Օզդեմ Սանբերք
Օզդեմ Սանբերք | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 1, 1938 (85 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | պետական քարտուղար և ambassador of Turkey to the United Kingdom? |
![]() |
Օզդեմ Սանբերք (թուրքերեն՝ Özdem Sanberk, օգոստոսի 1, 1938[1]), թուրք նախկին դիվանագետ։
Սանբերքը 1987-1991 թվականներին եղել է Եվրոպական Միությունում, իսկ 1995-2000 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպան[2]։ 2010 թվականին դարձել է Միջազգային ռազմավարական հետազոտությունների կազմակերպության տնօրեն[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օզդեմ Սանբերքը ծնվել է 1938 թվականի օգոստոսի 1-ին։ Սովորել է Գալաթասարայի վարժարանում, իսկ բարձրագույն կրթությունն ստացել՝ Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Դիվանագիտական տարբեր պաշտոններում աշխատելով Մադրիդում, Ամմանում, Բոննում և Փարիզում Թուրքիայի դեսպանատներում, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում երկրի մշտական ներկայացուցչություններում՝ 1985-1987 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Տուրգուտ Օզալի արտաքին քաղաքականության գծով խորհրդականի պաշտոնը։
1987-1991 թվականներին եղել է Թուրքիայի մշտական ներկայացուցիչը Եվրոպական ընկերակցությունում։ 1991-1995 թվականներին զբաղեցրել է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը, իսկ 1995-2000 թվականներին՝ Լոնդոնում Թուրքիայի դեսպան։
2010 թվականին դարձել է Միջազգային ռազմավարական հետազոտությունների կազմակերպության տնօրեն։ 2010-2014 թվականներին եղել է Քադիր Հաս համալսարանի կառավարման խորհրդի անդամ։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է Սումրու Սանբերքի հետ։ Ունի մեկ երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Atatürk'ün asıl öğretisi evrensellik / Güncel / Milliyet Gazete»
- ↑ «Ambassador (R) Özdem Sanberk»։ gpotcenter.org։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-05-ին։ Վերցված է փետրվարի 19, 2017
- ↑ «USAK'a yeni başkan»։ Habertürk (թուրքերեն)։ հունիսի 15, 2010։ Վերցված է փետրվարի 19, 2017