Օզդեմ Սանբերք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օզդեմ Սանբերկից)
Օզդեմ Սանբերք
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1938(1938-08-01) (85 տարեկան)
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՍտամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունդիվանագետ
Զբաղեցրած պաշտոններպետական քարտուղար և ambassador of Turkey to the United Kingdom?
 Özdem Sanberk Վիքիպահեստում

Օզդեմ Սանբերք (թուրքերեն՝ Özdem Sanberk, օգոստոսի 1, 1938(1938-08-01)[1]), թուրք նախկին դիվանագետ։

Սանբերքը 1987-1991 թվականներին եղել է Եվրոպական Միությունում, իսկ 1995-2000 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպան[2]։ 2010 թվականին դարձել է Միջազգային ռազմավարական հետազոտությունների կազմակերպության տնօրեն[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օզդեմ Սանբերքը ծնվել է 1938 թվականի օգոստոսի 1-ին։ Սովորել է Գալաթասարայի վարժարանում, իսկ բարձրագույն կրթությունն ստացել՝ Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Դիվանագիտական տարբեր պաշտոններում աշխատելով Մադրիդում, Ամմանում, Բոննում և Փարիզում Թուրքիայի դեսպանատներում, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում երկրի մշտական ներկայացուցչություններում՝ 1985-1987 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Տուրգուտ Օզալի արտաքին քաղաքականության գծով խորհրդականի պաշտոնը։

1987-1991 թվականներին եղել է Թուրքիայի մշտական ներկայացուցիչը Եվրոպական ընկերակցությունում։ 1991-1995 թվականներին զբաղեցրել է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը, իսկ 1995-2000 թվականներին՝ Լոնդոնում Թուրքիայի դեսպան։

2010 թվականին դարձել է Միջազգային ռազմավարական հետազոտությունների կազմակերպության տնօրեն։ 2010-2014 թվականներին եղել է Քադիր Հաս համալսարանի կառավարման խորհրդի անդամ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Սումրու Սանբերքի հետ։ Ունի մեկ երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Atatürk'ün asıl öğretisi evrensellik / Güncel / Milliyet Gazete».
  2. «Ambassador (R) Özdem Sanberk». gpotcenter.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  3. «USAK'a yeni başkan». Habertürk (թուրքերեն). 2010 թ․ հունիսի 15. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.