Հավանել կոճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հավանել» (Like) կոճակը ֆեյսբուք սոցիալական կայքում

«Հավանել» կոճակ, կոմունիկացիոն ծրագրային ապահովում, նախատեսված սոցիալական ցանցերի, բլոգերի, ինտերնետ-ֆորումների, սոցիալական ներդիրների սրահների, լրատվական կայքերի համար, որն արտահայտում է մարդու կարծիքը այս կամ այն կոնտենտին։ Այդ դեպքում «Հավանել» կոճակը անհրաժեշտ է վեբ-կայքերի սոցիալիզացման համար. մի օգտատիրոջ հավանած գրառումները տեսանելի են դառնում նրա ընկեր օգտատերերի համար։

Կոճակի այլ անվանումներից են՝ «Կլասս!», «+1» («Պլյուս մեկ»), «Like», «Սորֆ» և այլն։ Խոսակցական լեզվում տվյալ առարկայի մասին դրական կարծիք արտահայտելիս հաճախ օգտագործում են «լայքել» արտահայտությունը, որն առաջացել է «հավանել» բառի անգլիական տարբերակից (Like)[1]։

Որոշ կայքեր օգտագործում են «Չհավանել» կոճակը (կամ այլ կոճակով նույն բովանդակությամբ ու նպատակով), որպեսզի արտահայտեն իրենց բացասական վերաբերմունքը տվյալ գրառման նկատմամբ։

Հաճախ «Հավանել» կոճակն ներառում է նաև կիսվել տվյալ գրառման հետ ֆունկցիան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանատիպ կոճակի առաջին տարբերակը ստեղծվել է 1998 թվականին Վան դեր Մեերի կողմից։ Նրա կողմից ստեղծված Surfbook սոցիալական կայքում տվյալների փոխանակման մեխանիզմ կար կողմնակի կայքերի հետ և դա կատարվում էր «Հավանել» կոճակի միջոցով[2]։

2010 թվականի ապրիլին այդպիսի կոճակը՝ «Like» անունով, ի հայտ եկավ ֆեյսբուքում[3]։ 2013 թվականի փետրվարին Rembrandt Social Media ընկերությունը՝ Վան դեր Մեերի ժառանգները, դատի էին տվել ամերիկյան կազմակերպությանը 15 տարի վաղեմության կրկնօրինակների իրացման համար[4]։

ՎԿ սոցիալական կայքը սկսեց օգտագործել «Հավանել» կոճակը 2010 թվականի սեպտեմբերից[3][5]։ Կոճակն ունի սրտաձև սիմվոլ։ Օգտատերը կարող է հավանել նկար, տեսագրություն, ձայնագրություն, գրառում։ Ի տարբերություն այլ սոցկայքերի «Հավանել» կոճակը «ՎԿ»-ում միավորված է «Պատմել ընկերներին» (բացվող պատուհանում նշման ձևով) ֆունկցիայի հետ։ Նշելու դեպքում նյութը հայտնվում է տվյալ օգտատիրոջ ու նրան հետևող օգտատերերի նորությունների ժապավենում։ Զարմանալի է, բայց օգտատերերի մեծամասնությունը կոճակն օգտագործում է ոչ թե տվյալ գրառման մասին դրական կարծիք արտահայտելու, այլ հետագայում այդ նյութը գտնելու նպատակով։ Բայց ամբողջ հարցն այն է, որ կոճակը կոչվում է «Հավանել»։ Պետք էր կոճակն անվանել «Ավելացնել որպես ներդիր»։ Սակայն այս դեպքում սոցկայքի վարկանիշն ավելի բարձր է։

Անվտանգության հարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ «Հավանել» կոճակը վատ նպատակներով օգտագործվում է գովազդային ընկերությունների կողմից։ Սոցիալական, լրատվական կամ այլ կարգերում նրանք օգտագործում են հավանելու նշանը։ Օգտատերը իր վերաբերմունքն արտահայտելու նպատակով սեղմում է այդ նշանին ու հայտնվում գովազդատուի կայքում։ Նույն մեխանիզմով հնարավոր է սոցկայքերից ստանալ օգտատիրոջ անձնական տվյալները[6][7][8][9][10]։

«Լայք»-ի հուշարձանը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտի 25-ին Լիտվայի տուրիզմի նախարարությունը հայտարարեց, որ հանրապետության քաղաքներից մեկում պետք է տեղադրվի լայք սիմվոլի արձանը[11]։ Պաշտոնյաների կարծիքով արձանն իր վրա կկենտրոնացնի օտարերկրացի ճանապարհորդների ուշադրությունը[12]։ Հուշարձանի տեղադրումը պլանավորվում է 2014 թվականի ամռանը[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Լայքել» արտահայտության իմաստը»։ Արխիվացված օրիգինալից 2013-04-10-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 1 
  2. Կոճակը կրկնօրինակ է պահանջում
  3. 3,0 3,1 «Կոճակի ֆեյսբուքում»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-03-ին։ Վերցված է 2014-08-17 
  4. Before Facebook there was «Surfbook»—now pay up | Ars Technica, February 7, 2013
  5. «հավանել» կոճակը «ՎԿ»-ում
  6. «Facebook privacy probed over 'like,' invitations»։ CBC News։ սեպտեմբերի 23, 2010։ Վերցված է օգոստոսի 24, 2011 
  7. Albanesius Chloe (օգոստոսի 19, 2011)։ «German Agencies Banned From Using Facebook, 'Like' Button»։ PC Magazine։ Վերցված է օգոստոսի 24, 2011 
  8. Zawinski, Jamie (founder of the Mozilla Foundation) (02011-09-02)։ «Surprise! Facebook doesn't like privacy countermeasures»։ JWZ.org։ appliedops.net 
  9. Declan McCullagh (հունիսի 2, 2010)։ «Facebook 'Like' button draws privacy scrutiny»։ CNET News։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-05-ին։ Վերցված է դեկտեմբերի 19, 2011 
  10. Roosendaal Arnold (նոյեմբերի 30, 2010)։ «Facebook Tracks and Traces Everyone: Like This!»։ Social Science Research Network (SSRN)։ Արխիվացված օրիգինալից 2013-04-10-ին։ Վերցված է սեպտեմբերի 27, 2011 
  11. «Լիտվան ցանկանում է կանգնեցնել "Լայք"-ի հուշարձանը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-05-ին։ Վերցված է 2014-08-17 
  12. Լիտվան ճանապարհորդներին գրավում է «Լայք»-ի հսկայական արձանով
  13. «արձանը կկանգնեցվի Լիտվայում»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-20-ին։ Վերցված է 2014-08-17