Օբուդայի համալսարան
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան և academic publisher? |
Հիմնադրված է | հունվարի 1, 2010 |
Ռեկտոր | Levente Kovács? |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բուդապեշտ |
Կայք | uni-obuda.hu(հունգարերեն) |
![]() ![]() Օբուդայի համալսարան, Հունգարիա | |
![]() |
Օբուդայի համալսարան[2] (հունգ.՝ Óbudai Egyetem, լատ.՝ Universitas Budensis), Բուդապեշտի բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատություն, հիմնադրվել է 2000 թվականին, որպես Բուդապեշտի տեխնիկում։ 2010 թվականին համալսարանը վերանվանվել է հին քաղաքի` Օբուդայի անունով, որն այսօր Հունգարիայի մայրաքաղաքի շրջաններից մեկն է։ Ուսումնական կենտրոնը ստեղծվել է երեք պոլիտեխնիկական ինստիտուտների` Դոնաթ Բանկիի տեխնիկական քոլեջի, Կալման Կանդոյի տեխնիկական քոլեջի և Թեթև արդյունաբերության քոլեջի միավորումից։ Ունենալով 13.000 ուսանող` Օբուդայի համալսարանը համարվում է երկրի մեծագույն տեխնիկական համալսարաննեից մեկը[3]։ Բուհը հաջողությամբ ավարտած ուսանողներն ստանում են միջազգային մակարդակով ընդունված դիպլոմ։ Դասավանդողների 40 %-ն ունեն գիտությունների թեկնածուի աստիճան։ Համալսարանն ունի լայն միջազգային կապեր. համալսարանից յուրաքանչյուր տարի ավելի քան 100 ուսանող ուղարկվում են վերապատրաստման եվրոպական այլ երկներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1370 թվականի վերջին Հունգարիայի Լյուդվիգ I Մեծ թագավորն սկսել է ապագա համալսարանի շենքի մեծածավալ շինարարությունը։ 1395 թվականի հոկտեմբերի 6-ին, տեղական իշխանությունների խնդրանքով, Հռոմի Պապ Բոնիֆաս IX-ն Օբուդայի համալսարանի հիմնադրման մասին հրաման է արձակում. թույլտվությունն արտոնում էր չորս ֆակուլտետներից բաղկացած համալսարան ստեղծել։ Նոր բուհը ներառում էր աստվածաբանության, կանոնիկ իրավունքի, բժշկության և հումանիտար գիտությունների ֆակուլտետներ։ Ստեղծման պահից սկսած Օբուդայի համալսարանը սերտորեն կապված էր Վիեննայի համալսարանի նոր ամբիոնների հետ։
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանում նախկին պոլիտեխնիկական ինստիտուտների միաձուլմամբ ստեղծվել են հետևյալ ֆակուլտետները.
- Ալբա Ռեգիա տեխնիկական ֆակուլտետ
- Բանկի Դոնաթի ինժեներական ֆակուլտետ
- Կանդո Կալմանայի էլեկտրաինժեներիայի ֆակուլտետ
- Կելետի Կարոլիի բիզնեսի և մենեջմենթի ֆակուլտետ
- Ջոն ֆոն Նոյմանի ինֆորմատիկայի ֆակուլտետ
- Թեթև արդյունաբերության և շրջակա միջավայրի ինժեներիայի ֆակուլտետ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ БелИСА, 2016, էջ 6
- ↑ Babos, 2016, էջ 12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|