Օլյապկա
Արտաքին տեսք


Աթոր оляпка (Cinclus cinclus), աթորների ընտանիքի պատկանող թռչուն։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթորի գլուխը և պարանոցը դարչնագույն են, մեջքը, պոչը՝ մոխրագույն, կոկորդը, կտնառքը և կուրծքը՝ սպիտակ, որովայնը՝ սպիտակ կամ բաց մոխրագույն։ Աթորի քաշը՝ 60-70 գ, թևի երկարությունը՝ 79-98 մմ։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում նստակյաց թռչուն է։ Աթորը հանդիպում է բացարձակապես գետերի ափերին, հաճախ կարելի է տեսնել քարերին նստած։ Աթորը թռչում է ծլվլոցով, ջրի մակերեսից ոչ բարձր։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթորը բնադրվում է ապրիլից մինչև հուլիս, բույնը սարքում է գետափնյա փորվածքներում, օգտագործելով մեծ քանակությամբ մամուռ։ Դնում է 4-6 սպիտակ ձու, սնվում է ջրային անողնաշար կենդանիներով, սուզվում է ջրի հատակը՝ կեր հայթայթելու համար։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթորը տարածված է Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Կովկասում, Ալթայում, Ասիայում[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 37.