Քորթնի Իթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քորթնի Իթոն
Ծնվել էհունվարի 6, 1996(1996-01-06)[1] (28 տարեկան)
ԾննդավայրԲանբերի (Ավստրալիա), Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա
ԿրթությունBunbury Cathedral Grammar School?
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և կինոդերասանուհի

Քորթնի Իթոն (անգլ.՝ Courtney Eaton, հունվարի 6, 1996(1996-01-06)[1], Բանբերի (Ավստրալիա), Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի և ֆոտոմոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1996 թվականի հունվարի 6-ին Արևմտյան Ավստրալիա նահանգի Բանբերի քաղաքում։ Ավարտել է Բանբերիի գիմնազիան[2]։

Աշխատել է «Vivien’s Model Management» մոդելային գործակալությունում[3][4][5]։

2014 թվականին եղել է ավստրալիական «AACTA» մրցանակի հանձնման հաղորդավարներից մեկը[6]։

Նրա դերասանական առաջնաելույթը տեղի է ունեցել 2015 թվականին «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը» ֆիլմում։ 2016 թվականին խաղացած դերի համար առաջադրվել է «Gold Derby Awards» մրցանակի «Լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում[7]։

2016 թվականին լույս է տեսել նրա մասնակցությամբ «Եգիպտոսի աստվածները» ֆիլմը[8][9]։

2018 թվականին նկարահանվել է «Կարգավիճակը թարմացված է» ֆիլմում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2015 թվականներին հանդիպել է ավստրալիացի ֆուտբոլիստ Քայլում Ռիչարդսոնի հետ։ 2015-2017 թվականներին Քորթնին հանդիպել է դերասան և R5 խմբի մենակատար Ռոսս Լինչի հետ[10][11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր
2015 Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը Mad Max: Fury Road Ֆրաջայլ
2016 Եգիպտոսի աստվածները Gods of Egypt Զանա
2017 Նորույթ Newness Բլեյք Բիսոն
2018 Կարգավիճակը թարմացված է Status Update Շառլոտ Օլդեն
2018 Կատարյալ Perfect Սառա
2019 Ծառայողական պարտականություններ Line of Duty Էվա Բրուքս


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Anne-Marie Leonard (2012 թ․ օգոստոսի 8). «Bunbury teen breaks into Hollywood» (անգլերեն). Bunbury Mail. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  3. Courtney Eaton
  4. «Courtney Eaton by Stef King in "Down the Road" for Fashion Gone Rogue» (անգլերեն). fashiongonerogue.com. 2013 թ․ փետրվարի 4.
  5. Gadir Rajab (2014 թ․ հունիսի 4). «Meet The Model: Courtney Eaton @ Viviens» (անգլերեն). oystermag.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին.
  6. «Sam Worthington falls on stage at AACTA Awards as Baz Luhrmann's Great Gatsby cleans up the gongs» (անգլերեն). news.com.au. 2014 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  7. Daniel Montgomery (2016 թ․ հունվարի 26). «Gold Derby Film Awards nominations: 'Mad Max' leads with 12, 'Carol' gets 10, 'The Revenant' 9» (անգլերեն). Gold Derby. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  8. Borys Kit (2013 թ․ դեկտեմբերի 12). «'Fury Road' Actress Lands Female Lead in Summit's 'Gods of Egypt' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter.
  9. MARIA LEWIS (2013 թ․ դեկտեմբերի 15). «Model turned actress Courtney Eaton lands female lead in upcoming blockbuster» (անգլերեն). dailytelegraph.com.au. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  10. Steph Grassullo (2015 թ․ հունիսի 28). «7 Lovely Ladies Ross Lynch is Rumored to Have Dated» (անգլերեն). teen.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  11. Casey Mink (2015 թ․ սեպտեմբերի 3). «Ross Lynch Confirms Relationship With Courtney Eaton In Hot Make Out Pic» (անգլերեն). Hollywoodlife.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քորթնի Իթոն» հոդվածին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]