Օլեգ Վարդանյան
Օլեգ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1946 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1997 (51 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1971) |
Աշխատավայր | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Օլեգ Վարդանյան Վիքիդարանում |
Օլեգ Մամիկոնի Վարդանյան (մայիսի 11, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 24, 1997, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան: Ճարտարապետության դոկտոր (1990), պրոֆեսոր (1994): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ (1994): Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1978)[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլեգ Վարդանյանը ծնվել է 1946 թվականի մայիսի 11-ին, Երևանում: 1971 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Դասախոսել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում: Հեղինակ է Բյուրեղավանի գլխավոր հատակագծի (1973), Երևանում՝ ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի ցուցադրման տաղավարի ծալքավոր ծածկի (1980), Մոնրեալի Կոնկորդ համալսարանի ցուցադրման տաղավարի (1979), Էջմիածնում՝ թատրոն-էստրադայի (1985) և այլն[2]:
Կազմել է «Սկատ», «Ճարտարապետա-բիոնիկական կոնստրուկտիվ ձևերի կիրառումը գյուղական բնակելի և հասարակական կառույցներում» և այլ կատալոգներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ: Հեղինակ է «Կառուցվածքային ծալքավոր մակերեսներ» (անգլերեն, 1979) գրքի:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 1997 թվականի դեկտեմբերի 24-ին, Երևանում[3]:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կառուցվածքային ծալքավոր մակերեսներ, Մոնրեալ, 1979 (անգլերեն):
- Ճարտարապետության դինամիկ կառուցվածքային ձևավորման տեսական հիմքերը, Երևան, 1983:
- Սկատ (պատկերագիրք):
- Ճարտարապետա-բիոնիկական կոնստրուկտիվ ձևերի կիրառումը գյուղական բնակելի և հասարակական կառույցներում (պատկերագիրք):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Члены союза»։ uaa.am։ Վերցված է 2019-03-18(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 546:
- ↑ Հայաստանի հանրապետություն, օրաթերթ, 27 դեկտեմբերի 1997: Էջ 8: [մահախոսական]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայիսի 11 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 24 մահեր
- 1997 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Հայ ճարտարապետներ
- Հայ ճարտարապետության դոկտորներ
- Ճարտարապետության տեսաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Հայաստանի ճարտարապետների միության անդամներ