Օլեկսա Գուրեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեկսա Գուրեև
Ծնվել է1913 հոկտեմբերի 25
ԾննդավայրԴնեպրոպետրովսկի մարզ, Կրիվոյ Ռոգ
Վախճանվել էմարտի 5, 1999(1999-03-05) (85 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
Գրական անունОлекса Гуреев
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Ազգությունուկրաինացի
ՔաղաքացիությունՈւկրաինա Ուկրաինա
ԿրթությունԿիևի Մաքսիմ Գորկու անվան մանկավարժական ինստիտուտ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվավոր դիպլոմ

Օլեկսա Գուրեև (ուկրաիներեն՝ Гуреїв Олексій Іванович, հոկտեմբերի 12 (25), 1913, Ինգուլեց, Kherson Uyezd, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 5, 1999(1999-03-05), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեկսա Գուրեևը ծնվել է 1913 թվականին Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում, քարտաշ-բանվորի ընտանիքում։ Ավարտել է Կիևի Մաքսիմ Գորկու անվան մանկավարժական ինստիտուտը։ Հայրենական պատերազմի տարիներին աշխատել է Տարաս Շևչենկոյի անվան ռադիոկայանում որպես պարտիզանական լուրերի խմբագիր։ Եղել է ԽՄԿԿ անդամ[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրեևը շուրջ տասը վեպերի, վիպակների հեղինակ է։

Վեպեր

  • «Մեր երիտասարդությունը», 1949
  • «Կյանքը ընթանում է», 1954
  • «Ընկերները չեն դավաճանում», 1959
  • «Օրը և ողջ կյանքը», 1963

Վիպակներ

  • «Դաշնամուրն ու հերձադանակը»
  • «Աշնանային ծաղիկներ», 1966
  • «Ստեղծագործություն», 1968

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]