Քրիստինա Սերեդինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Սերեդինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Кристина Сергеевна Середина
Մասնագիտացում՝ռեգբի յունիոն խաղացող և rugby sevens player
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 24, 1994(1994-12-24)[1] (29 տարեկան)
Ծննդավայր՝Թարազ, Ղազախստան
170 սանտիմետր
Քաշ՝70 կիլոգրամ

Քրիստինա Սերգեևնա Սերեդինա (ռուս.՝ Кристина Сергеевна Середина, դեկտեմբերի 24, 1994(1994-12-24)[1], Թարազ, Ղազախստան[2]), ռուս ռեգբիստ, Մոսկվայի ԲԿՄԱ ակումբի[3] և Ռուսաստանի ռեգբի-7 և ռեգբի-15 կանանց հավաքականների խաղացող։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան ռեգբիի անցնելը Քրիստինան զբաղվել է հանդբոլով․ այդ մարզաձևում կարիերան ավարտել է նախքան նրան հրավիրելը մասնակցելու ռեգբիի մարզումներին[4]։ Ռուսաստանի հավաքականում ընդգրկվել է 2014 թվականից[5]։ 2014, 2016, 2018 և 2019 թվականներին ճանաչվել է Եվրոպայի ռեգբի-7 առաջնության չեմպիոն, 2016 թվականին՝ Եվրոպայի ռեգբի-15 առաջնության բրոնզե մեդալակիր։ Ռուսաստանի համար չորրորդ հաղթական Եվրոպայի 2017 թվականի առաջնությունը բաց է թողել վնասվածքի պատճառով[6]։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[7]։

2021 թվականին հանդես է եկել Եվրոպայի ռեգբիի առաջնության երկու էտապներում՝ Լիսաբոնում[8] և Մոսկվայում[9]՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի հինգերորդ տիտղոսն իր կարիերայի ընթացքում։ Նույն թվականի հուլիսին ընդգրկվել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հայտացուցակում՝ մասնակցելու Տոկիոյի Օլիմպիական խաղերին[10]։ Նույն թվականին ԱՄԷ-ում Համաշխարհային սերիայի երկրորդ էտապում հայտնվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականում[11]։

2022 թվականի հունվարի 28-ին Սևիլիայի համաշխարհային սերիայի էտապի՝ Լեհաստանի դեմ խաղում (հաղթանակ 29:5) Սերեդինան վաստակել է 300-րդ միավորը[12]։

Ռեգբի-7-ի հավաքականում Սերեդինան ոչ միայն փորձեր է անում, այլև կանոնավոր կերպով կատարում է իրացումները. համաշխարհային սերիայի 158 խաղում հավաքել է 39 փորձ և կատարել 58 իրացում՝ հավաքելով 308 միավոր (մեկ անգամ ստացել է դեղին քարտ)[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/146154
  2. Քրիստինա Սերեդինայի էջը ԲԿՄԱ-ի կայքում
  3. Середина подписала контракт с ЦСКА (ռուս.)
  4. Russian women shoulder-tapped for rugby sevens career (անգլ.)
  5. Представительница ЦСП №4 Надежда Кудинова вызвана в состав сборной России по регби-7 на этап европейской серии Гран-при (ռուս.)
  6. Российские регбистки в четвертый раз в истории выиграли чемпионат Европы (ռուս.)
  7. «Приказ министра спорта России». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  8. Андрей Кузин объявил состав на Лиссабон
  9. Андрей Кузин внес изменения в состав сборной России
  10. «Определен состав женской сборной России по регби-7 на Олимпиаду в Токио» (ռուսերեն). ТАСС. 2021 թ․ հուլիսի 5. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  11. Кристина Середина вошла в символическую сборную этапа в Дубае
  12. https://www.instagram.com/p/CZT8WN4pTcC/
  13. Քրիստինա Սերեդինայի էջը Ռեգբի-7-ի կանանց համաշխարհային սերիայի կայքում