Քրիստիան Ցիմերման
Քրիստիան Ցիմերման | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | լեհ.՝ Krystian Zimerman |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1956 (66 տարեկան) Զաբժե |
Երկիր | ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահար, դիրիժոր, երաժշտական մանկավարժ |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Deutsche Grammophon |
Կրթություն | Academy of Music in Katowice? |
Պարգևներ | |
![]() |
Քրիստիան Ցիմերման (լեհ.՝ Krystian Zimerman, դեկտեմբերի 5, 1956[1][2], Զաբժե, Սիլեզիայի վոյեվոդություն[3]), լեհ դաշնակահար և դիրիժոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաշնամուր նվագել սովորել է Անջեյ Յասինկու մոտ, նախ՝ մասնավոր դասեր առնելով, ապա Կատովիցեի կոնսերվատորիայում։ Ցիմերմանը հանրության առջև առաջին անգամ հանդես է եկել, երբ ընդամենը վեց տարեկան էր։1975 թվականին համաշխարհային ճանաչում է ստացել՝ դառնալով Շոպենի անվան դաշնակահարների մրցույթի հաղթող։ Հաջորդ տարվա ընթացքում կատարելագործել է իր վարպետությունը Արթուր Ռուբինշտեյնի ղեկավարությամբ։ 1980 թվականին որոշ ժամանակով դադարեցրել է համերգային գործունեությունը՝ տեղափոխվելով Լոնդոն՝ կատարելագործելու իր կատարողական արվեստը։ Դադարից հետո նրա առաջին համերգը մեծ հաջողություն ունեցավ՝ աչքի զարնելով կենսահաստատ մեկնաբանությունների թարմությամբ։ Ցիմերմանը համերգային գործունեություն է վարում (մինչև 50 համերգ տարվա ընթացքում) և ձայնագրություններ անում, իսկ 1996 թվականից սկսած դասավանդում է Բազելի Երաժշտական Բարձրագույն Դպրոցում։
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցիմերմանը[4] մեր ժամանակների ամենահայտնի դաշնակահարներից է։ Նա համարվում է Շոպենի երաժշտության մեծ մեկնաբան, բայց կատարում է նաև Բեթհովենի, Լիստի, Դեբյուսիի, Շիմանովսկու, Ռավելի, Վեբերնի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 1988 թվականին Ցիմերմանը դարձավ Վիտոլդ Լյուտասլավսկու Դաշնամուրային կոնցերտի առաջին կատարողը։ Դաշնակահարի ձայնագրությունների ցանկը ներառում է Բեթհովենի, Բրամսի, Շոպենի, Ռավելի, Լիստի դաշնամուրային ստեղծագործությունները (այդ թվում՝ նրանց բոլոր Դաշնամուրային Կոնցերտները), ինչպես նաև Ռիխարդ Շտրաուսի և Օտտորինո Ռեսպիգիի՝ դաշնամուրի և ջութակի համար գրված կամերային ստեղծագործությունները (կորեացի ջութակահար Չուն Կյուն Օ-ի հետ)։ 1985 թվականին երաժշտության մեջ ունեցած մեծ ավանդի համար Ցիմերմանը պարգևատրվել է Կիջի ակադեմիայի մրցանակով, իսկ 1994 թվականին՝ Լեոնի Սոնինգի մրցանակով։
Ցիմերմանը հանդես է գալիս նաև որպես դիրիժոր՝ ղեկավարելով 1999 թվականին իր հիմնած Լեհական Փառատոնային Նվագախումբը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #131387030 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Jean-Pierre Thiollet, 88 notes pour piano solo, "Solo nec plus ultra", Neva Éditions, 2015, p.50. ISBN 978 2 3505 5192 0.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցիմերմանի սկավառակագրություն
- Կենսագրությունը Պիթսբուրգի Սիմֆոնիկ նվագախմբի կայքում
- Works by or about Քրիստիան Ցիմերման in libraries (WorldCat catalog)
- Քրիստիան Ցիմերման collected news and commentary at Նյու Յորք Թայմս
- Քրիստիան Ցիմերմանը Culture.pl կայքում