R5 (խումբ)
R5 | |
---|---|
![]() | |
Ժանրեր | փոփ ռոք, Rock Alternative Music Prize? և փաուեր փոփ |
Գործիքներ | դասական կիթառ |
Գործունեություն | 2009 |
Լեյբլ | Hollywood Records |
Կայք | r5rocks.com |
![]() |
R5, ամերիկյան փոփ ռոք խումբ, ստեղծվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Կազմավորվել է 2009 թվականին։ Նրա կազմի մեջ են մտնում Ռայկեր Լինչը (բաս կիթառ, վոկալ), Ռայդել Լինչը (ստեղնաշար, վոկալ), Ռոկի Լինչը (սոլո կիթառ, վոկալ), Ռոսս Լինչը (գլխավոր վոկալ, ռիթմ կիթառ), Էլինգտոն Ռետլիֆը (հարվածային գործիքներ, վոկալ)։ 2010 թվականի մարտին նրանք թողարկել են «Ready Set Rock» մինի ալբոմը, իսկ սեպտեմբերին Hollywood Records-ի հետ իրենց առաջին ստուդիական ալբոմը։
Դեբյուտային «Loud» երգը թողարկվել է 2013 թվականի փետրվարի 19-ին։ Խմբի առաջին ալբոմը՝ «Louder»-ը, թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 24-ին։ Ալբոմի մեջ ներառվել են «Loud» մինի ալբոմից չորս երգեր և յոթ նոր երգեր։ Ալբոմի առաջին երգ է որոշվել «Pass Me By»-ը, որի պրեմիերան կայացել է օգոստոսի 16-ին Ռադիո Դիսնեյում։ Տեսահոլովակի պրեմեիրան կայացել է օգոստոսի 29-ին Disney Channel-ում և դիտման համար հասանելի է խմբի Vevo ալիքում։ Ամբողջ խմբով 2014 թվականին նկարահանվել են «Վիոլետտա» հեռուստասերիալի 3 եթերաշրջանի 69-րդ և 79-րդ սերիաներում։
2009-2011: Սկիզբ և «Ready Set Rock»
[խմբագրել | խմբագրել կոդը]R5 խումբը կազմվել է եղբայրների և քրոջ (եղբայրներ Ռայկեր Լինչը, Ռոկկի Լինչը, Ռոսս Լինչը և նրանց քույր Ռայդել Լինչը), որոնք ծնվել և մեծացել են Կոլոռադո նահանգի Լիթլթոն քաղաքում, ինչպես նաև Կալիֆոռնիայի ընկերոջ կողմից (Էլլինգտոն Ռետլիֆֆ)։ Ապրելով Կոլոռադոյում՝ երեխաները հաճախել են արվեստի դպրոց, որտեղ սովորել են երգել և պարել։ 2008 թվականին Ռայկերը (ավագ եղբայրը), 16 տարեկանում որոշել է տեղափոխվել Լոս Անջելես՝ դերասանական կարիերան շարունակելու նպատակով։ Իրենց երեխայի ցանկության իրականացման համար նրա ծնողները՝ Մարկ և Սթորմի Լինչերը, ամբողջ ընտանիքով տեղափոխվել են Լոս Անջելես։ 2009 թվականին եղբայրներից չորսը դարձել էին պարային խմբի անդամներ։ 2009 թվականի հոկտեմբերին ընտանիքը Կալիֆոռնիայի պարային ստուդիայում հանդիպել է Էլլինգտոն Ռետլիֆֆին։ Իմանալով, որ Ռետլիֆֆը կարողանում է նվագել հարվածային գործիքների վրա՝ նրան ընդգրկեցին խմբի վերջնական կազմի մեջ։ Խումբը 2009 թվականի մարտի 9-ին ինքնուրույն թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ «Ready Set Rock» անվանմամբ, որը կազմված էր Ռայկերի, Ռոկկիի և Ռայդելի գրած երգերից։

2012-ներկա։ Loud և Louder
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի ապրիլին խումբը հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել Hollywood Records-ի DMG լեյբլի հետ, և որ պլանավորում են մայիսին անց կացնել մինի շրջագայություն։ 2009 թվականի կեսերին R5 խումբը սկսել է տեսանյութեր տեղադրել YouTube-ում, ինչը խմբի համար դարձել է հաջող մարքեթինգային քայլ։ 2012 թվականի վերջին R5 խումը ձայնագրել է իր դեբյուտային Loud մինի ալբոմը, որը թողարկվե; է 2013 թվականի փետրվարի 19-ին։ Մինի ալբոմը իր թողարկումից 24 ժամվա ընթացքում հայտնվել է ITunes հիթ շքերթի թոփ 3-ում։ «Here Comes Forever» մինի ալբոմի չորս երգերից մեկը գրել են Ռայկերը, Ռոկին և Ռոսսը։ Ռայկերը այսպես է նկարագրել դեբյուտային Loud երգը. «Սա ասես մեծ աղմկոտ երեկույթ լինի»[1]։
2013 թվականի օգոստոսի 16-ին Radio Disney-ում կայացաել է դեբյուտային ալբոմի երգի պրեմեիրան։ «Pass Me By» երգը թվային տարբերակով թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 20-ին։ Ամբողջական ալբոմը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 24-ին։ «Loud» երգը ITunes հիթ շքերթում գրավել է երկրորդ տեղը։ Հատուկ ճապոնացի երկրպագուների համար ավելացվել է "Wishing I Was 23" բոնուսային երգը, որը ամբողջովին ստեղծել էր Ռոկին։
2014 թվականի սկզբին թողարկվել է «(I Can't) Forget About You» երգի տեսահոլովակը, որը նկարահանվել էր Ճապոնիա ուղևորության ժամանակ՝ «Louder» ալբոմի աջակցության համար։ Փետրվարի վերջին սկսվել է խմբի շրջագայությունը, որի ընթացքում համերգներ են եղել ամբողջ Եվրոպայում, ներառյալ Լեհաստանը, Գերմանիան, Շվեյցարիան, Դանիան, Իտալիան, Իսպանիան և անգամ Իսրայելը։ Լոնդոնյան համերգի ժամանակ խումբը ելույթ է ունեցել բրիտանական «The Vamps» խմբի հետ, որտեղ նրանք երգել են «One Repiblic» խմբի «Counting Stars» հիթի իրենց տարբերակը։
-
Ռայկեր Լինչ (Loud Tour, 2013)
-
Ռայդել Լինչ
-
Ռոկկի Լինչ
-
Ռոսս Լինչ (Loud Tour, 2013)
-
Էլլինգտոն Ռետլիֆֆ (Loud Tour, 2014)
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տեղեկություն ալբոմի մասին | Տեղը հիթ շքերթներում
(ԱՄՆ) |
---|---|---|
Louder |
|
24 |
Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ready Set Rock
- Թողարկման ամսաթիվ. 9 մարտ 2010
- Ձևաչափ. թվային
- Լեյբլ. չկա
- Loud
- Թողարկման ամսաթիվ. 19 փետրվար 2013
- Ձևաչափ. SD, թվային
- Լեյբլ. Hollywood Records
- Heart Made Up On You
- Թողարկման ամսաթիվ. 22 հուլիս 2014
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Loud» (2013 թվական, ալբոմ Loud)
- «Pass Me By» (2013 թվական, ալբոմ Louder)
- «(I Can’t) Forget About You» (2014 թվական, ալբոմ Louder)
- «One Last Dance» (2014 թվական, ալբոմ Louder)
- «Heart Made Up On You» (2014 թվական, ալբոմ «Heart Made Up On You»)
- «Smile» (2014թվական)
Երաժշտական տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարի | Ռեժիսոր |
---|---|---|
«Say You’ll Stay» | 2010 | Հայտնի չէ |
«Loud» | 2013 | Ryan Pallotta |
«Pass Me By» | Ryan Pallotta | |
«(I Can’t) Forget About You» | 2014 | Հայտնի չէ |
«One Last Dance» | 2014 | Հայտնի չէ |
«Rock That Rock» | 2014 | Հայտնի չէ |
«Heart Made Up On You» | 2014 | Հայտնի չէ |
«Smile» | 2014 | Michel Border |
« Let's Not Be Alone Tonight » | 2015 | Հայտնի չէ |
«All Night» | 2015 | Հայտնի չէ |
«Dark Side» | 2016 | Հայտնի չէ |
«Hurts Good» | 2017 | Հայտնի չէ |
«If» | 2017 | Հայտնի չէ |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանակարգ | Կատեգորիա | Թեկնածու | Արդյունք |
---|---|---|---|---|
2013 | Radio Disney Music Awards[2] | Լավագույն երաժշտական խումբ | R5 | Առաջադրված |
Լավագույն կենդանի կատարում | «Loud» | Առաջադրված | ||
Teen Icon Awards[3] | Լավագույն խումբ | R5 | Առաջադրված | |
2014 | Radio Disney Music Awards | Լավագույն երաժշտական խումբ | R5 | Առաջադրված |
Սիրված երգ | «Loud» | Առաջադրված | ||
Լավագույն երգ ճանապարհորդության համար | «Pass Me By» | Առաջադրված | ||
Լավագույն խումբ | R5 | Հաղթանակ | ||
Խումբ, որը հանդիսատեսի մոտ բուռն ծափահարություններ է առաջացրել | R5 | Հաղթանակ | ||
2014 | VevoLIFT Fan Vote | VevoLIFT Artist | R5 | Առաջադրված |
Շրջագայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի ամռանը խումբը ուղևորվում է R5 West Coast Tour անվանմամբ մինի շրջագայության։
- 2012. R5 West Coast Tour
- 2012. R5 East Coast Tour
- 2013. Loud Tour
- 2013. Dancing Out My Pants Tour
- 2014. Louder Tour(https://web.archive.org/web/20140126170137/http://r5rockstheworld.com/#/explore?country=KZ)
- 2016. «Sometimes Last Night»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ R5 — We R R5 — YouTube
- ↑ «2013 Radio Disney Music Awards: Nominees Announced! - Bop and Tigerbeat Magazine». bopandtigerbeat.com. 2013 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
- ↑ «J-14 TEEN ICON AWARDS: Meet Your 2013 Nominees & Vote Now!». J-14. 2013 թ․ մարտի 14. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «2014 Radio Disney Music Awards». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- R5 Թվիթթերում
- R5 Ֆեյսբուքում
- YouTube Vevo-ալիք
- R5 էջը Յություբ տեսահոսթինգում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «R5 (խումբ)» հոդվածին։ |
|