Jump to content

Քրիստա Դեգուչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստա Դեգուչի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Christa Deguchi
ճապ.՝ 出口 クリスタ
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Ճապոնիա և  Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 29, 1995(1995-10-29) (28 տարեկան)
Ծննդավայր՝Սիոձիրի, Նագանո (պրեֆեկտուրա), Ճապոնիա[1]

Քրիստա Դեգուչի (անգլ.՝ Christa Deguchi, հոկտեմբերի 29, 1995(1995-10-29), Սիոձիրի, Նագանո (պրեֆեկտուրա), Ճապոնիա[1]), Ճապոնիայում ծնված կանադացի ձյուդոիստ[2], 2024 թվականի օլիմպիական չեմպիոն, մինչև 57 կգ քաշային կարգում 2019 և 2023 թվականների աշխարհի կրկնակի չեմպիոն։

Չնայած նրան, որ Դեգուչին հանդես է գալիս Կանադայի ազգային հավաքականում, նա դեռ ապրում և մարզվում է Ճապոնիայի Սիոձիրիի քաղաքում[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեգուչին ծնվել է Ճապոնիայում՝ կանադացի հոր և ճապոնացի մոր ընտանիքում[5]։ Դրանից որոշ ժամանակ անց ծնվել է նրա կրտսեր քույրը՝ Քելլի Դեգուչին, որը նույնպես հանդես է գալիս Կանադայի ձյուդոյի ազգային հավաքականում[6]։ 2017 թվականին Դեգուչին սկսել է ներկայացնել Կանադան ձյուդոյի պաշտոնական մրցաշարերում։ Չնայած նրան, որ նա ծնվել է Ճապոնիայում, նրա հայրը Կանադայից է, և դա թույլ է տվել նրան սկսել ելույթները Կանադայում։ 2012 թվականին Դեգուչիին արդեն դիմել էին Կանադան ներկայացնելու առաջարկով, սակայն այդ պահին նա հրաժարվել էր։ Հասկանալով, որ Օլիմպիական խաղերում հանդես գալու իր լավագույն ընտրությունը կլինի Կանադան, նա ի վերջո համաձայնել է[7][8]։ 2017 թվականին Դեգուչին սկսել է ներկայացնել Կանադան[9]։

2018 թվականին Կոստա Ռիկայում կայացած ձյուդոյի Համաամերիկյան առաջնության հաղթող է:

2018 թվականին Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում մինչև 57 կգ քաշային կարգում նա նվաճել է իր առաջին՝ բրոնզե մեդալը աշխարհի խոշոր մրցումներում։ Կանանց ձյուդոյում նա Կանադայի համար նվաճել է առաջին մեդալը[10][11][12][13][14]։

2019 թվականի Աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում, որը տեղի է ունեցել Տոկիոյում, նա նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակչում հաղթելով ճապոնացի մարզիկ Ցուկասու Յոշիդային։

2021 թվականին նա ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած ձյուդոյի մրցաշարում[15]։

2022 թվականի օգոստոսին, մասնակցելով իր առաջին խոշոր բազմասպորտային մրցույթին՝ 2022 թվականի Ազգերի Համագործակցության խաղերին, Դեգուչին նվաճել է ոսկե մեդալ՝ 57 կգ քաշային կարգում հաղթելով Անգլիայի մարզուհի Ասելյա Թոփրակին[16][17]։

2022 թվականին Բաքվում կայացած ձյուդոյի մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ[18]։

2023 թվականի մայիսին Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում կանադացի ձյուդոիստուհին մինչև 57 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով ճապոնացի մարզուհի Հարուկա Ֆունակուբոյին։

2024 թվականի գարնանը Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում Քրիստան նվաճել է արծաթե մեդալ, եզրափակչում նա զիջել Է Հարավային Կորեայից մարզուհի Հա Մի-միին։

2024 թվականի Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում Քրիստան նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակչում հաղթելով կորեացի մարզուհի Հա Մի-միին։

Միջազգային արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 27-ի դրությամբ
Միջազգային մեդալներ[19]
1st 2nd 3rd
Աշխարհի առաջնություններ 1 0 1
«Վարպետներ» 0 0 0
«Մեծ սաղավարտ» 3 0 0
Մայրցամաքային առաջնություններ 2 0 0
«Գրան պրի» 3 0 1
Բաց մայրցամաքային մրցաշար 1 0 0
Ընդհանուր 10 0 2
Մրցաշար 2017 2018 2019
Ձյուդոյի աշխարհի առաջնություն 3rd 1st
Ձյուդոյի Համաամերիկյան առաջնություն 1st 1st
«Վարպետներ» 2R
Աբու Դաբիի «Մեծ սաղավարտ» 2R
Եկատերինբուրգի «Մեծ սաղավարտ» 1st
Օսակայի «Մեծ սաղավարտ» 5
Փարիզի «Մեծ սաղավարտ» 1st 1st
Տոկիոյի «Մեծ սաղավարտ» 1R
Բուդապեշտի «Գրան պրի» 3rd
Հոհ-Հոթի «Գրան պրի» 1st
Մոնրեալի «Գրան պրի» 1st
Զագրեբի «Գրան պրի» 1st WD
Tournament 2011 2013 2014
Աշխարհի Մ21 առաջնություն 3rd 2nd
Պատանիների աշխարհի թիմային առաջնություն 1st 1st
Տոկիոյի «Մեծ սաղավարտ» 3rd
Տյումենի «Մեծ սաղավարտ» 5
Ջեջու նահանգի «Գրան պրի» 1st
Եվրոպայի բաց առաջնություն Հռոմում 2nd
Էքս-ան-Պրովանսի Մ20 տարեկանների մրցաշար 1st


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.judocanada.org/athletes/christa-deguchi/
  2. «Christa DEGUCHI / IJF.org». www.ijf.org.
  3. «Canadian Olympic Committee Profile». Canadian Olympic Committee. Վերցված է July 29, 2024-ին.
  4. «Top-ranked Deguchi named to Canada's judo team over Tokyo bronze medallist Klimkait». Toronto Star. The Canadian Press. June 27, 2024.
  5. «Japanese-born Christa Deguchi misses out on Olympic selection for Canada». The Japan Times. 9 June 2021.
  6. «A Gold and Silver On the Tatami for the Deguchi Sisters». CommonwealthSport.ca. 1 August 2022. Վերցված է 5 August 2022-ին.
  7. Young, Henry (22 September 2018). «Christa Deguchi: The judoka who could come back to haunt Japan». Atlanta, Georgia, USA: CNN. Վերցված է 22 September 2018-ին.
  8. «Christa Deguchi to Don Canada's Colours for the First Time». Judo Canada (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-09-23-ին. Վերցված է 2018-09-25-ին.
  9. «Christa Deguchi becomes Canada's 1st Olympic judoka champion». www.cbc.ca. CBC. Վերցված է 29 July 2024-ին.
  10. «Christa Deguchi first-ever Canadian woman to medal at judo worlds». www.cbc.ca/sports/. Canadian Broadcasting Corporation (CBC). 22 September 2018. Վերցված է 22 September 2018-ին.
  11. «Canada's Christa Deguchi claims bronze medal at judo world championship». Toronto, Ontario, Canada. Canadian Press. 22 September 2018. Վերցված է 22 September 2018-ին.
  12. «Christa Deguchi becomes 1st Canadian woman to medal at judo worlds | CBC Sports». CBC (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-04-06-ին. Վերցված է 2018-09-25-ին.
  13. «Canada's Christa Deguchi captures Canada's first Olympic gold medal in women's judo». CBC Sports. July 29, 2024.
  14. «Christa Deguchi to Don Canada's Colours for the First Time». www.judocanada.org/. Judo Canada. Վերցված է 22 September 2018-ին.
  15. Shefferd, Neil (1 April 2021). «Canadian and Italian national rivals compete for gold on opening day of IJF Antalya Grand Slam». InsideTheGames.biz. Վերցված է 2 April 2021-ին.
  16. Ibrahim, Abdulhamid (31 July 2022). «Christa Deguchi needs to 'chill': Canadian judoka chasing Olympic dream at Commonwealth Games». www.cbc.ca/sports/. Canadian Broadcasting Corporation (CBC). Canadian Press. Վերցված է 1 August 2022-ին.
  17. «Charron, Deguchi and McIntosh top the podium for Canada at Commonwealth Games». www.sportsnet.ca/. Sportsnet. Canadian Press. 1 August 2022. Վերցված է 1 August 2022-ին.
  18. Nichols, Paula (2022-11-04). «Deguchi captures judo gold medal at Baku Grand Slam». Team Canada – Official Olympic Team Website. Վերցված է 2022-11-10-ին.
  19. «Christa DEGUCHI / IJF.org». www.ijf.org. Վերցված է 2019-10-28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստա Դեգուչի» հոդվածին։