Քրիս Սալվատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Քրիս Սալվատոր
Chris Salvatore
Բնօրինակ անուն Chris Salvatore
Ծնվել է մայիսի 22, 1985 (30 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն ամերիկացի
Մասնագիտություն դերասան
Ակտիվ շրջան 2007-ից սկսած
chrissalvatore.com

Քրիս Սալվատոր (անգլերեն՝ Chris Salvatore, ծնվ. 1985, մայիսի 22), ամերիկացի դերասան, երգիչ, երգերի հեղինակ, մոդել և գեյ ակտիվիստ։ Նա 41-րդ հորիզոնականն է զբաղեցնում AfterElton-ի Թոփ 50 գեյ աստղերի ցանկում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիս Սալվատորը ծնվել և մեծացել է Ռիկբորո (Փենսիլվանիա) քաղաքում։ Մանկուց սիրել է երաժշտությունը և մինչև 15 տարեկանը գրել է իր առաջին երգը։ 2005 թվականին սկսում է իր կարիերան Բոստոնի Բերկլի երաժշտական քոլեջում։

Երգելու հետ մեկտեղ Քրիսը նաև դերասանական աշխատանքով էր զբաղվում, և 2007 թվականին ստացավ իր առաջին դերը ֆիլմում։ 2009 թվականին նկարահանվեց Խղճի խայթ ֆիլմի երրորդ մասում, որպես համասեռամոլ Զաքի դերակատար։ 2011 թվականին նկարահանվեց ֆիլմի չորրորդ իսկ 2012-ին հինգերորդ մասերում։