Քորա Սանդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քորա Սանդել
Cora sandel.jpg
Ծնվել էդեկտեմբերի 20, 1880(1880-12-20)[1][1][2][3]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էապրիլի 3, 1974(1974-04-03)[1][1][2][3] (93 տարեկանում)
Մահվան վայրUppsala Cathedral Assembly, Ուփսալա, Ուփսալա, Շվեդիա[4]
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունգրող
ԱմուսինAnders Jönsson?
Պարգևներ և
մրցանակներ
Գիլդենդալի մրցանակ և Սուրբ Օլաֆի շքանշան
ԱնդամությունՆորվեգիայի լեզվի և գրականության ակադեմիա
Cora Sandel Վիքիպահեստում

Քորա Սանդել՝ (դեկտեմբերի 20, 1880(1880-12-20)[1][1][2][3], Քրիստիանիա, Նորվեգիա - ապրիլի 3, 1974(1974-04-03)[1][1][2][3], Uppsala Cathedral Assembly, Ուփսալա, Ուփսալա, Շվեդիա[4]), գրական անունը Սառա Սեսիլիա Գյորվել Ֆաբրիսիուս, նորվեգացի գրող և նկարիչ, ով իր չափահաս կյանքի մեծ մասն անց է կացրել արտասահմանում։ Նրա ամենահայտնի գործերը վեպեր են, որոնք հայտնի են որպես Ալբերտայի տրիլոգիա անունով[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք․Սանդելի տունը Թրոմսյոյում, ներկայիս՝ Հեռանկարային թանգարան

Սառա Սեսիլիա Գյորվել Ֆաբրիսիուսը ծնվել է Կրիստիանիայում ՝ ներկայիս Նորվեգիայի թագավորության մայրաքաղաք Օսլոյում։ Նրա ծնողներն էին Յենս Շոու Ֆաբրիսիուսը (1839–1910) և Աննա Մարգարետա Գրեգը (1858–1903)։

Երբ նա տասներկու տարեկան էր, նրանց ընտանիքը ֆինանսական դժվարությունների պատճառով տեղափոխվում է Թրոմսյո, որտեղ նրա հայրը նշանակվում է նավատորմի հրամանատար։

Հարրիեթ Բաքերը Քորա Սանդելին սովորեցնում է նկարել, իսկ քսանհինգ տարեկանում մեկնում է Փարիզ՝ նկարչությամբ զբաղվելու համար։

1913 թվականին Քորա Սանդելն ամուսնանում է շվեդ քանդակագործ Անդերս Ջոնսոնի հետ (1883-1965)։ 1921 թվականին նրանք վերադառնում են Շվեդիա։ 1922 թվականին զույգը բաժանվում է, իսկ 1926-ին վերջնական ամուսնալուծվում։ Այդ նույն տարում հրատարակվում է «Ալբերտան և Հակոբը»։

Փարիզում եղած տարիներին Սանդելը ֆինանսապես աջակցում է ընտանիքին՝ նորվեգիայում հրատարակված կարճ պատմվածքների և ակնարկների հասույթից։ Սակայն նրա առաջին վեպն ու տրիլոգիայի առաջին հատորը՝ «Ալբերտան և Հակոբը» մինչև 1926 թվականը չի հրատարակվել։ Այդ ժամանակ նա 46 տարեկան էր։ Հեղինակն իր սեփական կյանքից և փորձից շատ տարրեր է կիրառել իր պատմվածքներում, որոնք հաճախ կենտրոնացված են եղել 19-րդ դարի հասարակության խիստ սահմանափակումների, հոգևոր և հասարակական պայքարի, կանանց հանդեպ վերաբերմունքի վրա։

«Ալբերտա» տրիլոգիան նկարագրում է բողոքականների զգացմունքայնության ի հայտ գալը, զուգադրելով տղամարդկանց հետ, իր՝ հեղինակի հասարակական միջավայրում․ որպես երեխա, նրա հարաբերությունները եղբոր՝ Հակոբի հետ, իսկ արդեն Փարիզում, որպես երիտասարդ կին, նկարիչ ընկերների և սիրողների հետ շփումը։

Այս վեպերն անմիջապես ուշադրության արժանացան, բայց անգլիախոս երկրներում դրանք ճանաչվեցին 1960-ականներից հետո։ Այդ տարիներին Քորա Սանդելն ապրում էր Շվեդիայում։

Չնայած իր մեծ գրական հաջողության, նա թաքնված մնաց իր կեղծանվան տակ և ապրեց բավականին մեկուսի կյանքով։ 1957 թվականին նա պարգևատրվում է Սուրբ Օլաֆի նորվեգական արքայական շքանշանով։

Թրոմսյոյում գտնվող նրա տունը, որը կառուցվել էր 1838 թվականին, այժմ՝ Հեռանկարային թանգարան[7]։

1937 թվականին պարգևատրվել է «Gyldendal's Endowment» գրական մրցանակով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ալբերտա և Հակոբ» -վեպ ("Alberta and Jacob", 1926)
  • «Կապույտ բազմոցը» - կարճ պատմվածքների հավաքածու ("A Blue Sofa", 1927)
  • «Ալբերտա և ազատություն» - վեպ ("Alberta and Freedom", 1931)
  • «Կարմեն և Մայա» - կարճ պատմվածքների հավաքածու ("Carmen and Maja", 1932)
  • «Շատ շնորհակալություն, բժիշկ» - կարճ պատմվածքների հավաքածու ("Many Thanks, Doctor", 1935)
  • «Ալբերտան միայնակ» - վեպ ("Alberta Alone", 1939)
  • «Կենդանիներին ես ճանաչել եմ» - կարճ պատմվածքների հավաքածու ("Animals I've Known", 1945)
  • «Կրանեսի սրճարանը» - վեպ ("Krane's Café", 1945–1946)
  • «Պատկերներ մուգ ֆոնի վրա» - վեպ ("Figures on a dark background", 1949)
  • Գաբրիել Սիդոն Կոլեթի «La Vagabonde» վեպի թարգմանություն (1952)
  • «Մի գնի՛ր (Դոնդի) կոմիքսներ» - վեպ ("Don't Buy Dondi", 1958)
  • «Մեր դժվար կյանքը» - կարճ պատմվածքների հավաքածու ("Our Difficult Life", 1960)
  • «Երեխան, ով սիրում էր ճանապարհներ» - կարճ պատմվածքների հավաքածու ("The Child Who Loved Roads", 1973)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sandel (disambiguation)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Janneken Øverland Cora Sandel : en biografi (Gyldendal 1995) 82-05-22366-1
  • Rees, Ellen Figurative Space in the Novels of Cora Sandel (Laksevåg: Alvheim & Eide, 2010) 978-82-90359-83-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 KulturNav — 2015.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk kunstnerleksikon
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Norsk biografisk leksikonKunnskapsforlaget.
  4. 4,0 4,1 4,2 https://www.svenskagravar.se/search?ShowFilters=False&Query=Sara+Fabricius&ParishId=&GraveNumber=&BirthDate=&DeathDate=&BurialDate=&OrderByDesc=False&OrderBy=SvenskaGravar.
  5. «Cora Sandel»։ Store norske leksikon։ Վերցված է 27 May 2016 
  6. «Alberta and Freedom»։ Արխիվացված է օրիգինալից 29 February 2012-ին։ Վերցված է 27 May 2016 
  7. «Cora Sandel»։ Store norske leksikon։ Վերցված է 27 May 2016