Քսավյե Բետել
Քսավյե Բետել լյուքս.՝ Xavier Bettel | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 3, 1973[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սալոնիկի համալսարան և Նենսի II-ի անվան համալսարան, Ֆրանսիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Gauthier Destenay? |
Զբաղեցրած պաշտոններ | Prime Minister of Luxembourg?, municipal councillor?, mayor of Luxembourg?, minister for Religious Affairs?, Échevin?, minister for Communications and Media?, minister of State?, minister of State? և deputy? |
Քաղաքական կուսակցություն | Democratic Party? |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Կաղնե թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ Order of Orange-Nassau? Թագի դաշինքի մեծ խաչ և Order of Merit of the Grand Duchy of Luxembourg? |
Xavier Bettel Վիքիպահեստում |
Քսավյե Բետել (ֆր.՝ և լյուքս.՝ Xavier Bettel, մարտի 3, 1973[1], Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ), լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ և իրավաբան, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Լյուքսեմբուրգի քաղաքապետ (2011 թվականից), Լյուքսեմբուրգի վարչապետ (2013 թվականից):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քսավյե Բետելը ծնվել է 1973 թվականի մարտի 3-ին Լյուքսեմբուրգում: Նրա հայրը գինու վաճառական էր, իսկ մայրը` ռուսական ծագումով ֆրանսիացի կին[2], Սերգեյ Ռախմանինովի զարմուհին:
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ Բետելը ստացել է սոցիալական և եվրոպական իրավունքի մագիստրոսի կոչում, ինչպես նաև Ֆրանսիայի Նանսիի II համալսարանի քաղաքագիտության և հանրային իրավունքի մագիստրոսի (DEA) կոչում: Նաև ուսումնասիրել է ծովային իրավունք և եկեղեցական իրավունք՝ Սալոնիկի Արիստոտելի համալսարանում, Հունաստան: Բետելը եղել է Էրազմուս ծրագրի մասնակից[2][3][4]:
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքային քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականին նա միացել է Լյուքսեմբուրգի Դեմոկրատական կուսակցությանը:
1999 թվականի հոկտեմբերին կայացած տեղական ինքնակառավարման ընտրություններում Բետելը ընտրվել է Լյուքսեմբուրգի Հանրային խորհրդի անդամ և զբաղեցրել 6-րդ տեղը՝ Դեմոկրատական կուսակցության ցուցակում: 2001 թվականի հուլիսի 12-ին ստացել է իրավունքի մագիստրոսի որակավորում:
2005 թվականի նոյեմբերի 28-ին համայնքային ընտրություններից հետո, որում կուսակցության ցուցակում զբաղեցնում էր չորրորդ տեղը, նշանակվել է Լյուքսեմբուրգի քաղաքային կառավարությունում՝ որպես սոցիալական հարցերով փոխքաղաքապետ:
2011 թվականի հոկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների ժամանակ, 38 տարեկան հասակում Քսավյե Բետելը ընտրվել է Լյուքսեմբուրգի քաղաքապետ (33,65% ձայն)` ընդունելով երդումը 2011 թվականի նոյեմբերի 24-ին և պաշտոնավարելով սկսած 2012 թվականի հունվարի 1-ից[5]:
Ազգային քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին Բետելը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի թեկնածու էր պալատի՝ զբաղեցնելով Կենտրոնական շրջանի ցուցակում 10-րդ տեղը, թույլատրելի 7-ի դեպքում, ինչը նրան թույլ չտվեց խորհրդարան անցնել: Այնուամենայնիվ, Դեմոկրատական կուսակցությունը ընտրություններում հաղթեց Սոցիալիստական աշխատավորների կուսակցությունը` որպես երկրորդ խոշորագույն խորհրդարանական խմբակցությանն, որը հանգեցրեց նոր կառավարող կոալիցիայի ձևավորմանը՝ Քրիստոնյա- սոցիալական ժողովրդական կուսակցության հետ միասին։ Արդյունքում որոշ պատգամավորներ հրաժարվեցին իրենց տեղերից՝ կառավարության աշխատանքին մասնակցելու համար, և Բետելը վերցրեց թափուր տեղը:
2004 թվականին կայացած ընտրություններում Բետելը ընտրվեց պատգամավորների պալատում` զգալիորեն ամրապնդելով իր դիրքերը և գրավեց չորրորդ տեղը (Դեմոկրատական կուսակցության հինգ ընտրված անդամներից): Վերընտրվել է 2009 թվականին:
2013 թվականին Բետելն ընտրվել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ` 96,5% ձայնով: Նույն տարվա խորհրդարանական ընտրություններում իր կուսակցությունը զբաղեցնում էր երրորդ տեղը։ Հոկտեմբերի 25-ին Մեծ դուքս Հենրի Ալբերտը հանձնարարեց նրան բանակցություններ վարել իշխող կոալիցիայի և ապագա կառավարության ձևավորման հարցում: 2013 թվականի դեկտեմբերի 4-ին Բետելը զբաղեցրեց Լյուքսեմբուրգի վարչապետի պաշտոնը՝ ղեկավարելով Դեմոկրատական կուսակցության, Սոցիալիստական կուսակցության և Կանաչների կոալիցիան: Նա նաև զբաղեցնում է պետական նախարարի, կապի և լրատվամիջոցների, ինչպես նաև մշակույթի նախարարի պորտֆելները[6]:
Բետելը հայտարարել է, որ մտադիր է Լյուքսեմբուրգում օրինականացնել նույնասեռականների ամուսնությունը, փոխարինել դպրոցում կրոնական դաստիարակությունը աշխարհիկ էթիկայով և նվազեցնել ծախսերը [7][8]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բետելը դարձավ աշխարհի երրորդ ազգային առաջնորդը, որը չի թաքցնում իր համասեռականությունը:
«Ինձ հաճախ հարցնում են, թե ինչ է ինքն զգում՝ լինելով եվրոպական մայրաքաղաքի երրորդ համասեռական քաղաքապետը... Մարդիկ մեզ չեն ընտրել նրա համար, որ մենք միասեռական ենք ... այլ մեր պրոֆեսիոնալ և անձնական հատկանիշների համար», - ասում է Բետելը, Têtu ամսագրի հետ հարցազրույցում: «Ընտրողները տեսնում են, թե ինչպես եմ կատարում իմ պարտականությունները ... իրենց ընտրությունը իմ աշխատանքի ճանաչումն է»[9]: 2015 թվականի մայիսին Բետելը ամուսնացավ բելգիացի ճարտարապետ Գոթե Դեստնեի հետ[10], որի հետ նա 2008 թվականից ապրում է քաղաքացիական միությունում[2][7]: Նա առաջին երկրի առաջնորդն է, որն ամուսնացել է նույնասեռականի հետ։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ոսկե թագ» շքանշանի գահակալ (հունիսի 13, 2014) [11]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 «Xavier Bettel, un jeune libéral pressé»։ Le Republicain Lorrain։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-18-ին։ Վերցված է 2014-06-12
- ↑ «Xavier Bettel, un «fêtard» qui se remarquait»։ L'essentiel։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-19-ին։ Վերցված է 2014-06-12
- ↑ «Well-known Erasmus students — inspiring careers». Programma LLP. p. 7. Archived 2013-12-13 at the Wayback Machine.
- ↑ Мэром Люксембурга избран открытый гей Ксавье Беттель Archived 2014-06-23 at the Wayback Machine.
- ↑ «Xavier Bettel»։ Bettel, Xavier: Biographie. Gouvernement du Grand Duché de Luxembourg.։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-27-ին։ Վերցված է 2014-06-12
- ↑ 7,0 7,1 Премьер-министром Люксембурга станет открытый гей Ксавье Беттель Archived 2014-02-05 at the Wayback Machine.
- ↑ «Europe Luxembourg gets first openly gay PM»։ Аljazeera։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-11-ին։ Վերցված է 2014-06-12
- ↑ «Xavier Bettel devient le troisième maire gay d’une capitale européenne»։ Têtu։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-24-ին։ Վերցված է 2014-06-12
- ↑ «Внук Сергея Рахманинова, люксембургский премьер Беттель сыграл гей-свадьбу»։ NEWSru.com։ 2015-05-15։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-17-ին։ Վերցված է 2015-05-15
- ↑ Xavier Bettel honoré par le Grand-Duc Archived 2017-12-07 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քսավյե Բետել կատեգորիայում։ |
|