Օդրի Նիֆենեգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օդրի Նիֆենեգեր
անգլ.՝ Audrey Niffenegger
AudreyNiffenegger.jpg
Ծնվել էհունիսի 13, 1963(1963-06-13)[1][2][3][4] (56 տարեկան)
ԾննդավայրSouth Haven, Միչիգան, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, գրող, համալսարանի պրոֆեսոր, արվեստների գործիչ, հեղինակ, վիզուալ արտիստ և գիտաֆանստաստիկ գրող
Լեզուանգլերեն[5]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան և Արվեստի դպրոց Չիկագոյի ինստիտուտ
Ուշագրավ աշխատանքներThe Time Traveler's Wife և Her Fearful Symmetry?
ԱշխատավայրColumbia College Chicago?
ՊարգևներExclusive Books Boeke Prize?
Կայքaudreyniffenegger.com
Audrey Niffenegger Վիքիպահեստում

Օդրի Նիֆենեգեր (անգլ.՝ Audrey Niffenegger, հունիսի 13, 1963(1963-06-13)[1][2][3][4], South Haven, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի գրող, արվեստի գործիչ և համալսարանի դասախոս:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդրի Նիֆենեգերը ծնվել է 1963 թվականին քաղաքում Հարավային Հևենում (անգլ.՝ South Haven), Միչիգան: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Էվենսթոն (անգլ.՝ Evanston), Իլինոյս նահանգ: Իր կյանքի մեծ մասը Օդրին անցկացրել է Չիկագոյում կամ քաղաքին կից:

Արդեն 1978 թվականին նա սկսեց իր առաջին քայլերը արվեստում: Ուիլյամի Ուիմերի (անգլ.՝ William Wimmer) հովանու ներքո զբաղվում էր նկարչությամբ, Նիֆենեգերը սովորել է Չիկագոյի արվեստի դպրոցում (անգլ.՝ School of the Art Institute of Chicago): 1991 թվականին Չիկագոյի համալսարանում (անգլ.՝ MFA) ստացել է Արվեստի մագիստրոսի աստիճան: 1987 թվականից նրա գծանկարները, գեղանկարները, ուրվանկարներն ու կոմիքսներն ցուցադրվում և վաճառվում են Չիկագոյի Printworks Gallery պատկերասրահում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդրի Նիֆենեգերը առաջին գրքերը կատարվել են ձեռքով՝ թվով 10 հատ: Ավելի ուշ նրանցից երկուսը՝ Արկածներ և Երեք արյունակից քույրերը վեպերը, տպագրվել են Abrams Books հրատարակության կողմից: Վերջինը պատմում է երեք տարօրինակ քույրերի մասին, որոնք ապրում են ծովի ափին գտնվող տանը: Գիրքը հաճախ համեմատվում է  Էդվարդ Գորիի (անգլ.՝ Edward Gorey) աշխատանքների հետ: 2004 թվականի The Night Bookmobile վեպը տեսողական նովելների ձևաչափով հրատարակվել է The Guardian հրատարակչությունում[6]:

Գրող[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Օդրի Նիֆենեգերի մոտ գաղափար առաջացավ ստեղծել գրաֆիկական նովել ժամանակի ճամփորդի  և նրա կնոջ մասին: Երբ նա գիտակցեց, որ մշտական տեղափոխման ազդեցությունը դժվար է փոխանցել անշարժ պատկերի միջոցով, Օդրին որոշեց գրել այս վեպը: Ժամանակի ճամփորդի կինը գիրքը տպագրվել է 2003 թվականին MacAdam/Cage անկախ հրատարակչության կողմից: Վեպը բեսթսելլեր է դարձել: Համանուն վեպի էկրանավորումը Էրիկ Բանի և Ռեյչել Մաքադամսի մասնակցությամբ վարձույթի է դուրս եկել 200 թվականի օգոստոսին:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆիկական գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծեր կույսը (1986)
  • Աբերանտ Աբեկադարիում (1986)
  • Մարդասպանը[7]
  • Գարուն[7]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆիկական նովելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեք արյունակից քույրերը «The Three Incestuous Sisters» (2005)
  • Արկածներ (2006)

Փոքր պատմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]