Քուվեյթի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուվեյթի տնտեսություն
ազգային տնտեսություն Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաՀամաշխարհային տնտեսություն
 • Ասիայի տնտեսություն Խմբագրել Wikidata
ԵրկիրՔուվեյթ Խմբագրել Wikidata
ՎայրՔուվեյթ Խմբագրել Wikidata
ԱրժույթՔուվեյթի դինար Խմբագրել Wikidata
Անվանական ՀՆԱ120 126 277 612,925 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
Մեկ շնչի հաշվով անվանական ՀՆԱ29 040 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
ՀՆԱ (ԳՀ)298 225 804 713 միջազգային դոլար Խմբագրել Wikidata
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ ԳՀ72 095,681 միջազգային դոլար Խմբագրել Wikidata
Իրական ՀՆԱ-ի աճի տեմպ2,5±0,1 տոկոս Խմբագրել Wikidata
Ընդհանուր պահուստներ36 889 754 716 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
Գնաճի մակարդակ3,5±0,1 տոկոս Խմբագրել Wikidata

Քուվեյթի տնտեսություն` հարուստ նավթային տնտեսություն[1]։ Քուվեյթը աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է[2][3][4]։ Քուվեյթյան դինարն աշխարհում ամենաբարձր արժույթի միավորն է[5]։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտով Քուվեյթը աշխարհի հինգերորդ ամենահարուստ երկիրն է[6]։

Էներգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավթ և բնական գազ[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին Քուվեյթի էմիրը նավթային կոնցեսիոն տրամադրեց «Kuwait Oil Co.»-ին (KOC), որը համատեղ պատկանել է «Anglo-Persian Oil Company»-ին (հետագայում «British Petroleum Company») և «Gulf Oil Corporation»-ին։ 1976 թվականինին Քուվեյթի կառավարությունը պետականացրեց «KOC»-ը։

Պարսից ծոցի պատերազմի ժամանակ Սադամ Հուսեյնի հրկիզումից հետո Քուվեյթի նավթի այրվող հանքերի ծուխը:

Քուվեյթի նավթային կորպորացիան (KPC), որը ինտեգրված է միջազգային նավթային ընկերության կազմի մեջ, նավթի ոլորտում կառավարության գործունեության մայր ընկերությունն է և իր կազմի մեջ ներառում է Քուվեյթի նավթային ընկերությունը, որն արտադրում է նավթ և գազ՝ «Kuwait National Petroleum Co.», վերամշակում և ներքին վաճառք՝ «Petrochemical Industries Co.», արտադրում է ամոնիակ և միզանյութ՝ «Kuwait Foreign Petroleum Exploration Co.», մի քանի ընկերություններ զարգացող երկրներում, ինչպիսիք են «Kuwait Oil Tanker Co.» և «Santa Fe International Corp»։ Վերջինս, որը ձեռք է բերվել 1982 թվականին, KPC-ին տալիս է համաշխարհային ներկայություն նավթարդյունաբերության մեջ։

«KPC»-ն նաև գնել է «Gulf Oil Co.»-ի նավթավերամշակման գործարաններից և հարակից սպասարկման կայաններից Բենիլյուքսի երկրներում և Սկանդինավիայում, ինչպես նաև պահեստարաններից և Իտալիայում սպասարկման կայանների ցանցից։ 1987 թվականին «KPC»-ն գնել է «British Petroleum»-ի 19% բաժնետոմս, որը հետագայում կրճատվել է մինչև 10%։ «KPC»-ն իր արտադրանքը շուկա է հանում Եվրոպայում «Q8» ապրանքանիշով և պահանջված է ԱՄՆ-ի և Ճապոնիայի շուկաներում։

Քուվեյթն ունի մոտ 94 միլիարդ բարել (14,9 կմ³) վերականգնվող նավթի պաշարներ։ Մոտավոր հզորությունը, նախքան պատերազմը, կազմում էր օրական մոտ 2,4 միլիոն բարել (380×103 մ³/օր). Իրաքյան օկուպացիայի ժամանակ Քուվեյթի նավթի արդյունահանման կարողությունները գրեթե ոչնչի հասցվեցին։ Այնուամենայնիվ, դրանից հետո հսկայական վերականգնում և բարելավումներ են կատարվել։ Նավթի արդյունահանումը 1992 թվականի վերջին կազմել է օրական 1,5 միլիոն բարել (240×103 մ³/օր), իսկ նախապատերազմական հզորությունը վերականգնվել է 1993 թվականին։ Քուվեյթի արտադրական հզորությունը գնահատվում է օրական 2,5 միլիոն բարել (400×103 մ³/օր)։ Քուվեյթը նախատեսում է մինչև 2005 թվականն իր թողունակությունը հասցնել օրական 3,5 միլիոն բարելի (560×103 մ³/օր)։

«Kuwait Vision 2035»-ի շրջանակներում, Քուվեյթը նպատակ ունի դառնալ որպես նավթաքիմիական արդյունաբերության համաշխարհային կենտրոն[7][8]։ «Al Zour Refinery»-ն Մերձավոր Արևելքի ամենամեծ նավթավերամշակման գործարանն է[7][9][10][11][12]։ «Al Zour Refinery» գործարանը Քուվեյթ-Չինաստան համագործակցության նախագիծ է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության ներքո[13]։

Վերականգնվող էներգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Kuwait Vision 2035»-ի շրջանակներում, Քուվեյթը բացեց իր ամենամեծ վերականգնվող էներգիայի պարկը՝ «Shagaya Renewable Energy Park», որը ներառում է կենտրոնացված արևային էներգիա, արևային ֆոտովոլտային և հողմային էլեկտրակայաններ[14][15][16][17]։ Այգին բաղկացած է չորս փուլային նախագծերից՝ 4000 ՄՎտ նպատակային հզորությամբ[15][18][19]։ Այն նախատեսվում է դառնալ վերականգնվող էներգիայի խոշորագույն պարկերից մեկն աշխարհում։

Պողպատի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողպատի արտադրությունը Քուվեյթի երկրորդ խոշոր արդյունաբերությունն է[20]։ «United Steel Industrial Company»-ն (KWT Steel) Քուվեյթի պողպատի արտադրության հիմնական ընկերությունն է, այն բավարարում է Քուվեյթի ներքին շուկայի բոլոր պահանջները (մասնավորապես՝ շինարարություն)[21][22][23][24]։ Քուվեյթը իրեն ապահովում պողպատով բավարար քանակությամբ[21][22][23][24]։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Քուվեյթի պարենային ինքնաապահովության հարաբերակցությունը բանջարեղենի մեջ կազմել է 49,5%, մսի մեջ՝ 38,7%, կաթնամթերքում՝ 12,4%, մրգերում՝ 24,9%, հացահատիկում՝ 0,4%[25]։ Քուվեյթի ամբողջ տարածքի միայն 8,5%-ն է բաղկացած գյուղատնտեսական հողերից, իսկ վարելահողերը՝ Քուվեյթի ողջ տարածքի 0,6%-ն են կազմում[26][27]։ Պատմականորեն Ջահրան հիմնականում գյուղատնտեսական տարածք էր։ Ջահրայում ներկայումս գործում են տարբեր տնտեսություններ[28]։

2017 թվականին գյուղատնտեսությունը (ներառյալ ձկնաբուծությունը) կազմել է համախառն ներքին արդյունքի գրեթե 0.4 տոկոսը[29]։ Տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 4 տոկոսն աշխատում է գյուղատնտեսությամբ, գրեթե բոլորը օտարերկրացիներ են[30]։ Ֆերմերային տնտեսությունների սեփականատերերի մեծ մասը ներդրողներ են[31]։ Ընդհանուր գյուղատնտեսական նշանակության հողերը 2014 թվականին զբաղեցնում էին 1521 քառ. կմ[31]։

Գյուղատնտեսության արդյունաբերությանը խոչընդոտում են ջրի և վարելահողերի սահմանափակությունը։ Կառավարությունը փորձեր է արել հիդրոպոնիկայի և մանրամասն կառավարվող ֆերմաների միջոցով սննդամթերք աճեցնելու ուղղությամբ։ Այնուամենայնիվ, հարավային կենտրոնական Քուվեյթի հողերի մեծ մասը, որը հարմար էր հողագործության համար, ոչնչացվեց, երբ իրաքյան զորքերը հրդեհեցին այդ տարածքում գտնվող նավթահորերը և ստեղծեցին հսկայական «նավթային լճեր»։ Ձկներն ու ծովախեցգետինները շատ են տարածքային ջրերում, և լայնածավալ առևտրային ձկնորսություն է իրականացվում տեղական ջրերում և Հնդկական օվկիանոսում։

Ֆինանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուվեյթը «GCC»-ում առաջատար դիրք է զբաղեցնում ֆինանսական ոլորտում[32]։ Էմիրը առաջ է քաշել այն գաղափարը, որ Քուվեյթը պետք է իր էներգիան, տնտեսական զարգացման տեսանկյունից, կենտրոնացնի ֆինանսական արդյունաբերության վրա[32]։

Քուվեյթի (Ծոցի միապետությունների շարքում) պատմական գերակայությունը ֆինանսների ոլորտում սկիզբ է առել 1952 թվականին Քուվեյթի Ազգային բանկի հիմնադրումից հետո[32]։ Բանկը Ծոցում առաջին տեղական հրապարակային կորպորացիան էր[32]։ 1970-ական թվականների վերջին և 1980-ական թվականների սկզբին Քուվեյթում առաջացավ այլընտրանքային ֆոնդային շուկա՝ «Souk Al-Manakh», որը առևտուր էր անում Պարսից ծոցի ընկերությունների բաժնետոմսերով[32]։ Իր գագաթնակետին, նրա շուկայական կապիտալիզացիան երրորդ ամենաբարձրն էր աշխարհում՝ զիջելով միայն ԱՄՆ-ին և Ճապոնիային, և առաջ էր անցել Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից[32]։

Քուվեյթն ունի ակտիվներ կառավարման մեծ ինդուստրիա[32]։ Քուվեյթի ներդրումային ընկերությունները կառավարում են ավելի շատ ակտիվներ, քան «GCC»-ի ցանկացած այլ երկրի ակտիվները, բացառությամբ շատ ավելի մեծ Սաուդյան Արաբիայի[32]։ Քուվեյթի ֆինանսական կենտրոնը, կոպիտ հաշվարկով, գնահատել է, որ Քուվեյթի ընկերություններին են պատկանում «GCC»-ում կառավարվող ընդհանուր ակտիվների ավելի քան մեկ երրորդը[32]։

Քուվեյթի հարաբերական հզորությունը ֆինանսական ոլորտում տարածվում է նրա արժեթղթերի շուկայի վրա[32]։ Երկար տարիներ Քուվեյթի բորսայում գրանցված բոլոր ընկերությունների ընդհանուր արժեքը զգալիորեն գերազանցում էր «GCC»-ի ցանկացած այլ բորսայում գտնվող ընկերությունների արժեքը, բացառությամբ Սաուդյան Արաբիայի[32]։ 2011 թվականին ֆինանսական և բանկային ընկերությունները կազմում էին Քուվեյթի բորսայի շուկայական կապիտալիզացիայի կեսից ավելին. Պարսից ծոցի բոլոր երկրներից Քուվեյթի ֆինանսական հատվածի ընկերությունների շուկայական կապիտալիզացիան ընդհանուր առմամբ զիջում էր միայն Սաուդյան Արաբիային[32]։ Վերջին տարիներին Քուվեյթի ներդրումային ընկերությունները իրենց ակտիվների մեծ մասը ներդրել են արտասահմանում, և նրանց արտաքին ակտիվները զգալիորեն ավելի մեծ են դարձել, քան իրենց ներքին ակտիվները[32]։

Քուվեյթը այլ պետություններին արտաքին տնտեսական օգնության հիմնական աղբյուրն է Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի միջոցով՝ ինքնավար պետական հաստատություն, որը ստեղծվել է 1961 թվականին արևմտյան և միջազգային զարգացման գործակալությունների օրինակով։ Տարիների ընթացքում ամեն տարի օգնություն է տրամադրվել Եգիպտոսին, Սիրիային և Հորդանանին, ինչպես նաև Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը։ 1974 թվականին հիմնադրամի վարկավորման մանդատը ընդլայնվեց՝ ներառելով աշխարհի բոլոր զարգացող երկրները։

Պահուստային միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուվեյթի ներդրումային մարմինը (KIA) Քուվեյթի ինքնիշխան հիմնադրամն է, որը մասնագիտացած է օտարերկրյա ներդրումների մեջ։ «KIA»-ն աշխարհի ամենահին ինքնիշխան հարստության հիմնադրամն է։ 1953 թվականից Քուվեյթի կառավարությունը ներդրումներ է ուղղել դեպի Եվրոպա, Միացյալ Նահանգներ և Ասիա Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ 2021 թվականին հոլդինգների ակտիվները գնահատվել են մոտ 700 միլիարդ դոլար[33]։ Այն աշխարհի 3-րդ ամենամեծ ինքնիշխան ֆոնդն էր[33][34]։

«KIA»-ն կառավարում է երկու հիմնադրամ՝ Գլխավոր պահուստային հիմնադրամը (GRF) և Ապագա սերունդների հիմնադրամը (FGF)[35]։ «GRF»-ը կառավարության հիմնական գանձապահն է[35]։ Նա ստանում է բոլոր պետական եկամուտները, և բոլոր ազգային ծախսերը վճարվում են այդ հիմնադրամից[35]։ «KIA»-ն չի հրապարակում իր ֆինանսական ակտիվները, սակայն գնահատվում է, որ 2014 թվականի փետրվարի դրությամբ «KIA»-ն ունի 410 միլիարդ դոլարի ակտիվներ։

«KIA»-ն Պարսից ծոցի պատերազմի ժամանակ Քուվեյթի կառավարության կապիտալի հիմնական աղբյուրն էր։ Քուվեյթի կառավարությունը հենվել է «KIA»-ի վրա կոալիցիոն ծախսերի և հետպատերազմյան վերականգնման ծախսերը վճարելու համար[36]։ Մինչև 1990 թվականը «KIA»-ն արժեր 100 միլիարդ դոլար, Ծոցի պատերազմից հետո «KIA»-ի միջոցները սպառվեցին մինչև 40-50 միլիարդ դոլար։

2023 թվականի հուլիսին Քուվեյթը նախատեսվում էր ստեղծել նոր ինքնիշխան հիմնադրամ՝ «Ciyada» Քուվեյթի ներդրումային մարմնի (KIA) հետ համագործակցությամբ։ Թեև հիմնադրամի արժեքը հստակեցված չէ, «KIA»-ն, որը ներկայումս տնօրինում է ավելի քան 800 միլիարդ դոլարի ակտիվներ, նշանակալի դեր կխաղա առաջարկվող հիմնադրամի ուսումնասիրման և իրականացման գործում։ Նպատակն է զարգացնել տեղական տնտեսությունը, ներգրավել օտարերկրյա ներդրումներ և ֆինանսավորել խոշոր նախագծեր՝ խթանելու Քուվեյթի տնտեսական դիվերսիֆիկացիան[37]։

Ապագա սերունդների հիմնադրամ

Ապագա սերունդների հիմնադրամը (FGF) ստեղծվել է 1976 թվականին՝ այն ժամանակվա ընդհանուր պահուստային ֆոնդի 50%-ը փոխանցելու եղանակով։ «FGF»-ն ապագա սերունդների համար միջոցներ խնայող է։ Պետական բոլոր եկամուտների 25%-ը տարեկան փոխանցվում է հիմնադրամին[38]։

«FGF»-ի ամբողջ ներդրումը կատարվում է արտասահմանում, մոտ 75%-ը ներդրված է ԱՄՆ-ում և Եվրոպայում, իսկ մնացած մասը՝ զարգացող շուկաներում, հիմնականում՝ Չինաստանում և Հնդկաստանում։

Առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուվեյթն ունի պետության կողմից ֆինանսավորվող առողջապահական համակարգ, որն անվճար բուժում է տրամադրում Քուվեյթի քաղաքացիներին։ Քուվեյթի յուրաքանչյուր բնակելի թաղամասում կան ամբուլատորիաներ։ Գոյություն ունի հանրային ապահովագրության սխեման՝ արտագաղթածներին արտոնյալ ծախսերով առողջապահություն ապահովելու համար։ Առողջապահության մասնավոր մատակարարները նույնպես երկրում ունեն գործող բժշկական հաստատություններ, որոնք հասանելի են իրենց ապահովագրական սխեմաների անդամներին։ «Kuwait Vision 2035»-ի շրջանակներում բազմաթիվ նոր հիվանդանոցներ են բացվելու[39][40][41]։ COVID-19 համաճարակին նախորդող տարիներին Քուվեյթը ներդրումներ կատարեց իր առողջապահական համակարգում այնպիսի տեմպերով, որը համամասնորեն ավելի բարձր էր, քան մյուս «GCC» երկրներից շատերում[42]։ Արդյունքում պետական հիվանդանոցային հատվածը զգալիորեն ավելացրեց իր կարողությունները[39][40][41]։ Քուվեյթը ներկայումս ունի 20 պետական հիվանդանոց[40][43]։ Շեյխ Ջաբեր Ալ-Ահմադի նոր հիվանդանոցը համարվում է Մերձավոր Արևելքի ամենամեծ հիվանդանոցը[44]։ Քուվեյթն ունի նաև 16 մասնավոր հիվանդանոց[39]։

Ձեռնարկատիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին հինգ տարիներին Քուվեյթում գրանցվել է ձեռնարկատիրության և փոքր բիզնեսի ստեղծման զգալի աճ[45][46]։ Ոչ ֆորմալ հատվածը նույնպես վերելք է ապրում[47], հիմնականում Instagram-ի բիզնեսների ժողովրդականության շնորհիվ[48][49][50]։ 2020 թվականին Քուվեյթը ԱՄԷ-ից, Եգիպտոսից և Սաուդյան Արաբիայից հետո զբաղեցրել է չորրորդ տեղը «MENA» տարածաշրջանում ստարտափների ֆինանսավորմամբ[51]։

Քուվեյթի շատ ձեռներեցներ օգտագործում են Instagram-ի վրա հիմնված բիզնես մոդելը[52]։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Palms Beach Hotel & Spa» հյուրանոցը Քուվեյթում

2020 թվականին Քուվեյթի ներքին ճանապարհորդության և զբոսաշրջության ծախսերը հասել են 6,1 միլիարդ դոլարի (2019 թվականի 1,6 միլիարդ դոլարի դիմաց), իսկ ընտանեկան զբոսաշրջությունը արագ աճող հատված է[53]։ «WTTC»-ն 2019 թվականին Քուվեյթն անվանել է ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտում ՀՆԱ-ի ամենաարագ աճող երկրներից մեկը՝ 11,6% տարեկան աճով[53]։ 2016 թվականին զբոսաշրջության ոլորտը շուրջ 500 միլիոն դոլար եկամուտ է բերել[54]։ 2015 թվականին զբոսաշրջությունը կազմել է ՀՆԱ-ի 1,5 տոկոսը[55][56]։

Ամիրի դիվանում վերջերս բացեց Քուվեյթի ազգային մշակութային նոր շրջանը (KNCD), որը ներառում է Շեյխ Աբդուլլահ Ալ Սալեմ մշակութային կենտրոնը, Շեյխ Ջաբեր Ալ Ահմադ մշակութային կենտրոնը, Ալ Շահիդ այգին և Ալ Սալամ պալատը[57][58]։ Ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար կապիտալ արժողությամբ նախագիծն աշխարհի խոշորագույն ներդրումներից մեկն է մշակութաի ոլորտում[58]։ 2016 թվականի նոյեմբերին բացվել է Շեյխ Ջաբեր Ալ Ահմադի մշակութային կենտրոնը[59]։ Այն Մերձավոր Արևելքի ամենամեծ մշակութային կենտրոնն ու օպերային թատրոնն է[60][61]։ Քուվեյթի ազգային մշակութային շրջանը Համաշխարհային մշակութային շրջանների ցանցի անդամ է[62]։ Ամենամյա «Hala Febrayer» փառատոնը գրավում է զբոսաշրջիկներին հարևան «GCC» երկրներից[63], և ներառում է մի շարք միջոցառումներ, ներառյալ երաժշտական համերգներ, շքերթներ և կառնավալներ[63][64][65]։ Փառատոնը Քուվեյթի ազատագրման մեկամսյա ոգեկոչումն է և տևում է փետրվարի 1-ից 28-ը։ Ազատագրման օրը նշվում է փետրվարի 26-ին[66]։

Գիտություն և տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Միացյալ Նահանգների արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակի տվյալների՝ Քուվեյթը գրանցել է 448 արտոնագիր 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ[67][68][69][70], 2010-ական թվականների սկզբին և կեսերին Քուվեյթը գրանցել է տարածաշրջանում մեկ շնչի հաշվով ամենամեծ թվով գիտական հրապարակումներ և արտոնագրեր[71][72][73][74][75]։ Քուվեյթի կառավարությունն իրականացրել է տարբեր ծրագրեր՝ խթանելու նորարարությունը, ինչը հանգեցնում է արտոնագրային իրավունքների քանակի աճին[71][75]։ «WIPO»-ի գլոբալ նորարարության ինդեքսը պարզել է, որ Քուվեյթը համեմատաբար բարձր տեղ է զբաղեցնում իր նորարարության արդյունավետության գործակիցով (որը ցույց է տալիս, թե որքան նորարարության արդյունք է ստանում երկիրը իր ներդրումների համար)[76]։

Քուվեյթն առաջին երկիրն էր տարածաշրջանում, որը ներդրեց 5G տեխնոլոգիա[77]։ Քուվեյթը 5G ներթափանցմամբ աշխարհի առաջատար երկրների թվում է[77][78]։ Չինական Հաուվեյ ընկերությունը Քուվեյթում 1,7 միլիարդ դոլարի ներդրումային լիցենզիա ունի՝ երկրի ՏՀՏ ոլորտը զարգացնելու համար՝ «Kuwait Vision 2035» ռազմավարությանը համապատասխան[79]։

Տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Kuwait Space Rocket».

Քուվեյթն ունի զարգացող տիեզերական արդյունաբերություն, որը առաջնորդվում է մասնավոր հատվածի կողմից[80]։

Քուվեյթի առաջին արբանյակ

Քուվեյթի ուղեծրային տիեզերքը «Space Challenges» ծրագրի[81] և «EnduroSat»-ի[82] հետ համատեղ ներկայացրել է միջազգային նախաձեռնություն, որը կոչվում է «Code in Space»: Նախաձեռնությունը թույլ է տալիս ուսանողներին աշխարհի տարբեր ծայրերից ուղարկել և կատարել իրենց սեփական ծածկագիրը տիեզերքում[83]։ Կոդը փոխանցվում է արբանյակային վերգետնյա կայանից դեպի ծովի մակարդակից 500 կմ (310 մլ) Երկրի շուրջ պտտվող խորանարդ (նանոսարբանյակ)։ Այնուհետև ծածկագիրը գործարկվում է արբանյակի բորտ համակարգչի կողմից և փորձարկվում իրական տիեզերական միջավայրի պայմաններում։ Նանոարբանյակը կոչվում է «QMR-KWT»(Arabic: قمر الكويت) ինչը արաբերենից թարգմանած նշանակում է «Քուվեյթի լուսին»[84]։

«QMR-KWT»-ն տիեզերք է արձակվել 2021 թվականի հունիսի 30-ին[85] «SpaceX Falcon 9 Block 5» հրթիռով և եղել է արբանյակային կրիչի բեռնվածքի մի մասը, որը կոչվում է «ION SCV Dauntless David»՝ արտադրված «D-Orbit»-ի կողմից[86]։ Այն տեղակայվել է իր վերջնական ուղեծրում (Արևի համաժամանակյա ուղեծիր) 2021 թվականի հուլիսի 16-ին։ «QMR-KWT»-ն Քուվեյթի առաջին արբանյակն էր[84][85][87]։

Ում Ալաիշ 4

Աշխարհի առաջին կապի արբանյակի՝ Telstar 1-ի արձակումից յոթ տարի անց Քուվեյթը 1969 թվականի հոկտեմբերին բացեց Մերձավոր Արևելքում առաջին արբանյակային ցամաքային կայանը՝ «Um Alaish»-ը[88]։ Ում Ալաիշ արբանյակային կայանների համալիրում տեղակայվել են մի քանի արբանյակային վերգետնյա կայաններ, այդ թվում՝ Ում Ալաիշ 1 (1969), Ում Ալաիշ 2 (1977) և Ում Ալաիշ (1981)։ Այն արբանյակային կապի ծառայություններ էր մատուցում Քուվեյթում մինչև 1990 թվականը, երբ այն ոչնչացվեց իրաքյան զինված ուժերի կողմից Քուվեյթ իրաքյան ներխուժման ժամանակ[89]։ 2019 թվականին Քուվեյթի «Orbital Space»-ը ստեղծեց սիրողական արբանյակային վերգետնյա կայան՝ Քուվեյթի վրայով անցնող ուղեծրում գտնվող արբանյակների ազդանշաններին անվճար մուտք ապահովելու համար։ Կայանը կոչվել է Ում Ալաիշ 4՝ շարունակելով Ում Ալաիշ արբանյակային կայանի ժառանգությունը[90]։ Ում Ալաիշ 4-ը «FUNcube» բաշխված վերգետնյա կայանների ցանցի և «Satellite Networked Open Ground Station» նախագծի (SatNOGS) անդամ է[91]։

«Քուվեյթի տիեզերական հրթիռ»

Քուվեյթի տիեզերական հրթիռը (KSR) Քուվեյթյան նախագիծ է, որն ուղղված է Արաբիայում առաջին հեղուկ վառելիքով աշխատող ենթաօրբիտալ երկվարռելիքային հրթիռի ստեղծմանը և արձակմանը[92]։ Նախագիծը բաժանված է երկու փուլի՝ երկու առանձին մեքենաներով, նախնական փորձարկման փուլ «KSR-1»-ով որպես փորձնական մեքենա, որը կարող է հասնել 8 կմ բարձրություն և ավելի ընդարձակ ենթածրային փորձարկման փուլ «KSR-2»-ի հետ, որը նախատեսվում է իրականացնել թռիչք մինչև 100 կմ բարձրությամբ[93]։

TSCK փորձ տիեզերքում

«Kuwait's Orbital Space»-ը Քուվեյթի գիտական կենտրոնի (TSCK) հետ համատեղ առաջին անգամ Քուվեյթում ուսանողների տվեց հնարավորություն գիտափորձերը ուղարկել տիեզերք։ Այս նախաձեռնության նպատակն էր թույլ տալ ուսանողներին իմանալ (ա) ինչպես են կատարվում գիտական տիեզերական առաքելությունները, (բ) միկրոգրավիտացիայի (անկշռության) միջավայրը և (գ) ինչպես զբաղվել գիտությամբ իսկական գիտնականի նման։ Այս հնարավորությունը հնարավոր եղավ «Orbital Space»-ի համաձայնագրով «DreamUp PBC»-ի և «Nanoracks LLC»-ի հետ, որոնք համագործակցում են NASA-ի հետ «Space Act» համաձայնագրի շրջանակներում[94]։ Ուսանողների փորձը ստացել է «Քուվեյթի փորձ. E.coli-ն ածխածնի երկօքսիդի օգտագործումը կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար» անվանումը[95]։ Փորձը մեկնարկել է «SpaceX CRS-21» (SpX-21) տիեզերական թռիչքով դեպի Միջազգային տիեզերակայան (ISS) 2020 թվականի դեկտեմբերի 6-ին։ Տիեզերագնացներ Շենոն Ուոքերը (ISS Expedition 64-ի անդամ) փորձարկումն անցկացրել է ուսանողների անունից։

Ազգային արբանյակային նախագիծ

2021 թվականի հուլիսին Քուվեյթի համալսարանը հայտարարեց, որ սկսում է ազգային արբանյակային նախագիծ պետության կողմից ղեկավարվող ջանքերի շրջանակներում, որի նպատակն է երկրի տիեզերական ոլորտում դարձնել առաջամարտիկ[96][97]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրուղի Քուվեյթ քաղաքում

Քուվեյթն ունի մայրուղիների ժամանակակից ցանց։ Ճանապարհները երկարաությունը 5749 կմ է (3572 մղոն), որից 4887 կմ-ը (3037 մղոբ) ասֆալտապատված է։ Օգտագործվում է ավելի քան 2 միլիոն մարդատար ավտոմեքենա և 500,000 առևտրային տաքսի, ավտոբուս և բեռնատար։ Հիմնական մայրուղիներում առավելագույն արագությունը 120 կմ/ժ է (75 մղոն/ժ)։ Քանի որ երկրում չկա երկաթուղային համակարգ, մարդկանց մեծ մասը ճանապարհորդում է ավտոմեքենաներով։

Երկրի հասարակական տրանսպորտի ցանցը գրեթե ամբողջությամբ բաղկացած է ավտոբուսային երթուղիներից։ Պետական սեփականություն հանդիսացող Քուվեյթի հասարակական տրանսպորտի ընկերությունը ստեղծվել է 1962 թվականին։ Այն իրականացնում է տեղական ավտոբուսային երթուղիներ Քուվեյթով, ինչպես նաև ավելի երկար հեռավորության վրա գտնվող Ծոցի այլ երկրներ[98]։ Հիմնական մասնավոր ավտոբուսային ընկերությունը «CityBus»-ն է, որը շահագործում է շուրջ 20 երթուղի ամբողջ երկրում։ Մեկ այլ մասնավոր ավտոբուսային ընկերություն՝ «Kuwait Gulf Link Public Transport Services»-ը, հիմնադրվել է 2006 թվականին։ Այն իրականացնում է տեղական ավտոբուսային երթուղիներ Քուվեյթով և ավելի երկար հեռավորությունների վրա դեպի հարևան արաբական երկրներ միջազգային փոխադրումներ[99]։

Քուվեյթում կա երկու օդանավակայան. Քուվեյթի միջազգային օդանավակայանը ծառայում է որպես միջազգային օդային ճանապարհորդությունների հիմնական հանգույց։ Պետական «Kuwait Airways»-ը երկրի ամենամեծ ավիաընկերությունն է։ Օդանավակայանի համալիրի մի մասը նշանակված է որպես Ալ Մուբարաքի ավիաբազա, որտեղ գտնվում է Քուվեյթի ռազմաօդային ուժերի գլխավոր գրասենյակը, ինչպես նաև Քուվեյթի ռազմաօդային ուժերի թանգարանը։ 2004 թվականին գործարկվեց Քուվեյթի առաջին մասնավոր ավիաընկերությունը՝ «Jazeera Airways»-ը[100]։ 2005 թվականին հիմնադրվել է երկրորդ մասնավոր ավիաընկերությունը՝ «Wataniya Airways»-ը։

Քուվեյթն ունի տարածաշրջանի ամենամեծ նավագնացության ճյուղերից մեկը։ Քուվեյթի նավահանգիստների պետական մարմինը կառավարում և շահագործում է Քուվեյթի նավահանգիստները։ Երկրի հիմնական առևտրային ծովային նավահանգիստներն են Շուվեյխը և Շուայբան, որոնք 2006 թվականին 753334 TEU քանակի բեռներ են տեղափոխել[101]։ Մինա Ալ-Ահմադին՝ երկրի ամենամեծ նավահանգիստը, իրականացնում է Քուվեյթի նավթի արտահանման մեծ մասը[102]։ Բուբիյան կղզու Մուբարաքի Ալ Քաբիր նավահանգիստը ներկայումս կառուցման փուլում է։ Ակնկալվում է, որ նավահանգիստը կբավարարի 2 միլիոն TEU, երբ պատրաստ կլինի նավեր ընդունելուն։

Մակրոտնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս 1980–2017 թվականների տնտեսական հիմնական ցուցանիշները[103]։

Տարի 1980 1985 1990 1995 2000 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017
ՀՆԱ-ն դոլարով

(ՊՄԳ)

45.32 մլրդ. 45.49 մլրդ. 52.04 մլրդ. 94.48 մլրդ. 112.87 մլրդ. 187.25 մլրդ. 207.52 մլրդ. 225.81 մլրդ. 235.95 մլրդ. 220.92 մլրդ. 218.31 մլրդ. 247.18 մլրդ. 271.51 մլրդ. 276.91 մլրդ. 283.63 մլրդ. 283.83 մլրդ. 293.76 մլրդ. 291.48 մլրդ.
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն դոլարով

(ՊՄԳ)

33,082 26,759 24,435 48,207 50,908 62,601 65,197 66,422 68,553 63,392 60,947 66,853 71,326 71,150 70,217 66,956 68,540 66,163
ՀՆԱ-ի աճ

(իրական)

−20.4% −4.3% −26.6% 1.7% 4.7% 10.1% 7.5% 6.0% 2.5% −7.1% −2.4% 10.9% 7.9% 0.4% 0.6% −1.0% 2.2% −2.5%
գնաճ

(տոկոսներով)

6.9% 1.5% 15.8% 2.5% 1.6% 4.1% 3.1% 5.5% 6.3% 4.6% 4.5% 4.9% 3.2% 2.7% 3.2% 3.7% 3.5% 1.5%
Պետական պարտքը

(ՀՆԱ-ի տոկոսը)

... ... ... 78% 35% 12% 8% 7% 5% 7% 6% 5% 4% 3% 3% 5% 10% 21%

2019 թվականին Քուվեյթի հիմնական արտահանման արտադրանքը եղել է հանքային վառելիքը, ներառյալ նավթը (ընդհանուր արտահանման 89,1%-ը), ինքնաթիռները և տիեզերանավերը (4,3%), օրգանական քիմիկատները (3,2%), պլաստմասսա (1,2%), երկաթ և պողպատ (0,2%), թանկարժեք քարեր և թանկարժեք մետաղներ (0.1%), մեքենաներ, այդ թվում՝ համակարգիչներ (0.1%), ալյումին (0.1%), պղինձ (0.1%) և աղ, ծծումբ, քար և ցեմենտ (0.1%)[104]։ Քուվեյթը սուլֆոնացված, նիտրացված և նիտրացված ածխաջրածինների աշխարհի ամենամեծ արտահանողն էր 2019 թվականին[105]։ Քուվեյթը 2019 թվականի տնտեսական բարդության ինդեքսում (ECI) զբաղեցրել է 63-րդ տեղը 157 երկրների մեջ[105]։ Իրաքը Քուվեյթի արտահանման առաջատար շուկան էր 2019 թվականին, և պարենային/գյուղատնտեսական արտադրանքը կազմել է ընդհանուր արտահանվող ապրանքների 94,2%-ը[106]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kuwait». The World Factbook. Central Intelligence Agency. 2015 թ․ ապրիլի 10.
  2. "GDP per capita, PPP (current international $)", World Development Indicators database, World Bank. Database updated on 14 April 2015.
  3. GDP – per capita (PPP), The World Factbook, Central Intelligence Agency.
  4. Economic Outlook Database, October 2015, International Monetary Fund. Database updated on 6 October 2015.
  5. «10 Most Valuable Currencies in the World». Silicon India. 2012 թ․ մարտի 21.
  6. Grant Suneson (2019 թ․ հուլիսի 7). «These are the 25 richest countries in the world». USA Today.
  7. 7,0 7,1 Ellie Pritchard (2021 թ․ հունիսի 22). «Al-Zour: Kuwait's vision of becoming an international hub in the Middle East». Valve World. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  8. «KUWAIT: An Introduction». Chambers and Partners.
  9. «Sinopec completes main unit of the Middle East's largest refinery». Hydrocarbon Processing. 2019 թ․ դեկտեմբերի 16.
  10. «Largest Refinery Project in the Middle East». Process Worldwide. 2016 թ․ օգոստոսի 24.
  11. «Start-up of Kuwait's al-Zour refinery still months off». Argus Media. 2021 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  12. Talal Aljiran; Walid Alkandari (2019 թ․ հոկտեմբերի 13). «Site Preparation & Soil remediation for Kuwait's Largest Environmental Friendly oil Refinery, by Utilizing Dredging & Soil Compaction». OnePetro. doi:10.2118/198101-MS. S2CID 210318313.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. «Feature: Kuwait's refinery project showcases Chinese concept of "win-win cooperation"». Xinhua News Agency. 2019 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  14. «Kuwait launches Phase One of Shagaya Renewable Energy Park». ME Construction News. 2019 թ․ փետրվարի 24.
  15. 15,0 15,1 «Kuwait Solar Energy Market – Growth, Trends, COVID-19 Impact, and Forecasts (2021–2026)». Mordor Intelligence. 2021.
  16. «Shagaya power plant 1st phase launched». Kuwait News Agency (KUNA). 2019 թ․ փետրվարի 20.
  17. «First Phase Of Kuwait's Shagaya Renewable Energy Park Launched». Utilities Middle East. 2019 թ․ փետրվարի 25.
  18. «PROJECTS: Kuwait to invite consultancy bids for renewable energy project». Zawya. 2021 թ․ մայիսի 18.
  19. «Kuwait extends renewable advisory deadline». MEED. 2021 թ․ հունիսի 23. «Various phases of the Shagaya renewable energy project will have a combined capacity of 4GW once completed»
  20. «Faisal Awwad Al Khaldi: Go Big or Go Home». The Business Year. 2019. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  21. 21,0 21,1 «KWT Steel: Our ultimate goal is to become a fully-integrated steel manufacturer». Steel Orbis. 2018 թ․ նոյեմբերի 13.
  22. 22,0 22,1 «United Steel Industries covers Kuwait's demand for steel -- Chairman». Kuwait News Agency. 2007 թ․ փետրվարի 6.
  23. 23,0 23,1 «New rebar capacity coming up in Kuwait». Steel Orbis. 2019 թ․ նոյեմբերի 19.
  24. 24,0 24,1 «United Steel Industrial Co. (KWTSTEEL)». Epicos. 2019 թ․ օգոստոսի 19.
  25. «Food self-sufficiency ratio in Kuwait in 2016, by type». Statista. 2020 թ․ օգոստոսի 26.
  26. Choi Moon-hee (2021 թ․ մայիսի 18). «South Korean Companies Building Smart Farms in the Middle East». Business Korea.
  27. «Land use - The World Factbook - CIA».
  28. Farmers of Jahra(չաշխատող հղում)
  29. «Kuwait». The World Factbook. Central Intelligence Agency (CIA). 2018. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  30. «Employment in agriculture (% of total employment) (modeled ILO estimate) | Data». data.worldbank.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  31. 31,0 31,1 «general profile». Food and Agriculture Organization of the United Nations (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  32. 32,00 32,01 32,02 32,03 32,04 32,05 32,06 32,07 32,08 32,09 32,10 32,11 32,12 Herb, Michael (2014 թ․ դեկտեմբերի 18). Michael Herb (ed.). The Wages of Oil: Parliaments and Economic Development in Kuwait and the UAE. Cornell University Press. ISBN 9780801454684.
  33. 33,0 33,1 «SWFI». 2021 թ․ հուլիսի 16.
  34. «World's Oldest Wealth Fund Swells to Record and Cracks the Top 3». Bloomberg News. 2021 թ․ հուլիսի 2.
  35. 35,0 35,1 35,2 «Fund Profile: Kuwait Investment Authority (KIA)» (PDF). էջեր 1–3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  36. «The Vital Role of Sovereign Wealth Funds in the GCC's Future». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  37. Hagagy, Ahmed (2023 թ․ հուլիսի 16). «Kuwait to set up new sovereign fund to develop mega projects and local economy». Reuters (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  38. «Kuwait's Future Generations Fund» (PDF). էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  39. 39,0 39,1 39,2 «Kuwait 2020 Health Infrastructure Report». 2020 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  40. 40,0 40,1 40,2 «Healthcare Infrastructure in Kuwait: On Solid Footing». 2017.
  41. 41,0 41,1 «Mega-projects boost hospital capacity in Kuwait». Oxford Business Group. 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  42. «Covid-19 Response Report Kuwait» (PDF). Oxford Business Group. 2021 թ․ մարտի 26. էջ 6.
  43. Ali, Hayfaa; Ibrahem, Samaa Zenhom; Al Mudaf, Buthaina; Al Fadalah, Talal; Jamal, Diana; El-Jardali, Fadi (2018 թ․ մարտ). «Baseline assessment of patient safety culture in public hospitals in Kuwait». BMC Health Services Research. 18 (1): 5. doi:10.1186/s12913-018-2960-x. ISSN 1472-6963. PMC 5840785. PMID 29510705. «There are 20 public hospitals in Kuwait, however, we selected 16 hospitals as the remaining facilities had only recently been established and as such did not meet our inclusion criteria as detailed below.»
  44. «MidEast's largest hospital to open in Kuwait by end of 2016». 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  45. Al-Kharafi, Naeimah (2014 թ․ հոկտեմբերի 12). «Encouraging social entrepreneurship in Kuwait – Special report». Kuwait Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  46. Saltzman, Jason (2014 թ․ նոյեմբերի 11). «Keeping Up With Kuwaiti Connection: The Startup Circuit In Kuwait Is Up And At 'Em». Entrepreneur Middle East. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  47. Etheridge, Jamie (2014 թ․ փետրվարի 27). «What's behind the growth of Kuwait's informal economy». Kuwait Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  48. Greenfield, Rebecca (2013 թ․ հուլիսի 12). «In Kuwait, Instagram Accounts Are Big Business». The Wire: News for the Atlantic. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  49. Kuo, Lily; Foxman, Simone (2013 թ․ հուլիսի 16). «A rising class of Instagram entrepreneurs in Kuwait is selling comics, makeup and sheep». Quartz (publication). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  50. «Kuwait's booming Instagram economy». kottke.org. 2013 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  51. Chloe Domat (2021 թ․ փետրվար). «Kuwait: Crisis Complicates Reform». Global Finance (magazine).
  52. al-Wazir, Yara (2014 թ․ օգոստոսի 23). «How Kuwaitis are Instagramming a business revolution». Al Arabiya News.
  53. 53,0 53,1 «RLA hailed for expertise on Kuwait development». Hospitality Net. 2021 թ․ փետրվարի 23. «In 2020, domestic travel and tourism spending for Kuwait reached $6.1bn, up from $1.6bn, with family tourism a rapidly-growing segment.»
  54. «Kuwait tenth in total Arab countries' tourism revenue». 2016 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  55. «Travel & Tourism Economic Impact 2015» (PDF). World Travel & Tourism Council. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  56. «Kuwait's investments in travel and tourism sector to grow by 4.3% per annum». BQ Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  57. «Kuwait National Cultural District». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  58. 58,0 58,1 «Kuwait National Cultural District Museums Director» (PDF). 2017 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 25-ին.
  59. «Kuwait unveils $775M Sheikh Jaber Al Ahmad Cultural Centre». 2016 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  60. Sheikh Jaber Al-Ahmad Cultural Centre Արխիվացված 26 Ապրիլ 2021 Wayback Machine New Kuwait.
  61. «أمير الكويت يدشن أكبر مركز ثقافي في الشرق الأوسط.. و4 جواهر تضيء شاطئ الخليج». Oman Daily (արաբերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  62. «Current Members – Global Cultural Districts Network». Global Cultural Districts Network. 2017 թ․ սեպտեմբերի 25.
  63. 63,0 63,1 «Hala February kicks off with a bang». Kuwait Times. 2016 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  64. «Hala Febrayer 2016 Carnival attracts thousands of participants». Al Bawaba. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  65. «Ooredoo Sponsors Kuwait's Biggest Annual Festival». 2016 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  66. «Flag-hoisting ceremony signals start of Kuwait national celebrations of 2017». Kuwait Times. 2017 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  67. «Patents By Country, State, and Year – All Patent Types». United States Patent and Trademark Office. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  68. «Arab World to have more than 197 million Internet users by 2017, according to Arab Knowledge Economy Report». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. «To date, the United States Patent and Trademark Office (USPTO) have granted 858 patents to the Kingdom of Saudi Arabia, positioning it 29th in the world. Kuwait is at second place with 272 patents and Egypt at third with 212 patents, so far»
  69. «Arab Economy Knowledge Report 2014» (PDF). էջեր 20–22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  70. «UNESCO Science Report 2005» (PDF). էջ 162. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  71. 71,0 71,1 «Kuwait Sees Fastest Growth of GCC Countries in Obtaining U.S. Patents». Yahoo News. 2013 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  72. «Regional Profile of the Information Society in Western Asia» (PDF). էջ 53. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  73. «Arab states» (PDF). էջեր 264–265. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  74. «Science and Technology in the OIC Member Countries» (PDF). էջ 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  75. 75,0 75,1 «A Mixed Bag of Scientific Commitment». MIT Technology Review. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 13. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  76. «Analysis of Patenting in Kuwait». KFAS. 2020 թ․ օգոստոս. էջ 5.
  77. 77,0 77,1 «5G's role in transforming Kuwait into a digital economy». Analysys Mason. 2021 թ․ հունվարի 25.
  78. «UK ranked sixth in global 5G market, according to OMDIA». RealWire. 2020 թ․ հունիսի 4.
  79. Rana Freifer (2017 թ․ հուլիսի 11). «The internet of things is rising in Kuwait». Wamda.
  80. «The Emerging Space Industry in Kuwait». Euro-Gulf Information Centre. 2021 թ․ փետրվարի 1.
  81. «Space Challenges Program | www.spaceedu.net». Space Challenges (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  82. «EnduroSat – Class-leading CubeSat Modules, NanoSats & Space Services». CubeSat by EnduroSat (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  83. «Code In Space!». ORBITAL SPACE (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  84. 84,0 84,1 «Orbital Space confirms June 24 launch date for Kuwait's first CubeSat». Arab Space News (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին.
  85. 85,0 85,1 «Kuwait's first Satellite launched into space». Kuwait News Agency. 2021 թ․ հունիսի 30.
  86. «D-Orbit's Coming Up With A WILD RIDE Via Their ION Satellite Carrier – SatNews». news.satnews.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
  87. «Momentus and EnduroSat sign two launch agreements». SpaceNews (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունիսի 16. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  88. Kuwait News Agency, KUNA (2001 թ․ հոկտեմբերի 28). «UM AL-AISH" SATELLITE STATION, THE FIRST IN THE MIDDLE EAST». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  89. «Kuwait scraps obsolete satellite station». ArabianBusiness.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  90. «Um AlAish 4». ORBITAL SPACE (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  91. «SatNOGS Network – Ground Station Um Alaish 4». network.satnogs.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  92. «Kuwaiti youth eager to put country on space exploration map». Kuwait News Agency (KUNA). 2018 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  93. «ناصر أشكناني لـ"السياسة": صاروخ فضائي كويتي يضعنا في الدول المتقدمة». السياسة جريدة كويتية يومية | Al SEYASSAH Newspaper (արաբերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  94. «Space Month». services.tsck.org.kw. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  95. «ExperimentsInSpace». Orbital Space (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  96. «Kuwait University reveals work for sustainable space sector». Kuwait News Agency. 2021 թ․ հուլիսի 12.
  97. «تمديد التسجيل للدفعة 2 في مشروع القمر الاصطناعي الكويتي إلى 15 الجاري». Al-Anba (Arabic). 2021 թ․ հուլիսի 13.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  98. «Public Transport Services». Kuwait Public Transportation Company. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  99. «Public Transport Services». KGL. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 2-ին.
  100. «First flight for Kuwait's Jazeera Airways». The Seattle Times. 2005 թ․ հոկտեմբերի 31.
  101. «Kuwait's ports continue to break records – Transportation». ArabianBusiness.com. 2007 թ․ հունիսի 4. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.
  102. John Pike. «Mina Al Ahmadi, Kuwait». Globalsecurity.org. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.
  103. «Report for Selected Countries and Subjects» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  104. «Kuwait's Top 10 Exports».
  105. 105,0 105,1 «Kuwait». The Observatory of Economic Complexity.
  106. «Kuwait: Market Profile». Hong Kong Trade Development Council. 2021 թ․ ապրիլի 30.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]