Օլեգ Մակարով (գեղասահորդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլեգ Մակարով
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Оле́г Вита́льевич Мака́ров
Մասնագիտացում`գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of the United States.svg ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ`հոկտեմբերի 22, 1962(1962-10-22) (57 տարեկան)
Ծննդավայր`Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Օլեգ Վիտալիի Մակարով (ռուս.՝ Оле́г Вита́льевич Мака́ров, հոկտեմբերի 22, 1962(1962-10-22), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքով: Կնոջ՝ Լարիսա Սելեզնյովայի հետ 1984 թվականի Սարաևոյի ձմեռային օլիմպիական խաղերին դարձել է բրոնզե մրցանակակիր, պատանիների աշխարհի առաջնություններում (1980 և 1981)՝ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ քառակի չեմպիոն: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ: Միջազգային դասի ԽՍՀՄ սպորտի վարպետ: Պարգևատրվել է «Աշխատանքում աչքի ընկնելու համար» մեդալով[1]: Ներկա պահին ապրում և աշխատում է ԱՄՆ-ում՝ որպես մարզիչ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է պարել Մարինա Պետրովայի հետ: Մասնակցած առաջին խոշոր մրցաշարերից մեկը 1978 թվականին Սվերդլովսկում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների ձմեռային սպարտակիադան էր, որտեղ էլ պատանիների կարգում զբաղեցրին 11-րդ տեղը[2]: Սպորտային կարիերայի մեծ մասը մարզվել են մարզիչ Իգոր Մոսկվինի ղեկավարությամբ, ով միանգամից հասցրեց զույգին ամենաբարդ մակարդակի, այդ թվում՝ այդ ժամանակների համար աննախադեպ թռիչքների (եռակի տուլուպ, կրկնակի ակսել, կրկնակի ակսելի կասկադ-կրկնակի տուլուպ՝ մեկ ծրագրում), ինչպես նաև նետումների կոմբինացիա՝ կրկնակի ակսել-եռյակ-կրկնակի ակսել թռիչք: Բացի այդ, զույգը համաշխարհային ծրագրերում առաջին անգամ ցուցադրել է չորս խիստ բարդ նետումներ՝ եռակի ռիտտբերգեր, սալխ, տուլուպ, ինչպես նաև ակսել՝ երկու ու կես պտույտով: Իգոր Մոսկվինը փորձել է գեղարվեստական գաղափարների, երաժշտության և խորեոգրաֆիայի տեսանկյունից հետաքրքիր ծրագրեր կազմել: Այս ամենը հնարավորություն տվեց զույգին ԽՍՀՄ հավաքականի առաջին մրցաշրջանում հանդես գալու ժամանակ օլիմպիական խաղերում (1984) նվաճել բրոնզ:

Հայտնի էր Օլեգ Մակարովի և Օլեգ Վասիլևի կոնֆլիկտը: Մարզման ժամանակ մարզիկները բախվեցին, տեղի ունեցավ ծեծկռտուք: Մակարովը կոտրեց Վասիլևի ծնոտը: Արդյունքում Սելեզնյովա-Մակարով զույգը որակազրկվեց և բաց թողեց գրեթե ողջ 1983 թվականի մրցաշարը[3]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է իր նախկին զուգընկերուհու՝ Լարիսա Սելեզնյովայի հետ: Նրանց աղջիկը՝ Քսենյա Մակարովան, 2010 թվականի Ռուսաստանի առաջնության կանանց մենասահքի չեմպիոնուհին էր: Ծնողները՝ Օլեգ Մակարովն ու Լարիսա Սելեզնյովան, Քսենյա Մակարովայի մարզիչներն են</ref>:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականից հետո

Մրցումներ 1986—87 1987—88 1988—89 1989—90
Ձմեռային օլիմպիական խաղեր 4
Աշխարհի առաջնություններ 4 3 4
Եվրոպայի առաջնություններ 1 2 1 2
ԽՍՀՄ առաջնություններ 1 1 1
NHK Trophy 1 2
«Московские Новости» մրցարշավ 3

Մինչև 1986 թվականը

Մրցումներ 1978—79 1979—80 1980—81 1981—82 1982—83 1983—84 1984—85 1985—86
Ձմեռային օլիմպիական խաղեր 3
Աշխարհի առաջնություններ 4 2 4
Եվրոպայի առաջնություններ 4 2
Պատանիների կարգում աշխարհի առաջնություններ 2 1 1
ԽՍՀՄ առաջնություններ 5 4 1
Պատանիների կարգում ԽՍՀՄ առաջնություններ 1 1 1
«Московские Новости» մրցարշավ 1
Ennia Challenge Cup 2 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]