձգումներից հետո՝ 2023 թվականի հունվարի 6-ին ֆիլմը հայտնվել է կինովարձութում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսը MI6-ի գործակալ է, որին վարձում է միջազգային հետախուզական ծառայություն։ Հերոսը պետք է հետևի և կանգնեցնի նրանց, ովքեր կանգնած են նոր սերնդի մահաբեր զենքերի վաճառքի հետևում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն և պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարը գրել են Իվան Աթկինսոնը և Մարն Դևիսը, իսկ ավելի ուշ վերջնական տեսքի է բերել Գայ Ռիչին։ Նկարահանումները սկսվել են 2020 թվականի նոյեմբերին Անթալիայում և ավարտվել Կատարում՝ 2021 թվականի մարտի 20-ին։ Հայտնի է, որ 8711 Entertainment ընկերությունը, որը պատասխանատու է եղել Ջոն Ուիքի և Դեդփուլի ֆիլմաշարերում հնարքների և հետապնդումների տեսարանների համար՝ զբաղվել է մարտաֆիլի նկարահանումներով[2]։

STXfilms-ը ծրագրել էր իրականացնել ֆիլմի թողարկումը 2022 թվականի հունվարի 21-ին[3], սակայն համաճարակաբանական իրավիճակի պատճառով ֆիլմի թողարկումը հետաձգվել է և կայացել է ավելի ուշ՝ 2022 թվականի մարտի 17-ին։ Ավելի ուշ պրեմիերայի այդ օրը նույնպես չեղարկվել է[4]։ 2022 թվականի փետրվարի 18-ին ֆիլմը հանվել է թողարկման ժամանակացույցից՝ առանց ստուդիայի մեկնաբանության[5]։

2022 թվականի հունիսին հաղորդվել է, որ ֆիլմի պրեմիերան հետաձգվել է ուկրաինացի գանգստերների մասին հիշատակումները հեռացնելու համար՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով (2022)։ Նրանք որոշել են փոխել հանցագործների ազգությունը՝ «հանդիսատեսին տրավմայի չենթարկելու համար», հաղորդել է Daily Mail[6][7]։

2022 թվականի նոյեմբերին հայտարարվել է ֆիլմի թողարկման նոր ամսաթիվ՝ 2023 թվականի հունվարի 26[8]։ Արդյունքում ֆիլմը թողարկվել է հունվարի 3-ին[9]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինովարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը հավաքել է 6,5 միլիոն դոլար, այլ տարածքներում՝ 42,6 միլիոն դոլար, ամբողջ աշխարհում՝ 49,1 միլիոն դոլար[10]։

Միացյալ Նահանգներում ֆիլմը թողարկվել է «Կրիդ III» և «Դևասպան. Կիմեցու ոչ Յայբա՝ Սուսերագործ գյուղին» ֆիլմերի հետ և առաջիկա հանգստյան օրերին 2168 կինոթատրոններից նախատեսված է եղել, որ պետք է ստանա 3-6 միլիոն դոլար եկամուտ[11]։ Ֆիլմն առաջին օրը վաստակել է 1 միլիոն դոլար, այդ թվում՝ 220,000 դոլար հինգշաբթի երեկոյան կայացած նախադիտումներից։ Այն շարունակել է իր դեբյուտը մինչև 3,1 միլիոն դոլար՝ զբաղեցնելով յոթերորդ հորիզոնականը[12]։

Քննադատական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rotten Tomatoes» կայքում ֆիլմն ստացել է 51% հավանության վարկանիշ՝ հիմնված 151 գրախոսականների վրա, միջին գնահատականը կազմել է 5,6/10: Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում է՝ «Ֆիլմը չի կարող մրցել ժամանակակից լավագույն մարտաֆիլմերի հետ, բայց այն ունի բավականաչափ ուժ այն հեռուստադիտողների համար, ովքեր չեն փնտրում սուր զգացողություններ»[13]։ Metacritic կայքում ֆիլմի միջին վիճակագրական գնահատականը 100-ից 51 է կազմել՝ հիմնված 35 քննադատների կարծիքի վրա, ինչի ցույց է տալիս «խառը կամ միջին գրախոսականների» մասին[14]։ CinemaScore-ի կողմից կատարված հարցման արդյունքում հանդիսատեսը ֆիլմին տվել է «B+» միջին գնահատական՝ A+-ից F սանդղակով[12]։

«Geek Culture»-ից Ջոն Լին ֆիլմին տվել է 10-ից 7,4 գնահատականը և գովաբանել է ֆիլմի սյուժեն, նկարահանումը և հատկապես Սթեթհեմի կերպարը, նշելով՝ «Ֆորչունը հավանաբար ամենաիրատեսական կերպարը չէ, որը մենք տեսել ենք մեծ էկրանին (մենք չենք դիտում լրտեսական ֆիլմեր, որպեսզի հավատանք, որ նրանց գերունակություններն այնուամենայնիվ գոյություն ունեն իրական կյանքում), բայց կարելի է գրազ գալ, որ կերպարը լի էխարիզմայով»[15]։ Slant Magazine-ից Փեթ Բրաունը տվել է 4ից 1 գնահատականը և գրել է՝ «Ֆիլմը խոստումնալից է, բայց չի կարողանում հանդիսատեսին ցույց տալ գունեղ կերպարները և գլխապտույտ ոլորուն սյուժեն, այն ինքն իրեն կրող է լինել հնարք, բայց այն այդքան էլ համոզիչ չէ»[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  2. «MEGOGO Distribution купила новый проект Гая Ричи с Джейсоном Стэйтемом». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «STX Dates 'Queenpins', 'National Champions', 'Violence Of Action' & Untitled Guy Ritchie Movie For 2021 & Beyond». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «Фильм «Операция Фортуна» с Джейсоном Стэйтемом снова перенесли». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  5. «Jason Statham's Operation Fortune: Ruse de Guerre Removed from Release Schedule». MovieWeb (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ փետրվարի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  6. Alison Boshoff (2022 թ․ հունիսի 23). «ALISON BOSHOFF: Movie delayed 'to edit out Ukraine gangsters' lines». Mail Online. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  7. Мария ПАВЛОВА (2022 թ․ հունիսի 24). «Премьеру шпионского боевика Гая Ричи отложили, чтобы изменить национальность украинских гангстеров». kp.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  8. «Фильм Гая Ричи «Операция «Фортуна»: искусство побеждать» получил новую дату проката». Бюллетень Кинопрокатчика (ռուսերեն). 2022 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. «Operation Fortune: Ruse de guerre (2023) - Release info - IMDb» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  10. Կաղապար:Cite Box Office Mojo
  11. Robbins, Shawn (2023 թ․ մարտի 1). «Weekend Box Office Forecast: Creed III, Demon Slayer: To the Swordsmith Village, and Operation Fortune: Ruse de Guerre Kick Off A Promising March». Box Office Pro. Վերցված է 2023 թ․ մարտի 3-ին.
  12. 12,0 12,1 D'Alessandro, Anthony (2023 թ․ մարտի 5). «MGM's 'Creed III' $58M+ Franchise Record Opening A Gamechanger For Amazon Studios – Sunday Box Office». Deadline Hollywood. Վերցված է 2023 թ․ մարտի 5-ին.
  13. «Operation Fortune: Ruse de guerre». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 14-ին.
  14. «Operation Fortune: Ruse de guerre». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
  15. Li, John (2023 թ․ հունվարի 22). «Geek Review – Operation Fortune: Ruse de Guerre». Geek Culture. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  16. Brown, Pat (2023 թ․ հունվարի 9). «'Operation Fortune: Ruse de Guerre' Review: An Indecisive Ruse». Slant Magazine. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.