Քրեյգ Շեֆֆեր
Քրեյգ Շեֆֆեր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1960[1][2] (64 տարեկան) |
Ծննդավայր | Յորք, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | East Stroudsburg University of Pennsylvania? և York Suburban Senior High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և սցենարիստ |
Ամուսին(ներ) | Leigh Taylor-Young? |
Համատեղ ապրող(ներ) | Գաբրիել Անվար |
Քրեյգ Շեֆֆեր (անգլ.՝ Craig Eric Sheffer, ապրիլի 23, 1960[1][2], Յորք, Փենսիլվանիա, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսութան ամերիկացի դերասան։ Հայտնի է իր «Այնտեղ, որտեղ գետն է հոսում» ֆիլմում Նորման Մաքլինի, «Գիշերային քաղաք» ֆիլմում` Աարոն Բունի և «Մի ծառի բլուր» ֆիլմում` Քիտ Սքոթի գլխավոր դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեֆֆերը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Յորք քաղաքում։ Նրա հայրն աշխատում էր որպես բանտի պահակ։ Մինչ հայտնի դերասան դառնալը, Քրեյգը թերթեր է վաճառել և մի քանի շաբաթ քնել է Կենտրոնական կայարանի մարմարե սանդուղքների տակ` սնվելով Եկեղեցու կողմից տրամադրվող ճաշերով։
Էկրաններին նրա առաջին վառ ելույթը եղել է «Մի կյանք` ապրելու համար» օճառային օպերայի Իէն Հեյդենայի դերը։ 1985 թվականին Շեֆֆերը գլխավոր դեր է խաղացել «Դա այն ժամանակ էր... Դա հիմա էլ կա» դրամայում, որտեղ նրա խաղընկերն էր Էմիլիո Էստևեսը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրեյգ Շեֆֆեր Internet Movie Database կայքում
|