Օզի լեգենդը: Դորոթին վերադառնում է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Օզի լեգենդը․ Դորոթին Վերադառնում է
Legends of Oz: Dorothy’s Return
Տեսակստերեոկինո և կինոնկար
ԺանրԵրաժշտական մուլտֆիլմ
Հիմնված էDorothy of Oz
ՌեժիսորԴեն Սեն Պյեր
Ուիլ Ֆինն
ՍցենարիստԱդամ Բալսամ
ՊրոդյուսերԲոն Ռեդֆորդ
Ռայան, Ռոլանդ Կեռոն
Բեմադրող նկարիչՌոլանդ Կեռոլ
ԵրաժշտությունՉու Թոբի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունPrana Studios
ԴիստրիբյուտորClarius Entertainment և ProVideo[1]
Տևողություն88 րոպե
Թվական2014
dorothyofoz.com

Օզի լեգենդը․ Դորոթին վերադառնում է (անգլ.՝ Legends of Oz: Dorothy’s Return, սկզբնական անվանումը՝ Dorothy of Oz), Դեն Սեն Պյերի և Ուիլ Ֆիննի կողմից ստեղծված համակարգչային մուլտֆիլ՝ Ռոջեռ Ս․ Բաումի համանուն ֆիլմի էկրանավորումը։ Արտադրվում է անգլ.՝ Summertime Entertainment ընկերության ընտանեկան զվարճալի բաժնում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ ժամանակ էր անցել Դորոթիի և Տոտոշկիի ճանապարհորդությունից Օզ երկրում, սակայն նրա ընկերներին՝ Երկաթե փայտահատին, Խրտվիլակին և Խիզախ Առյուծին անհրաժեշտ է օգնություն։ Ժամանակը Օզի աշխարհում ավելի արագ է անցնում, քան Կանզասում, և Դորոթին տեսնում է, որ Ծաղրածուն՝ Արևմուտքի չար կախարդի եղբայրը, գրավում է Օզի շրջանները, դրանց կառավարիչներին պատանդ է պահում, և գրաված տարածքները ծածկում է մթությամբ։ Նույնիսկ Գլինդան չգիտի, թե ինչ անի Ծաղրածուի հետ, իսկ Դորոթին փրկության վերջին հույսն է։

Երբ աղջիկը ժամանում Օզի աշխարհ, նա պլանավորում է մեկնել Զմրուխտե քաղաք, որպեսզի հանդիպի իր ընկերների հետ և նրանց հետ միասին կանգնեցնի չար կախարդին։ Սակայն չար Ծաղրածուն նրա ճանապարհին արգելքներ է ստեղծում, այդ իսկ պատճառով նրան օգնում են Բուն, Մարշալլա Մելլոուն, Ճենապակե արքայադուստրը և քարշակ Տագը․․․․

Ֆիլմի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում մուլտֆիլմը պլանավորում էին հեռարձակել 2010 թվականին, բայց անհայտ պատճառներով մուլտֆիլմի հեռարձակումը հետաձգվեց մինչև 2011 թվականը, հետո՝ 2012, այնուհետև՝ 2013, և վերջապես՝ 2014 թվականը։

Հնչունավորման դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիա Միշել - Դորոթի Գեյլ - աղջիկը Կանզասից։
  • Մարտին Շորտ - Շուտ Ջեստեր - մուլտֆիլմի գլխավոր ներհակորդ։ Տիրապետու է սև մոգությանը և հատուկ կախարդական գայիսոնին։ Հանդիսանում է արևելքի և արևմուտքի չար կախարդների եղբայրը։
  • Էյկրոդ Դեն — Խրտվիլակ
  • Քեյսի Գրեմեռ] — Երկաթե Փայտահատ
  • Ջեյմս ԲելուշիՎախկոտ Առյուծ
  • Հյու Դենսի — Մարշալլա Մելլոու
  • Մեգան Հիլթի — Ճենապակե արքայադուստր
  • Օլիվեր Փլեթ — Իմաստուն բու
  • Ստյուարդ Պատրիկ — Բուկսիր Թագ
  • Պիտերս Բեռնադետ — Գլինդա- բարի փերի
  • Բրայան Բլեսեդ — Դժվար արտասանվող բառի դատավոր

Կրկնօրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]