Սենսացիա
Սենսացիա (ֆր.՝ sensation)՝ տարօրինակ միջադեպ, որը ստացել է լայն հրապարակայնություն:
Նոր տեղեկատվության մատուցման ձև, որը կարող է փոխել աշխարհի պատկերը և մարդու հնարավորությունների ավանդական պատկերացումները: Ավելի շատ հայտնի են թերթի, գիտության և գրականության սենսացիան:
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտական ամբողջական սենսացիայի ստեղծումը պահանջում է պրոֆեսիոնալ և կանոնավոր աշխատանք: Պետք է լինեն տեղեկատվության գիտամատչելի աղբյուրներ՝ իր տարիների իդեալական աշխատանքով արժանացած մարդկանց վստահությանը: Հասանելի տեղեկության նման առաջնային աղբյուրների դերը պետք է կատարեն գիտական խոշոր կազմակերպությունների PR բաժիններ: Պետք է լինեն այդ առաջնային ինֆորմացիայի որակյալ սաստկացուցիչներ, այսինքն՝ բարեխիղճ և պրոֆեսիոնալ ԶԼՄ-ներ: Անբավականություն, որով գիտնականները ընդունում են ԶԼՄ-ների հրապարակումները գիտության մասին դարձել են արդեն ընդհանուր տեղ: Ժամանակակից մարդը զգում է տեղեկատվական ճնշում, այդ պատճառով, որպեսզի «ճանկեն» նրան կարևոր հաղորդագրությամբ, պետք է նորությանը տալ սենսացիայի ձև կամ թեկուզ ապահովել այն սենսացիոն վերնագրով: Առևտրային ԶԼՄ-ները չարաշահում են այդ՝ ակտիվորեն տիրաժավորելով կեղծ սենսացիաներ[1]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրական սենսացիաների ամենահայտնի դեպքերից մեկն է Շառլ Լուի Մոնտեսքյոի «Պարսկական նամակների» (1721) անանուն հրապարակումը: Նոր ժամանակաշրջանում հրատարակչական սենսացիա է եղել Սպրեգ դե Քամպայի և Լինա Քարթերի՝ Ռոբերտ Իրվին Հովարդի «Կոնան» ստեղծագործության մասերի վերածնունդի ծրագիրը: Չնայած սկանդալային տարրի առկայությանը՝ Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպի հրատարակումը անգլերենով 1955 թվականին Փարիզում պետք է համարել խոշոր գրական սենսացիան, որը ցնցել է համաշխարհային գրքի շուկան և ընթերցողների երևակայությունը:
Պարբերականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի շարք թերթերի և ամսագրերի սենսացիաները ուղեկցվեցին իմպրեսիոնիզմով: Թերթերի սենսացիայի համար պատճառ է հանդիսացել տաշիզմի դպրոցի ֆրանսիացի նկարիչ Ժորժ Մատյոյի ներկայացումները՝ հայտնի դերասանների մասնակցությամբ թատրոնները և կիմոպրեմերիաները:
XX դարի առաջին կեսին կինոմատոգրաֆիայում սենսացիա են եղել այնպիսի դասականների ֆիլմերի պրեմերիաները, ինչպիսիք են՝ Ֆրից Լանգը, Լենի Ռիֆենշթայլը և ուրիշները:
Հատկապես պետք է նշել կեղծ սենսացիաները: Այսպես կոչված թերթային բադի քրեստոմատիական օրինակ է՝ ԶԼՄ-ներում դիտմամբ հրապարակված կեղծ տեղեկատվություն՝ շահադիտական կամ այլ նպատակով: Սա միջազգային արտահայտություն է. շատ լեզուներում կեղծ տեղեկատվությունը ԶԼՄ-ներում անվանում են թերթային բադ: Տերմինը օգտագործում են նաև պաշտոնական դեմքերը. օրինակ՝ ԽՍՀՄ-ի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման պետական կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կրավչենկոն հաստատում էր[2]:
![]() |
Եվգենի Դոդոլևը իմ մասին տարածում էր այնպիսի բադեր, որ ես ստիպված էի լինում բացատրվել ուղիղ եթերում: | ![]() |
«Հետաքննական լրագրություն» ժանրի աշխատանքներից շատերը կենտրոնացված են լսարանի արձագանքի վրա և, հետևաբար, ըստ էության և/կամ մատուցմամբ սենսացիա են:
Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերթերի և քաղաքական սենսացիաների մեծամասնությունը ունենում են կոնկրետ նախաձեռնող: Օրինակ՝ Ուոթերգեյթի հեղինակ են համարվում հրատարակիչը և The Washington Post թերթի սեփականատեր Քեթրին Գրեմը: Այս ամենի հետ միասին չպետք է շփոթել սենսացիան (որպես մարդկության գիտելիքի նոր, արտասովոր և տարօրինակ տեսակ) սովորական սկանդալի հետ:
Հակասական[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջին տարիներին կապված ընդհանուր հասանելիության հեռահաղորդակցման ալիքների զարգացումով և զվարճանքի արդյունաբերությունում հաճախ հանդիպում է «սպորտային սենսացիա» արտահայտությունը: Մասնագետների կարծիքով, արտահայտությունը չի համապատասխանում նշանակությանը և իրականությանը (խաղի հաշիվը, դոպինգի հայտաբերում, սպորտսմենների սկանդալային վարքագիծը և այլն):
Այսօր ժամանակակից ԶԼՄ-ների զարգացման և հեռահաղորդակցման ալիքների հետ կապված, որպես սենսացիա են ներկայացվում նաև ազգային մարգարեությունները: Մասնավորապես, ամերիկացի թերթերի հետաքրքրությունը Է. Քեյսի անձի հետ կապված, ոչ այդքան վաղ հեռուստատեսային ծառայությունների հետաքրքրությունը Վանգայի արած ոչ այդքան հասկանալի հայտարարությունների հանդեպ և այլն:
Դեղին մամուլը ակտիվորեն օգտագործելով «սենսացիա» բառը որպես լսարան գրավելու հնարանք ինչ-որ չափով արժեզրկել է նրա նշանակությունը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|