Քրիստիան Միքելսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Միքելսեն
նորվ.՝ Christian Michelsen
Christian Michelsen portrait.jpg
Նորվեգիայի վարչապետ
Մարտ 1905 - Հոկտեմբերի 23 1907
 
Քաղաքացիություն՝ Flag of Norway.svg Նորվեգիա
Կուսակցություն՝ Նորվեգիայի Ազատական կուսակցություն (1884–1903)
Նորվեգիայի կոալիցիոն կուսակցություն (1903–1909)
Ազատ մտածող Ազատական կուսակցություն (1909–1925)
Կրթություն՝ Օսլոյի համալսարան
Մասնագիտություն՝ պետական գործիչ, նավատեր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր Մարտի 15 1857
Ծննդավայր Բերգեն, Նորվեգիա
Վախճանի օր Հունիսի 29 1925 (68 տարեկան)
Վախճանի վայր Ֆանա, Հորդլանդ, Նորվեգիա
 
Պարգևներ
Կարմիր արծվի շքանշան և Սուրբ Օլաֆի շքանշան

Պետեր Քրիստիան Հերսլեբ Քերսյու Միքելսեն (նորվ.՝ Christian Michelsen Մարտի 15 1857, Բերգեն - Հունիսի 29 1925, Ֆանա, Հորդլանդ), նորվեգացի նավագնացության մագնատ, Նորվեգիայի պետական, քաղաքական գործիչ: 1905-1907 թվականներին զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը: Միքելսենը առավել հայտնի է 1905 թվականին Կարլստադյան համաձայնագրի կնքումով, որով չեղյալ համարվեց նորվեգա-շվեդական միությունը: Հանդիսացել է Նորվեգիայի իր ժամանակի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը:[1]

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիանը ծնվել է նորվեգական Բերգեն քաղաքում և ստացել իր եպիսկոպոս պապիկի անունը՝ Պետեր Քրիստիան Հերսլեբ Քերսյու[2][1]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան Մեքելսենը եղել փաստաբան և նավասեփականատեր: Նա դարձել է Նորվեգիայի խորհրդարանի անդամ 1891 թվականին և ներկայացրել Ազատական կուսակցությունը: Նրա գլխավոր նպատակներից մեկը եղել է Ազատական և Պահպանողական կուսակցությունների միավորումը, որը նա անվանել էԿոալիցիոն կուսակցություն: Հագերուպի երկրորդ կառավարության անդամ է եղել, ինչպես նաև շվեդա-նորվեգական հարաբերությունների ամենակատաղի հակառակորդներից: 1905 թվականի մարտին Միկելսոնը Ֆրեսիս Հագերուպին փոխարինում է երկրի վարչապետի պաշտոնում և միանգամից դառնում շվեդա-նորվեգական միության դադարեցման առաջամարտիկ:[1]

Նորվեգիայի վարչապետ Քրիստիան Միքելսենը ողջունում է Նորվեգիայի Հակոն VII թագավորին և թագաժառանգ Ուլաֆ V-ին Օսլոյում. 1905 թվականի նոյեմբերի 25

Համաձայնագրի չեղարկման ձևական պատճառ հանդիսացավ Շվեդիայի Օսկար II թագավորի կողմից նորվեգական դիվանագիտական օրենքները չընդունելը: Շվեդական կառավարությունը արդեն մի քանի տարի պնդում էր, որ արտասահմանյան հարցերը պետք է լուծվեն միության համաձայնագրի շրջանակներում, և այդպիսով դիվանագիտական օրենքները չեն կարող ընդունվել Ստորտինգի կողմից առանց շվեդական ռիկսդագի (խորհրդարանի) թույլտվության: Շվեդները համաձայն էին ընդունել Նորվեգիային անկախությունը, եթե շվեդա-նորվեգական միությունը գործեր ևս 90 տարի, միևնույն ժամանակ արտաքին գործերի նախարարը պետք է լիներ շվեդ: Այդ իրավիճակը նորվեգացիների ստիպեց մտածել, որ Շվեդիան միությունում ունի գերիշխող դիրք: Չնայած իրականում այդ գերիշխանությունը կար, այնուամենայնիվ նորվեգացիները չէին ցանկանում, որ այն արտահայտվի նաև իրավական հարթությունում:[1]

1905 թվականի մայիսի 27-ին Օսկար թագավորը հրաժարվեց ստորագրել օրինագիծը, ինչի ի պատասխան, նորվեգական նախարարների կաբինետը ամբողջ կազմով հրաժարական տվեց: Թագավորը չձեռնարկեց հետագա որևէ քայլ՝ հավանաբար հասկանալով, որ միության վախճանը անհետաձգելի է: Շվեդ քաղաքական գործիչները նույնպես որևէ քայլ չկատարեցին՝ կարծելով, թե կատարվածը նորվեգացիների կողմից ևս մեկ նահանջ քայլ է: Հունիսի 7-ին նորվեգական խորհրդարանը հայտարարեց, որ քանի որ թագավորը չկարողացավ կազմավորել նոր կառավարություն Միքելսենի հրաժարականից հետո, ապա նա կորցրել է երկիրը ղեկավարելու կարողությունից: Ինչն էլ նշանակում է, որ նա դադարեց լինել Նորվեգիայի թագավոր: Այս հայտարարությունը տվեց որոշակի իրավական հիմքեր միության համաձայնագիրը չեղյալ հայտարարելու համար:[1]

Քրիստիան Մեկելսենի արձանը Բերգեն քաղաքում

Միքելսենը տեսնում էր, որ վերջին մի քանի ամիսների իրադարձությունների համատեքստում նորվեգացիները աջակցում են երկրի անկախության հռչակմանը: Կայացած հանրաքվեի արդյունքներով միության պահպանման օգտին քվեարկել էին ընդամենը 184 մարդ, ինչը երկրի բնակչության 0,05 % է կազմում: Չնայած Միքելսենը հավատում էր ժողովրդավարությանը՝ բայց կարծում էր, որ ժողովրդավարական միապետությունը միջազգային հարթակներում և նորվեգացիների շրջանում երկրի ճանաչմանն ավելի կնպաստի: Հանրաքվեի ընթացքում նորվեգացիների 79 %-ը կողմ էր քվեարկել մնիապետության պահպանմանը: Արքայազն Կարլ Դանիացին դարձավ Նորվեգիայի թագավոր և իր անունը փոխարինեց նորվեգական Հակոն VII-ով:[1]

1907 թվականին Միքելսենը հոգնեց քաղաքական պայքարից, հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Նրան փոխարինող դարձավ Յորգեն Լևլանդը: Վերջինս չսատարեց Կոալիցիոն կուսակցությանը, և նրա կառավարությունը հրաժարական տվեց:[1]

Քրիստիան Միկայելսենը մահացել է 68 տարեկան հասակում 1925 թվականի հունիսի 25-ին Նորվեգիայի Հորդլանդ ֆյուլքեի Ֆանա կոմունայում:[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Magnus A. Mardal. "Christian Michelsen". Store norske leksikon. Retrieved June 10, 2016. (նորվ.)
  2. «Nu gjælder det at holde kjæft», by Øyvind Ask, Bergens Tidende.(նորվ.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]