Քրիստինա Ագեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Ագեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 11, 1995(1995-11-11) (28 տարեկան)
Ծննդավայր՝Söll, Կուֆշտայն, Տիրոլ, Ավստրիա
191 սանտիմետր

Քրիստինա Ագեր (գերմաներեն՝ Christina Ager. նոյեմբերի 11, 1995(1995-11-11), Söll, Կուֆշտայն, Տիրոլ, Ավստրիա), ավստրիացի լեռնադահուկորդուհի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագերը բրոնզե մեդալ է նվաճել 2012 թվականի ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում, այնուհետև ևս երկու մեդալ՝ 2013 թվականի եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում։ Մասնակցել է 2014 և 2015 թվականների պատանիների աշխարհի առաջնություններին, որտեղ նրա լավագույն արդյունքը հինգերորդ տեղն էր, որ գրավեց 2015 թվականին։

Նա իր նորամուտը աշխարհի գավաթի խաղարկության մրցումներում նշել է 2013 թվականի նոյեմբերին Ֆինլանդիայի Լևի քաղաքում և մեծ սենսացիա է առաջացրել լեռնադահուկային սպորտի աշխարհում՝ սլալոմում գրավելով չորրորդ տեղը։ Ընդ որում՝ ընդամենը հինգ հարյուրերորդ վայրկան էր զիջել երրորդ տեղն զբաղեցրած Թինա Մեյզին[1]։ 2018-2019 մրցաշրջանում հանդես գալով լեռնադահուկային սպորտի բոլոր դիսցիպլիններում (մրցաձևերում)՝ Ագերը կրկին տեղ է զբաղեցրել առաջին տասնյակում. 10-րդ տեղը՝ Վալ Գարդենայում, 9-րդ տեղը՝ Կորտինա դ'Ամպեցցոյում և վերջապես 6-րդ տեղը՝ 2019 թվականի փետրվարին՝ Կրան Մոնտանայում, համակցված / կոմբինացված մրցաձևում[2]։

Նա ներկայացնում է WSV Söll մարզական ակումբը։

Արդյունքները աշխարհի գավաթի խաղարկության մրցումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարային դիրքերը ընդհանուր աղյուսակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանը Տարիքը  Ընդհ. հաշվ.   Սլալոմ  Հսկա

 սլալոմ 
Գերհսկա սլալոմ

Super-G
Ճեպավայրէջք

Downhill
Համակցված

Combined
2014 18 69 25
2015 19 92 38
2016 20
2017 21 130 51 20
2019 22 86 53 44 6
2019 23 49 30 29
2020 24
2021 25 117 49 Չկա տվյալ
2022 26
2023 27 55 37 25
2024 28 36 24 18

Պատվո հարթակներ / Race podiums[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 0 հաղթանակ
  • 1 պոդիում (1 DH ); 7 անգամ՝ լավագույն տասնյակում
Մրցաշրջանը Ամսաթիվը Մրցավայրը Մրցաձևը Գրաված տեղը
2024 թ 26 հունվարի 2024 թ Իտալիա Իտալիա, Կորտինա դ'Ամպեցո Ճեպավայրէջք / Downhill 3-րդ

Արդյունքներն աշխարհի առաջնությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

 Տարին   Տարիքը   Սլալոմ   Հսկա 



 սլալոմ 
Գերհսկա սլալոմ Ճեպավայրէջք Համակցված Զուգահեռ Թիմային



հաշվարկով
2019թ 23 DNF 17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Neben der Skipiste aufgewachsen. In: ORF.at, 17. November 2013.
  2. FIS|S=AL|ID=166907

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Ագեր» հոդվածին։