Քրիստիան Թուլին
Քրիստիան Թուլին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1728[1] |
Ծննդավայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Վախճանվել է | հունվարի 21, 1765[1] (36 տարեկան) |
Վախճանի վայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և գործարար |
Լեզու | նորվեգերեն |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Կոպենհագենի համալսարան |
Christian Braunmann Tullin Վիքիպահեստում |
Քրիստիան Թուլին (անգլ.՝ Christian Braunmann Tullin, սեպտեմբերի 6, 1728[1], Քրիստիանիա, Նորվեգիա - հունվարի 21, 1765[1], Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի բանաստեղծ, գործարար: Նորվեգական գրականության առավել հայտնի դեմքերից: Համարվում է Նորվեգիայի առաջին պրոֆեսիոնալ բանաստեղծներից մեկը, չնայած երբեք չի թողել պետական ծառայությունը[2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստիան Թուլինը ծնվել է Քրիստիանիայում (այժմ՝ Օսլո) 1728 թվականին: Դեռևս մանկությունից շատ է ընթերցել: Պատանի տարիքում Թուլինի ուսուցիչներից մեկը պատանու ուշադրությունը սևեռել է անգլիական գրականության վրա, որն ապագա բանաստեղծի վրա նկատելի ազդեցություն է ունեցել: 1745 թվականից Թուլինը ուսանել է փիլիսոփայություն, նկարչություն, երաժշտություն, ինչպես նաև գերմաներեն ու ֆրանսերեն: 1748 թվականին քննություն է հանձնել աստվածաբանությունից: Ուսումնառությունից հետո հաստատվել է Քրիստիանիայում: Ցանկացել է իրեն նվիրել աստվածաբանությանը, սակայն ուսանելով իրավունք, զբաղվել է առևտրով, որոշ ժամանակ ղեկավարել է փոշի արտադրող մի փոքր գործարան: 1759 թվականին դարձել է քաղաքի մաքսային տեսուչի տեղակալ: 1763 թվականին զբաղեցրել է Քրիստիանիայի քաղաքային կառավարչի պաշտոնը: Գլխավորել է նաև մաքսային և ակցիզային վարչությունը (Board of Customs and Excise): Ամուսնացել է Մետտե Կրուշովի (Mette Kruchow) հետ, և ունեցել են մի քանի երեխաներ, որոնց թվում է հայտնի նորվեգական գործարար Կլաուս Թուլինը (1764-1830 թթ.)[3]: Ժամանակակիցները Թուլինին համարել են դանիական-նորվեգական պոեզիայի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուլին Samtlige Skrifter (Ամբողջական երկեր) թողարկվել են Կոպենհագենում 1770-1773 թվականներին (երեք հատոր): Առաջին հատորում ընդգրկված են բանաստեղծությունները, երկրորդում և երրորդում՝ էսսեները[4]:
Թուլինի հայտնի երկերից է «Մայիսյան օր» (1758 թ.) դասական ստեղծագործությունը[5]: 1760 թվականին լույս է տեսել «Նավագնացության առաջացումն ու դրա հետևանքները» գիրքը, որտեղ Թուլինը պատճառաբանում է քաղաքակրթության զարգացումը որպես նավարկության հետևանք:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Store norske leksikon(նորվ.) — 1978.
- ↑ Г. П. Бердников История всемирной литературы. — Наука, 1988. — С. 258. — 783 с.
- ↑ Генеалогическое исследование: Claus TULLIN (AFN: V6W9-X5)(անգլ.)
- ↑ Noreng Harald (2005)։ «Christian Braunmann Tullin»։ in Helle, Knut։ Norsk biografisk leksikon (Norwegian) 9։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է մարտի 22, 2009
- ↑ «Немного о норвежской литературе и норвежских писателях»։ Скандинавская Книга։ Արխիվացված օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2010-09-02
|