Օլիգոֆրենոմանկավարժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օլիգոֆրենոմանկավարժություն, օլիգոֆրենոպեդագոգիկա, դեֆեկտոլոգիայի բնագավառ, որն ուսումնասիրում է մտավոր թերզարգացած երեխաների դաստիարակության և ուսուցման խնդիրները, զարգացման թերությունների շտկման ուղիները, ինչպես նաև նրանց սոցիալական ռեաբիլիտացիայի հարցերը։ Օլիգոֆրենոմանկավարժությունը, որպես բժշկության և մանկավարժության զարգացման որոշակի ուղղություն, առաջացել է 19-րդ դարի սկզբին։ Մտավոր թերզարգացած երեխաների առաջին դաստիարակները հոգեբուժական հիմնարկներում ու հատուկ մանկատներում եղել են բժիշկները։ 19-րդ դարի կեսին ֆրանսիացի բժիշկ և մանկավարժ է․ Սեգենը մշակեց մտավոր թերզարգացած երեխաների ուսուցման ու դաստիարակության համակարգ, որը հենվում է նրանց ակտիվության, գործունակության զարգացման վրա՝ հատուկ ռեժիմի ու վարժությունների օգնությամբ՝ զգայական օրգանների, ուշադրության, մոտորիկայի, կամքի։ 19-րդ դարի 2-րդ կեսին շատ երկրներում համընդհանուր տարրական ուսուցման հետ ուժեղացվում է ուշադրությունը երեխաների մտավոր թերզարգացման թեթև ձևերի նկատմամբ։ Նրանց համար ստեղծվում են հատուկ դասարաններ և դպրոցներ։ Արտասահմանում օլիգոֆրենոմանկավարժությունը կապված է Ժ․ Դեմորի և Օ․ Դեկրոլի (Բելգիա), Բ․ Մենելի ե Ա․ Ֆուքսի (Գերմանիա), Ա․ Բինեի, Ժ․ Ֆիլիպի և Պ․ Բոնկուրի (Ֆրանսիա) անունների հետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 527