Երանուհի Շահբազյան
Երանուհի Շահբազյան | |
---|---|
Ծնվել է | 19-րդ դար |
Ծննդավայր | Նոր Նախիջևան |
Մահացել է | 1920-ականներ |
Մասնագիտություն | մշակութային գործիչ և դերասանուհի |
Երանուհի (Օլգա) Շահբազյան (ծննդյան թիվն անհայտ է, Նոր Նախիջևան, Ռուսաստան - 1920-ական թվականների կեսեր), թատերական և մշակութային գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երանուհի (Օլգա) Շահբազյանը ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում (այժմ՝ Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում), որտեղ ստացել է ռուսական և հայկական կրթություն։
1870-ական թվականների սկզբներից զգալի դերակատարում է ունեցել ծննդավայրի մշակութային կյանքում։ 1870-1871 թվականների թատերաշրջանում Շահբազյանը մասնակցել է դերասան, թատերական գործիչ Թովմաս Ֆասուլաճյանի ներկայացումներին, որոնց շնորհիվ մտերմական կապ է հաստատել դերասան Պետրոս Ադամյանի հետ։ Դրանից հետո նրանք ունեցել են երկարատև նամակագրական կապ, Շահբազյանն Ադամյանին օգնել է խորհուրդներով։
Երանուհի Շահբազյանը եղել է Նոր Նախիջևանի կրթական, մշակութային, հատկապես՝ թատերական, կյանքի նշանավոր դեմքերից։ Համայնքը նրան համարել է «պատվո տիկին»։ Շահբազյանի շնորհիվ պահպանվել են Պետրոս Ադամյանի բազմաթիվ նամակների բնագրերը։ Այդ նամակները հետագայում Երվանդ Շահազիզի ջանքերով բերվել են Հայաստան և պահ տրվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Դրանք տպագրվել են նաև «Պ. Ադամյանի նամականի ժողովածուում» (Երևան, 1959)։
Երանուհի Շահբազյանը վախճանվել է խոր ծերությունում՝ 1920-ական թվականների կեսերին։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գառնիկ Ստեփանյան (1990). Կենսագրական բառարան (հայ մշակույթի գործիչներ)։ Հատոր 3, գիրք 1։ Մել - Ռ. Երևան, «Խորհրդային գրող». էջ 320. ISBN 5-550-00265-5.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)