Կարգավիճակը թարմացված է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարգավիճակը թարմացված է
անգլ.՝ Status Update
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվական2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍքոթ Սփիր
ԴերակատարներՕլիվիա Հոլթ և Ռոսս Լինչ
ԵրաժշտությունՋեֆ Քարդոնի

«Կարգավիճակը թարմացված է» (անգլ.՝ Status Update), ռեժիսոր Սքոթ Սփիրի («Քայլ առաջ 4») և սցենարիստ Ջեյոն Ֆալարդիի («Հայրիկը կրկին 17 տարեկան է») ամերիկական կատագերգություն։ Դերերում հանդես են գալիս Ռոսս Լինչը, Օլիվիա Հոլթը և Ջոշ Օստրովսկին։

Ֆիլմը ռուսական վարձույթում է հայտնվել 2018 թվականի մայիսի 10-ին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ գնահատում են միմյանց բաժանորդների քանակով և վազում են լայքերի հետևից, որպեսզի հայտնիություն ձեռք բերեն։ Կայլը հենց այդպես էլ ապրում է՝ սքեյթբորդը ձեռքին և առանց հեռախոսը ձեռքից վայր դնելու։ Անսպասելիորեն նրան է տրվում մի սմարթֆոն՝ եզակի հավելվածով. այժմ նրա հրապարակած ցանկացած գրառում իրականություն է դառնում։ Հաջողակը անգամ իր պատկերացրածից ավելին է ստանում։ Սակայն երկրի էպիկենտրոնում լինելը այնքան էլ հեշտ չէ[2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերին The Hollywood Reporter հրատարակությունը հայտարարեց, որ «Կարգավիճակը թարմացված է» կատակերգությունում գլխավոր դերում հանդես է գալու Ռոսս Լինչը։ Ֆիլմի մտահաղացումը պատկանում է «Հայրիկը կրկին 17 տարեկան է» ֆիլմի սցենարիստ Ջեյսոն Ֆիլանդին[3]։ 2016 թվականին հայտնի է դարձել, որ «Կարգավիճակը թարմացված է» կատակերգության պրոդյուսերական աշխատանքներով միասին զբաղվելու են Offspring Entertainment, Brightlight Pictures և Voltage Pictures ընկերությունները[4], իսկ կինոնկարի ռեժիսորը հանդիսանալու է Սքոթ Սփիրը[5]։

«Կարգավիճակը թարմացված է» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2016 թվականի ամռանը Վանկուվեր քաղաքում[4]։

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կինոթատրոններում ցուցադրելու համար ֆիլմը ձեռք է բերել Վոլգա կինովարձույթային ընկերությունը։

«Կարգավիճակը թարմացված է» ֆիլմը Ռուսաստանում թողարկվել է 2018 թվականի մայիսի 10-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]