Քրիս և Դոն։ Սիրո պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս և Դոն։ Սիրո պատմություն
անգլ.՝ Chris & Don
Երկիր ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ[1][2][3] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվականօգոստոսի 31, 2007[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորGuido Santi?[3] և Tina Mascara?[4]
ԴերակատարներՔրիսթոֆեր Իշերվուդ, Դոն Բակարդի, Մայքլ Յորք[5], Լայզա Մինելլի[5], Գլորիա Սթյուարթ[5], John Boorman?[5], Լեսլի Քարոն[5], Մարիսա Պավան[5] և Օլդոս Հաքսլի[5]
ԵրաժշտությունMiriam Cutler?
Տևողություն90 րոպե[6]

«Քրիս և Դոն։ Սիրո պատմություն» (անգլ.՝ «Chris & Don. A Love Story»), 2007 թվականի ամերիկյան փաստագրական ֆիլմ, բրիտանացի գրող՝ Քրիստոֆեր Իշերվուդի և նրա երիտասարդ սիրեկանի՝ նկարիչ Դոն Բակարդիի ռոմանտիկ պատմությունը[7][8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականի փետրվարի 14-ին, 18-ամյա Դոն Բակարդին ընկերների տանը հավաքույթի ժամանակ ծանոթանում է 48-ամյա Քրիստոֆեր Իշերվուդի հետ։ Հենց այդ ժամանակ էլ սկսվում է Քրիսի և Դոնի սիրավեպը, որը տևեց 33 տարի մինչև Իշերվուդի մահը։ Քրիստոֆերը Դոնին օգնում է ԱՄՆ-ում հայտնի նկարիչ դառնալ։ Ֆիլմը բաղկացած է Բակարդիի հիշողություններից, Դոնի և Քրիստոֆերի անձնական արխիվներից, ինչպես նաև զվարճալի անիմացիաներից։ Կինոնկարը ընդգրկում է ընկերների և ծանոթ զույգերի հարցազրույցները, ինչպիսիք են Լայզա Մինելլին և Լեսլի Քարոն։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը քննադատների կողմից բարձր գնահատականի է արժանացել։ 19 հայտնի ամսաթերթերի գրախոսության հիման վրա «Metacritic» կայքը նրան առավելագույն 100 միավորից տվել է 83 միավոր[9]։ Մի քանի քննադատներ վերանայել են ֆիլմի էկրան բարձրանալու և Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի նույնասեռ ամուսնությունների արգելքի վերացման փոխկապակցվածությունը[10]։ Կինոնկարը «Rotten Tomatoes» կայքում ստացել է «թարմ» ռեյտինգների 94%-ը, որի քննադատները համերաշխության են եկել այն հարցում, որ «Քրիսի և Դոնի կերպարները վեպի մեջ ամենաեզակի և ամենապայծառն են իրենց բնույթով»[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2008/06/13/movies/13chri.html
  2. http://www.metacritic.com/movie/chris-don-a-love-story
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt1138002/
  4. 4,0 4,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. Internet Movie Database — 1990.
  7. «A May-December Love for All Seasons». The New York Times. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  8. «Chris & Don: A Love Story (Documentary) By ROBERT KOEHLER». Variety. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  9. «Chris & Don. A Love Story» на сайте «Metacritic»
  10. «Opposites Attract in Chris & Don». The Village Voice. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  11. «Chris & Don. A Love Story» на сайте «Rotten Tomatoes»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]