Հարրիեթ Բաքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրիեթ Բաքեր
նորվ.՝ Harriet Backer
Ի ծնեHarriet Backer
Ծնվել էհունվարի 21, 1845(1845-01-21)[1][2][3][…]
ԾննդավայրՀոլմեսթրանդ, Վեստֆոլ, Նորվեգիա
Վախճանվել էմարտի 25, 1932(1932-03-25)[4][5][6][…] (87 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՀարտվիգ Նիսսեն դպրոց
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Ժանրգեղանկարչություն և գրաֆիկա
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներA Country Cobbler? և Landscape, Eggedal?
ԱշակերտներLudvig Karsten?, Henrik Lund? և Oscar Sivertzen?
Պարգևներ
ԱնդամակցությունՆորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա
 Harriet Backer Վիքիպահեստում

Հարրիեթ Բաքեր (նորվ.՝ Harriet Backer, հունվարի 21, 1845(1845-01-21)[1][2][3][…], Հոլմեսթրանդ, Վեստֆոլ, Նորվեգիա - մարտի 25, 1932(1932-03-25)[4][5][6][…], Օսլո, Նորվեգիա), XIX դարի նորվեգացի նկարչուհի, Սկանդինավիայի առաջին պրոֆեսիոնալ կին նկարչուհիներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1857 թվականին, 12 տարեկան հասակում, Հարրիեթը ծնողների հետ տեղափոխվել է Քրիստիանա։ Գեղանկարչության և գրաֆիկայի դասեր է քաղել Իոահիմ Կալմեյերի և Յուհան Էքերսբերգի մոտ։ Քրոջ հետ միասին շատ է ճանապարհորդել Եվրոպայով։ Նրա քույրը եղել է հայտնի դաշնակաարուհի և կոմպոզիտոր Ագաթա Բաքքեր-Գրյոնդալը։ Գեղանկարչության դասեր է ստացել Մյունխենում (1874—1878) և Փարիզում, որտեղ ապրել է 1878-1888 թվականներին։ Փարիզում ապրել է Լեոն Ժոզեֆ Ֆլորանտեն Բոննի մոտ։

Ինքը՝ գեղանկարչուհին, իր ստեղծագործությունները չէր դասում արվեստի՝ այդ ժամանակ գոյություն ունեցող որևէ հոսանքի մեջ, սակայն նրա ստեղծագործությունները ստեղծված են ռեալիստական ոճով։ Փարիզ ժամանելուց և ֆրանսիացի վարպետների ստեղծագործությունների հետ ծանոթանալուց հետո՝ իր ստեղծագործություններում սկսել է ներդնել իմպրեսիոնիստական տարրեր։ Եղել է նաև իր մտերիմ ընկեր, նկարիչ Էյլիֆ Պետերսենի ստեղծագործությունների ազդեցության տակ։

Հարրիեթ Բաքերի կտավները արժանացել են 1889 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի արծաթե մեդալների։ 1908 թվականին նրան շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» թագավորական ոսկե մեդալով։ Նկարչուհու կտավները կարելի է տեսնել Նորվեգիայի խոշոր պատկերասրահներում և թանգարաններում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրիեթ Բաքեր» հոդվածին։