Քորգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քորգեն
Korgen
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Մակերես0,9 կմ², 0,91 կմ²
ԲԾՄ17 մետր
Բնակչություն867 մարդ (նոյեմբերի 4, 2019)[1]
Քորգեն (Նորվեգիա)##
Քորգեն (Նորվեգիա)

Կորգեն, գյուղ և ինքնավար շրջան Նորվեգիայում` Նուրլանում։ Գյուղը նաև Հեմնես մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։ Կորգենը Հեմնեսի ամենամեծ գյուղն է։ Այն ճանապարհով կապված է Մու ի Ռանայի, (Mo i Rana), Մոսյոյենի (Mosjoen) և Բլեյքվասսլի (Bleikvassli) հետ[2]։

Կորգեն եկեղեցին խաչաձև եկեղեցի է ` թվագրված 1863 թվականով։ Այն կառուցված էր փայտից և ուներ 450 նստատեղ։ Կորգենի սպորտային ակումբը ուներ ֆուտբոլի, հանդբոլի թիմեր[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորգեն գյուղը երկար ժամանակ է, ինչ գոյություն է ունեցել, բայց ադմինիստրատիվ կենտրոնը ստեղծվել է ավելի ուշ։ Կորգենի մունիցիպալիտետը հիմնադրվել է 1918 թվականի հուլիսին` Հեմնեսի մունիցիպալիտետից առանձնանալուց հետո։

Սկզբում ինքնավար շրջանը ուներ 1369 բնակիչ։ Ավելի քան 45 տարի անց` 1964 թ.-ին, այն դադարեցնում է իր գոյությունը` միանալով Հեմնեսին` Սյոր Ռանայի և Հաթթֆյելլդայի հետ միասին, և ստեղծվում է Հերմեսի նոր, ավելի մեծ միավոր։ Մինչև միանալը Քորգենի վարչական միավորն ուներ 3.033 բնակիչ[5]։

Բեսիսֆյորդը գործածվել է որպես համակենտրոնացման ճամբար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հատկապես Հարավսլավիայի բնակչության համար։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիան տնօրինում է էլեկտրաէներգիայի ընկերությունը։ Nedre Rossaga-յի հզոր սարքավորումները տեղադրված են Վեստերլիում` Կորգենում և Օվրե Ռյուսեջում։ Ռյուսեջա հզոր սարքավորումները տեղադրված են Բլեյքվասսլիայում (Bleikvasslia)։ Հիդրոէլեկտրակայանների կառուցումը սկսվել է 1948 թվականին և ավարտվել 1955 թ.-ին։ Statkraft-ը ունի նաև շրջանային գրասենյակ, որը գտնվում է Քորգենի մունիցիպալիտետի շենքի մոտ[6]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորգենը գտնվում է խորքային մասում և շրջապատված է սարերով։ Մոսյոյենի հարավարևմտյան ուղղությամբ ընկած է Gorgfjellet Vesterfjellet լեռնաշղթան, դեպի արևելք` Klubben-ն է, իսկ Մո ի Ռանանի հյուսիսային ուղղությամբ Կանգսենն է։

Քորգֆյելլե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ նորվեգացիներ լսել են Քորգենի մասին, որովհետև հանրահայտ Korgfjellet լեռնաշղթան, գտնվում է Հեմնես և Վեֆսն ինքնավար շրջանների միջև։ Լեռների սահմանը հյուսիսից-հարավ ուղղությամբ գտնվում է Կորգենի և Էլսֆյորդի միջև։ Կորգֆյելլեթը հաճախ ձմռան ընթացքում շրջանը բաժանում է երկու խղճուկ ճանապարհի` երթևեկության ժամանակ պատճառ դառնալով դժբախտ պատահարների։ Այս հանգամանքը այժմ վերացել է, քանի որ 2005 թվականին ավարտվել է Քորգֆյելլի թունելի կառուցումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tettsteders befolkning og arealStatistics Norway.
  2. sentralbyrå (2013 թ․ հունվարի 1). «Urban settlements. Population and area, by municipality».
  3. «Korgen Idrettslag». KlubbenOnline. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. Store norske leksikon. «Korgen» (Norwegian). Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Jukvam, Dag (1999). «Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen» (PDF) (Norwegian). Statistisk sentralbyrå.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Røssåga (Statkraft)\». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]